ՊԵԿ բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքերՓաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով. Սասունյան
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է
Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկըՔննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներըԻրաքյան Քուրդիստանում նշվել է Հայաստանի անկախության օրըԴատախազական ներգործության արդյունքում՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
«Հայաքվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդը հերթական անգամ արձանագրել է գորշ արջին (տեսանյութ)
Սկեսուրի նվաստացումներին չի դիմացել և ինքնասպան է եղել. նախաքննությունն ավարտվել էԱշխարհի բուհերի վարկանիշում Հայաստանից 2 համալսարան է ընդգրկվելՄակրոնի կինը տղամարդու անունով է իրեն ներկայացրելԴատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամԱնհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (տեսանյութ)
Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել (տեսանյութ)«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». բանկը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասինՄոլդովայում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու է պայթելԵրևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnրՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի համար«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը մեկնարկում է Երևանում. Ինչ ծրագրեր են սպասվումՌազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվելԱննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԲջջայինների մասին աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է լրամշակմանԴիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակՌուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ նոր մանրամասներՍպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանՍաղ սիրում-հարգում էին Անդրանիկին. մահացած 37-ամյա կռունկավարը Աջափնյակից էր (տեսանյութ)Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգումԱնահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամի հարկ, աճը՝ 37.7 տոկոս. ՊԵԿՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներըՍոցցանցերում հայտնվել են FlyDubai-ի չվերթի օդաչուների կռվի հետևանքների լուսանկարներըԻ՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան
«Կոկոն» արտահանձնվել է Հայաստանին
Ոչ ոք իր մեքենան օրը 5,000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասինՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ
Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառովԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղըԻնչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
Հասարակություն

Արդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում

2024թ. հունվարի 20-ի՝ ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությամբ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը։ Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը նա ստորագրեց մի շարք գործադիր հրամանագրեր, այդ թվում՝ Ջո Բայդենի որոշ գործադիր հրամանագրեր չեղյալ հայտարարելու վերաբերյալ՝ ազդարարելով իր նախագահության նոր շրջանի սկիզբը։ Մինչ Թրամփի կողմից նախագահի պաշտոնի ստանձնումը բազմաթիվ քննարկումներ եղան առ այն, թե որքանով է նրա քաղաքականությունը տարբերվելու Ջո Բայդենի քաղաքականությունից, և որքանով է այն տարբերվելու Թրամփի առաջին վարչակազմի քաղաքականությունից։ Բոլորին հուզող այս հարցի պատասխանը, այնուամենայնիվ, առավել հստակություն ստացավ միայն Թրամփի` նախագահի պաշտոնը ստանձնելով։

Ի թիվս աշխարհի մի շարք պետությունների, Հայաստանում նույնպես կային բազմաթիվ մտահոգություններ, թե ինչպիսին կարող է լինել նախագահ Թրամփի մոտեցումը Հայաստանի նկատմամբ, և արդյո՞ք այն կտարբերվի այն մոտեցումից, որը Թրամփն ուներ իր առաջին նախագահության տարիներին։ Թրամփի նախագահության առաջին շրջանը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման և ակտիվ շփումների շատ ցածր դինամիկայով էր աչքի ընկնում, ուստի կարևոր էր հասկանալ, թե որքանով կտարբերվի վերջինիս քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իր նախագահության նախորդ շրջանում որդեգրած քաղաքականությունից։

Հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս դինամիկան հասկանալու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել Թրամփի վարչակազմի և ՀՀ իշխանությունների միջև շփումներին, դրանց բովանդակությանն ու մակարդակին։

Հարկ է նշել, որ վերջին 8 տարիների ընթացքում ՀՀ վարչապետի առաջին և միակ շփումը ԱՄՆ որևէ նախագահի հետ եղել է հեռախոսազրույցի ձևաչափով, կրել է արարողակարգային բնույթ, որի նպատակը Թրամփին շնորհավորելն էր նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Սակայն սա հարաբերությունների մակարդակի առումով որևէ հստակ ցուցիչ չի կարելի համարել, հատկապես հաշվի առնելով, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նախագահ Թրամփի հետ որևէ այլ շփում, անգամ հեռախոսազրույցի տեսքով, չի եղել, այդ թվում՝ Փաշինյանի Վաշինգտոն մեկնելու պարագայում։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ այդ ընթացքում Թրամփի հետ նմանատիպ արարողակարգային հեռախոսազրույցներ ունեցել էին մի քանի տասնյակ երկրների առաջնորդներ՝ նրան շնորհավորելով նախագահի պաշտոնում ընտրվելու կամ արդեն իսկ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հարաբերությունների հետագա ընթացքը և վարչակազմի տեսլականը Հայաստանի նկատմամբ հասկանալը կենսական նշանակություն ուներ Հայաստանի իշխանությունների համար, մանավանդ, հաշվի առնելով, որ հեռացող Բայդենի վարչակազմի հետ կնքվել էր Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիան և անհրաժեշտություն կար հականալու, թե Թրամփի վարչակազմի հետ ինչպես էր անհրաժեշտ աշխատել նաև այս փաստաթղթի շուրջ:

Այս նպատակով, 2025թ. փետրվարի 3-7-ը Հայաստանի վարչապետը այց կատարեց Վաշինգտոն։ Այցի պատրվակը մասնակցությունն էր Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի միջոցառմանը։ Այս միջոցառումները ամեն տարի անցկացվում են մայրաքաղաք Վաշինգտոնում։ Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ էր հասկանալ, թե արդյո՞ք Փաշինյանը կարող է ապավինել ԱՄՆ աջակցությանը, և արդյո՞ք Թրամփի վարչակազմը կտրամադրի այն տնտեսական, ֆինանսական և քաղաքական աջակցությունը, որը Բայդենի վարչակազմը տրամադրում էր Փաշինյանին։ Անհրաժեշտ էր նաև հասկանալ, թե.

  • Արդյո՞ք Թրամփի թիմը պատրաստ է շարունակել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, քանզի Նիկոլ Փաշինյանի համար կենսական նշանակություն ունի այս վարչակազմի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի վերաբերյալ։
  • Փաշինյանը ցանկանում էր նոր վարչակազմին ներկայացնել իր այսպես կոչված խաղաղության խաչմերուկի կոնցեպտը և հասկանար, թե որքանո՞վ է պատրաստ Թրամփի վարչակազմը աջակցել դրա կյանքի կոչմանը:
  • Կարևոր էր նաև պարզել, թե արդյո՞ք ամերիկացիները շարունակելու են միջնորդավորված աշխատել Թուրքիայի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։

Սրանք այնպիսի հարցեր են, որոնց լավագույնս կարող էին պատասխանել նախագահ Թրամփը, ԱՄՆ պետքարտուղարը, ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, ԱՄՆ պաշտպանության քարտուղարը և առանցքային որոշում կայացնող այլ պաշտոնյաներ, որոնց հետ հանդիպումներ, ցավոք սրտի, տեղի չունեցան։

Փոխարենը, տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ ԱՄՆ ուղեղային և վերլուծական կենտրոնների հետ, որոնց ժամանակ վարչապետ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց իր խաղաղության օրակարգը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Հայտնի փաստ է, որ ԱՄՆ-ում վերլուծական և ուղեղային կենտրոնները որոշակի ազդեցություն են ունենում ԱՄՆ արտաքին քաղաքականության ձևավորման վրա, հետևաբար Փաշինյանը, չկարողանալով անձամբ բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ քաղաքական որոշումներ կայացնող պաշտոնյաների հետ, այնուամենայնիվ իր խաղաղության օրակարգի գաղափարը փորձեց հասցնել ԱՄՆ քաղաքական ղեկավարությանը՝ վերլուծական կենտրոնների միջոցով։

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելեց Ատլանտյան խորհուրդ (կենտրոնամետ ուղեղային կենտրոն), որտեղ հանդես եկավ ելույթով: ՀՀ վարչապետը հատուկ անդրադարձ կատարեց Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ նշելով որ «Ադրբեջանի հետ քննարկում ենք խաղաղության պայմանագրի նախագիծը, և այժմ այդ պայմանագրի 17 կետից 15-ի շուրջ ամբողջական համաձայնության ենք հասել, և մնում է երկու կետ, որոնց շուրջ դեռ պետք է վերջնական համաձայնության հասնենք։ Հույս ունենք` այս գործընթացն ավարտին հասցնել հնարավորինս արագ։ Իհարկե, Ադրբեջանի հետ աշխատում ենք երկկողմ ձևաչափով, բայց ակնհայտորեն միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը շատ օգտակար կլիներ կայուն խաղաղության հասնելու գործում պատշաճ միջավայր ձևավորելու համար»։ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ վարչապետը շեշտել է. «Մենք Թուրքիայի հետ բավականին ակտիվ երկխոսություն ունենք։ Վերջին տարիներին ես մի քանի հանդիպում եմ ունեցել Թուրքիայի նախագահի հետ, ներկա եմ գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, վերջերս հանդիպել ենք Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, և մենք շատ կոնկրետ համաձայնություն ունենք՝ առաջին փուլով բացել մեր սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար, և հույս ունենք հնարավորինս արագ հասնել այս համաձայնագրի իրականացմանը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Վարչապետը նույն օրակարգով այցելեց Ջորջթաունի համալսարան, Միջազգային հանրապետական ինստիտուտ (IRI), ինչպես նաև «Հերիթեյջ» հիմնադրամ (առավելապես ԱՄՆ Հանրապետական կուսակցության հետ սերտ կապեր ունեցող ուղեղային կենտրոն)։ Վարչապետը Վաշինգտոնում նաև մասնակցեց Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին՝ հանդես գալով ելույթով և հույս հայտնելով, որ «մեր տարածաշրջանային վեճերը կվերածենք տարածաշրջանային երկխոսության, և կրոնական ազատությունն այն գործիքներից մեկն է, որը կարող է դա իրականություն դարձնել»: Ելույթի ժամանակ որևէ անդրադարձ չի եղել Ադրբեջանի կողմից ներկայումս Արցախի տարածքում հայ քրիստոնեական ժառանգության, պատմության ու հայկական հետքի վերացմանը, թեև դա կարևոր հարթակ էր կրոնական նման կարևոր հարցերը բարձրաձայնելու համար։

Փաշինյանն իր այցի ընթացքում նաև հանդիպում էր ունեցել նաև ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամների հետ։ Այս հանդիպումները ևս անմասն չմնացին «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության քննարկումից: Անդրադարձ եղավ ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթին։ Այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակի կամ Սենատի մեծամասնության առաջնորդի հետ հանդիպումներ տեղի չունեցան։

Այցի վերջին օրը Փաշինյանը հանդիպեց ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ: Փաշինյանն ընդունել էր, որ այս հանդիպումը եղել է իր այցի «վերջին օրվա վերջին իրադարձությունը», և Սպիտակ տանը ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չէին եղել։ Ըստ հայկական մամուլի դիտարկման՝ այս հանդիպումը «ոտքի վրա» հանդիպում էր, որի ընթացքում անգամ արարողակարգային նվազագույն պայմանները չէին ապահովվել։ Իհարկե, նման հանդիպումը չափազանց կարևոր է, և պետք է նշել, որ փոխնախագահի պաշտոնը, իհարկե, կշիռ ունեցող պաշտոն է: Իր հերթին՝ փոխնախագահ Վենսը չի բացառվում, որ նույնիսկ կարող է դառնալ Թրամփի իրավահաջորդը՝ Հանրապետական կուսակցության թեկնածուն 2028թ,, սակայն հաշվի առնելով ԱՄՆ փոխնախագահի ինստիտուտի սահմանադրական լիազորությունները, կարելի է ասել, որ այս հանդիպումը առավելապես քաղաքավարության և արարողակարգային բնույթի հանդիպում էր:

Փաստ է նաև, որ այցը կազմակերպված էր ոչ ճիշտ ժամանակահատվածում (այդ ժամանակ Թրամփի կաբինետն անգամ ձևավորված չէր), ճիշտ չէին ընտրված հանդիպումներն ու ուղերձները։ Մեծ հաշվով, կարելի է պնդել, որ այցը արդյունավետ չէր և իր բուն նպատակին չծառայեց։

Փաշինյանի հաջորդ բարձր մակարդակի շփումը եղել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են «Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր»։ Բնականաբար, անդրադարձ էր եղել նաև Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը։ Վարչապետը ընդգծել էր, որ այն սպասում է ստորագրման։ Հավանաբար, Հայաստանի իշխանությունների շրջանում այս մասով ակնկալիք կա՝ ԱՄՆ շարունակական ակտիվ ներգրավվածության տեսանկյունից, ինչպես դա տեղի էր ունենում Բայդենի նախագահության շրջանում։ Հատկանշական է, որ այս հեռախոսազրույցին նախորդել էր ԱՄՆ պետքարտուղարի այդ հարցին առնչվող հայտարարությունը, որը վերնագրված է հետևյալ կերպ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ժամանակն է»։ Այս հայտարարությամբ պարզապես ողջունում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ նշելով, որ ժամանակն է ստորագրել և վավերացնել պայմանագիրը՝ սկիզբ դնելով Հարավային Կովկասում բարգավաճման նոր ժամանակաշրջանի։ Իրականում, շուրջ 58 երկիր ողջունեց այս գործընթացը, սակայն այս «միջազգային դիվանագիտական արշավը» հայկական կողմից նախաձեռնած գործողություն էր, ոչ թե բնական քաղաքական գործընթաց։ Ամենայն հավանականությամբ դրանով Հայաստանն ակնկալում էր, որ Ադրբեջանը, հայտնվելով միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, զերծ կմնա ագրեսիվ գործողություններից, ինչը, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի վրա պարբերաբար և շարունակական արձակվող կրակոցները, չտվեց իր արդյունքը:

Հայ-ամերիկյան շփումներին պետք է ավելացնել նաև ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ ապրիլի 7-11-ի գործուղումը Վաշինգտոն: Այցի նպատակն էր «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին մասնակցելը։ Սակայն, ապրիլի 9-ին նախարարը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ այցելել էր պետդեպ՝ հանդիպելու Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի (Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական) հետ: Այս հանդիպումը այդպես էլ չհանրայնացվեց հայկական կողմից, չնայած այն հանգամանքին, որ պետդեպի կայքում հանդիպման մասին անդրադարձ եղավ։

Ինչ վերաբերում է դեսպան Մակունցի գործունեությանը այս ամիսների ընթացքում, ապա հարկ է նշել, որ դեսպանը ունեցել է ընդամենը մի քանի հանդիպումներ կոնգրեսականների հետ, ներառյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթի հետ։ Գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ առանցքային թեման եղել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Դեսպանը նաև հանդիպում է ունեցել Պենտագոնում, սակայն որևէ կերպ չի հստակեցվում, թե կոնկրետ ում հետ է այնտեղ հանդիպել և ինչ է քննարկել դեսպանը։

Թրամփի նախագահության 100 օրվա ընթացքում Հայաստանին վերաբերող մեկ այլ կարևոր իրադարձություն դարձավ Հայոց ցեղասպանության հիշատակի առթիվ ապրիլի 24-ին նախագահի պաշտոնական հայտարարությունը։ Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով կիրառել է «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի ոճրագործությունները բնութագրելու համար։ Սա հայ համայնքի երկարատև պայքարի արդյունքն էր և ցուցիչ Հայաստանի նկատմամբ Բայդենի քաղաքականության տեսանկյունից։ Սակայն Թրամփը չհետևեց Բայդենի օրինակին և նախորդ նախագահների պես շրջանցեց «ցեղասպանություն» բառը՝ փոխարենը կիրառելով միայն «Մեծ եղեռն» եզրույթը։ Եվ ընդհանուր առմամբ հայտարարությունը բավական խուսափողական եզրույթներ և ձևակերպումներ էր պարունակում։

Քանի որ անցնող 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ Հայաստանի իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել, հնարավոր չի եղել ակտիվ ներգրավվածություն ապահովել երկկողմ հարաբերություններում, ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել վարչակազմի հետ համագործակցություն հաստատելու համար այլ տարբերակներ գտնել։ Սույն թվականի ապրիլին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը պայմանագիր է կնքել Վաշինգտոնում գործող պրոֆեսիոնալ լոբբիստական կազմակերպություններից մեկի հետ, որը ծառայելու է մի քանի նպատակների. «Կոնգրեսում և ԱՄՆ վարչակազմում հաճախորդի շահերի խթանումը, հայ-ամերիկյան տնտեսական, առևտրային, ներդրումային և տեխնոլոգիական համագործակցության առաջմղումը, ինչպես նաև Հայաստանի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակության և Հայաստանի՝ որպես Հարավային Կովկասում ԱՄՆ տարածաշրջանային և գլոբալ շահերի կարևոր գործընկերոջ շեշտադրումը»։ Պայմանագիրը կնքվել է մեկ տարով` 2025թ. ապրիլի 1-ից մինչև 2026թ. մարտի 31-ը ներառյալ և արժենալու է ՀՀ պետբյուջեին ամսական 50 հազար ԱՄՆ դոլար։

Սրանք են այն հիմնական գործընթացները, որոնք տեղի են ունեցել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում՝ Թրամփի նախագահության 100 օրվա ընթացքում:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն