Տեղի կունենա կրթության նախկին նախարար Աշոտյանի նոր երգի պրեմիերան. «Հրապարակ»
«Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը չի ցանկանում, որ հանրությունն իրեն մոռանա։ Այլևս Մելիք-Ադամյանի գրասենյակում նստող Աշոտյանը կուսակցական-լրագրողական ակտիվ գործունեությանը զուգընթաց ստեղծագործական-գարնանային սրացումների մեջ է. ինչպես անցյալ տարի, այս ապրիլին էլ նա անակնկալ է պատրաստել հայ կանանց համար: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայկոն կատարեց նրա «Ինձ խոստացիր» երգը։
«Նվիրաբերումի» այս ակցիան իրականացնելու է երգչուհի Անչոկը, որը կկատարի նրա հերթական երգը։ Պրեմիերան տեղի կունենա ապրիլի 7-ին. այն «կկոչվի» «Սիրում եմ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում