Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Մասնավոր գերեզմանատները` պահանջարկ ունեցող բիզնես

Արդեն մի քանի տարի է քննարկվում էր մասնավոր գերեզմանատներ ունենալու հարցը: ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի մշակած «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը օրերս կառավարությունն ընդունեց:

Գործադիրն որոշում կայացրեց ունենալ մասնավոր գերեզմանատներ` սահմանելով մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեություն իրականացնելու համար թույլտվություն ստանալու կարգը, որը պայմանավորված է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, գործող օրենքում գերեզմանատները տարանջատվել են ըստ իրենց պատկանելիության, որի արդյունքում առաջացել են պետական և մասնավոր գերեզմանատներ հասկացությունները: Օրենքով վերապահվել են մի շարք իրավունքներ անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց` մասնավոր գերեզմանատան գործունեության կազմակերպման համար:

Նշենք, որ դեռևս 2013թ-ին օրենքի համահեղինակ` ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտնել էր, որ նախագծում առաջարկվող լուծումները մտահոգում են բոլորին, և օրենսդրական դաշտը կարգավորել է պետք: Նա առաջարկում էր ստեղծել լիազոր մարմին, իհարկե լավ է, որ այդ լիազոր մարմինը չստեղծվեց, քանի որ ամեն անկյունում մեկ հատ լիազոր մարմին է ստեղծվում, հիմա էլ ննջեցյալներին հողին հանձնելու համար էր պետք ստեղծել: Ժամանակին առաջարկում էր կարգավորել ննջեցյալ-գերեզմանատուն հարաբերությունները, իսկ թե ինչու, միայն նախագծի հեղինակներին էր հասկանալի: Առաջարկվում էր նաև, որ գերեզմանատների համար տրամադրվող տարածքը պետք է տրվի ոչ թե սեփականության, այլ վարձակալության հիմքով` 49 տարի ժամկետով, սակայն առկախ էր մնում թե ինչ պետք է լինի մասնավոր գերեզմանատների ննջեցյալներ գերեզմանների հետ 49 տարի հետո: Այս հարցի պատասխանը չկա, փոխարենը արդեն կա մասնավոր գերեզմանատուն ունենալու որոշումը: Հայաստանը հավակնում է այն եզակի երկրներից մեկը դառնալ, որ նախասահմանված «Այն աշխարհում բոլորը հավասար են» սկզբունքը չգործի: Ենթադրելի է, որ ունևորների ննջեցյալները ճոխ արարողակարգով հողին կհանձնվեն, իսկ մյուսները` ինչպես պատահի: Իհարկե, իրականում նման խնդրի անհրաժեշտություն չկար, նախ քանի որ մեր երկիրը ողջերի հարցը չի կարողնում լուծել, որ մարդավայել ապրեն Հայաստանում, իսկ ոմանց դարդը մասնավոր բիզնես-գերեզմանատներն են:

Նշենք, որ նոր գերեզմանատներում կլինեն հանգստի սենյակ, ավտոկայանատեղի, բուժկետ, սանհանգույց և հուղարկավորության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Իսկ թե ինչ է լինելու, օրինակ, եթե հարուստ հանգուցյալի ազգականները սնանկանան և չկարողանան վճարել մասնավոր գերեզմանատան համար: Անգամ հետևությունները հուսադրող չեն: Հավելենք նաև, որ անկախության շրջանում կամաց-կամաց ձևավորվեց հարուստներ և աղքատներ հասկացությունները: Անկախության շրջանում մեր ժողովրդի մեծերը թաղված են ինչ-որ հեռու, անշուք գերեզմանատանը, իսկ Պանթեոնում ազգի մեծերին տեղ չկա: Հուղարկավորության արարողությունը արդեն վերածվել էր բավականին եկամտաբեր բիզնեսի: Մենթալիտետի խնդիրն էլ իրենն է ասում, եթե հայերը հայրենիքում չեն բնակվում, թաղվել հաստատապես ցանկանում են: Սա ցավոք մի ոլորտ է, որտեղ պահանջարկ կա և հայ օլիգարխներից շատերն ունեն թաղման բյուրոներ: Երևի մնացած օլիգարխներն էլ ցանկանում են մտնել դաշտ այլ ճանապարհ չեն գտնում՝ քան օրենքով սահմանված կարգով: