Անդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրել

Նիկոլի գործողությունների հիմքում իշխանությունը կորցնելու վախն է, եթե կուզեք՝ անասնական վախը, և Նիկոլն ավելի շատ Արևմուտքից է վախենում, քան Ռուսաստանից. քաղաքագետ

Գոյություն ունի այսպես կոչված «կոնվենցիոնալ պատմության» տեսություն, համաձայն որի՝ պատմությունն անցյալի իրադարձությունների վերաբերյալ մերօրյա պայմանավորվածությունն է:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Միհրան Հակոբյանը:

«Այսինքն՝ էական չէ, թե ինչ է եղել անցյալում, էականն այն է, թե դրա վերաբերյալ ինչ կարծիքի շուրջ ենք պայմանավորվում: Հենց այս տեսությամբ է, որ պատմությունը քաղաքականացվում է և օգտագործվում՝ որպես ներկայի քաղաքական գործընթացները հիմնավորելու և փաստարկելու միջոց: 

Ասվածի լավագույն օրինակներից է Երկրորդ համաշխարհայինի պատմության ժամանակակից մեկնաբանությունները, երբ նախկին դաշնակիցները, ելնելով այսօրվա իրենց աշխարհաքաղաքական շահերից, պատմությունը մեկնաբանում ու քարոզում են այնպես, որ մրցակցին բարոյական վնաս հասցնեն: Ասենք՝ «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտի մասին հիշում են, իսկ «Մյունխենյան գործարքի» մասին՝ «մոռանում»: 

Կամ գերմանական նացիզմի ու սովետական կոմունիզմի միջև հավասարության նշան են դնում, ինչը որևէ օբյեկտիվ քննության չի դիմանում, և ինչը նշանակում է, որ եթե մենք այս մոտեցումը կիսում ենք, ապա պետք է ասենք, որ եթե Ստալինն ու Հիտլերը նույնական չարիքներ են, ապա օրինակ՝ Ալեքսանդր Մյասնիկյանը և Գրիգոր Հարությունյանը նացիստ Գյորինգին ու Գեբելսին հավասար հանցագործներ են, ինչը ոչ թե աբսուրդ է, այլ անբարոյական ու լկտի սուտ:  

Եթե ցանկանում ենք հասկանալ, թե ինչու է Նիկոլի քարոզչամեքենան աղավաղում Երկրորդ աշխարհամարտի պատմությունը, ապա գործընթացը պետք է դիտարկել «կոնվենցիոնալ պատմության» տեսության շրջանակներում: Ինչպես Ալբանիայում Նիկոլը Մակրոնի համար անձրևանոց էր պահում, նույն մոտիվացիայով ու նույն տրանաբանությամբ էլ Նիկոլը արևմտյան ուլտրալիբերալ շրջանակներին փորձում է ապացուցել, որ կիսում է պատմության վերաբերյալ նրանց տեսակետն ու մեկնաբանությունը: Նույն տրամաբանությամբ է ԱԺ ամբիոն բարձրանում տրանսգենդերը, և նույն տրամաբանությամբ է Հ1-ի եթերում մորուքավոր տղամարդ երգում՝ կանացի ազգային տարազով: 

Այնուամենայնիվ, դժվար է միանշանակորեն պնդելը, որ Նիկոլը ցանկանում է փոխել հայերի պատմության ընկալումներն ու բարոյահոգեբանական կոդերը, որովհետև դա շատ բարդ խնդիր է: Համենայն դեպս Նիկոլը դրա համար համապատասխան ինտելեկտուալ ռեսուրսների չի տիրապետում՝ ոչ անձնապես, ոչ էլ թիմային-համակարգային: Բայց մի բան ակնհայտ է. «կոնվենցիոնալ պատմության» տեսության ճանապարհով Նիկոլն արևմտյան ուլտրալիբերալ շրջանակներին հաճոյանում է, ներկայանում է՝ որպես նրանցից մեկը: 

Ինչի՞ մասին է սա վկայում. Նիկոլի գործողությունների հիմքում իշխանությունը կորցնելու վախն է, եթե կուզեք՝ անասնական վախը, և Նիկոլն ավելի շատ Արևմուտքից է վախենում, քան Ռուսաստանից: Դրա համար էլ Արևմուտքին է ավելի շատ հաճոյանում: Վախենում է, որովհետև իր աչքերով է տեսել, թե արևմտյան ֆինանսավորմամբ հայաստանյան ուլտրալիբերալ ցանցն ինչ մասշտաբի մասնակցություն է ունեցել 2018-ի հեղափոխության հասունացմանն ու իրականացմանը»: