Դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնшգանձել շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամԱնհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ«Երևանի փողոցներում արդեն արաբ մուրացկաններ են ֆռում»
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ (տեսանյութ)
Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել (տեսանյութ)«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». բանկը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասինՄոլդովայում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու է պայթելԵրևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnրՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի համար«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը մեկնարկում է Երևանում. Ինչ ծրագրեր են սպասվումՌազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվելԱննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԲջջայինների մասին աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է լրամշակմանԴիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակՌուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ նոր մանրամասներՍպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանՍաղ սիրում-հարգում էին Անդրանիկին. մահացած 37-ամյա կռունկավարը Աջափնյակից էր (տեսանյութ)Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգումԱնահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամի հարկ, աճը՝ 37.7 տոկոս. ՊԵԿՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներըՍոցցանցերում հայտնվել են FlyDubai-ի չվերթի օդաչուների կռվի հետևանքների լուսանկարներըԻ՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան
«Կոկոն» արտահանձնվել է Հայաստանին
Ոչ ոք իր մեքենան օրը 5,000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասինՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ
Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառովԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղըԻնչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահին
Հասարակություն

Նոր մեքենա, նոր տուն՝ Ծաղկաձորում, արժեթղթեր ու փողեր․ «Քաղաքական վենդետա լինելու է», «համբալի լավը» ասող Արսեն Թորոսյանի վերջին հայտարարագիրը

168.am-ը գրում է․ 

2026 թվականին ընտրական պրոցեսներում Նիկոլ Փաշինյանի արևի տակ սեփական տեղն ապահովելու համար այս օրերին ԱԺ-ում ՔՊ-ականները գերակտիվ են։ Նրանք սկսել են առավել սուր արձագանքել ընդդիմությանը, նորից հիշել նախկինների  զանցանքները՝ մոռանալով սեփական մեղքերը, հաթաթաներ տալ ու անգամ սպառնալ վենդետաներով։

«Քաղաքական վենդետա լինելու է», «համբալի լավը», – օրերս հայտարարել է կարկառուն ՔՊ-ական Արսեն Թորոսյանը՝ ընդդիմությանն ուղղված իր խոսքում։

Թե ի՞նչ ձեռքբերում է ունեցել այս տարիներին պետությունն այս իշխանական սուբյեկտի մասնակցությամբ, որ նա այս կերպ քննադատում է երկու հայկական պետություն պահած նախկին իշխանություններին, պետք է ուղղակի նայել խոստումների ու իրականության տարբերությանը։ Իսկ այս իշխանությունների թողած իրականությունը դեռ չափվում է կորուստներով

Հարցն այն է՝ ի՞նչ անձնական ձեռքբերումներ է ունեցել ՔՊ-ական Արսեն Թորոսյանն այս տարիներին․ այստեղ առաջընթացը նկատելի է։ Ներկայացնում ենք հայտարարագրում նշվածները, իսկ իշխանափոխությունից հետո այլ դրվագներ ևս կբացահայտվեն:

Այսպիսով, այս ամսվա սկզբին ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը, որից տեղեկանում ենք, որ Արսեն Թորոսյանը գույքի համալրում ունի, ինչպես նաև գնել է նոր մեքենա՝ «Տեսլա»։

Տվյալ տարում Արսեն Թորոսյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 2011 թվականին Նոր Նորքում գնված հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տունը՝ իր տնտեսական շինություններով, որը տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով, 2020 թվականին Ծաղկաձորում գնված հողամասը, որը տնօրինում է միանձնյա, և 2024 թվականին դարձյալ Ծաղկաձորում գնված  անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով։ Վերջին գնումն արժեցել է 75 միլիոն դրամ։

Հաշվետու տարում Արսեն Թորոսյանը ձեռք է բերել նաև 2022 թվականի արտադրության «Տեսլա» մակնիշի մեքենա։

Նա այս տարի ևս պահպանել է 2023 թվականին «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ից և  UniCredit Bank Austria AG-ից գնած արժեթղթերը․ տվյալ տարվա սկզբում  1,030,000 դրամ և  49,500 եվրո, տարեվերջին՝ 0 դրամ և 50,500 եվրո։

Արսեն Թորոսյանն իր հայտարարագրում նշել է «Ծաղկաձոր Պարկ» ՍՊԸ-ից ստացած երկու՝ 15 միլիոն 750,000 դրամ և  1 միլիոն 750,000 դրամ փոխառության մասին։

ՔՊ-ական պատգամավորի դրամական միջոցները

Արսեն Թորոսյանի բանկային հաշիվների մնացորդները հինգ բանկերում հիմնականում նվազել են․ տարեսկզբին առկա 166.93 դրամը տարեվերջին կազմել է 322.31 դրամ, 1,355.21 եվրոն՝ 450.14  եվրո,  88.29 դոլարը՝ 46.77 դոլար և  686,290.49 դրամը՝ 593,593.29 դրամ, սակայն եռապատկվել են կանխիկ միջոցները՝ տարեսկզբի 1 միլիոն դրամի փոխարեն՝ տարեվերջին կազմելով 3 միլիոն դրամ։

Պատգամավորի՝ հաշվետու տարվա՝ 2024 թվականի եկամուտները կազմել են 13 միլիոն 491,955 դրամ, որը ձևավորվել է ֆինանսների նախարարությունից ստացած 2 միլիոն 063,918 դրամից (եկամտահարկի վերադարձ),  «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացած 1,015,000 դրամ այլ եկամուտներից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ստացած 392,500 դրամ այլ եկամուտներից և ԱԺ-ից ստացած 10,020,537 դրամ աշխատավարձից։

Նշվում է նաև, որ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 միլիոն 470․922 դրամ, հիփոթեքի առարկան նոր կառուցվող բնակարանն է բազմաբնակարան շենքում։

Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում․

Այս բաժնում հայտարարատու պաշտոնյան նշել է իր կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի «ՄԻԲՍ»-ում ունեցած բաժնեմասի մասին, ապա նշել այդ կազմակերպությունում՝ տնօրենի պաշտոնում նրա ներկայացվածության մասին։ Ի դեպ, այս դրվագի մասին մամուլը շատ է գրել ՝ տեղեկացնելով, որ «նախկիններին բյուջեի թալանի մեջ մեղադրող Արսեն Թորոսյանն իր կնոջը պատկանող «Միբս» բժշկական կենտրոնը դարձրել է արտոնյալ կենտրոն․  «Միբս» բժշկական կենտրոնը, որը 2017 թվականին պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, հեղափոխությունից հետո դարձել է պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկը:

2017 թվականին Արսեն Թորոսյանի կնոջը փաստացի պատկանող բժշկական կենտրոնը 0 դրամ գումար է ստացել, բայց հեղափոխությունից հետո՝ 2018-ին, ստացել է 25.1 մլն դրամ: 2019 թվականին նախարար Արսեն Թորոսյանն իր կնոջը բյուջեից փոխանցել է շեշտակի բարձր թիվ՝ 98.9 մլն դրամ, այսինքն՝ 73.8 մլն դրամով ավելի: Իսկ, ահա, 2020 թվականին Թորոսյանի կնոջը պատկանող բժշկական կենտրոնը ստացել է 127.6 մլն դրամ, որն էլ 2019 թվականից ավելի է 28.7 մլն դրամով, իսկ 2020-ին ստացել 127.6 մլն դրամ»:

Ի դեպ, «Պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված՝ 5 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող պայմանագրերը» բաժնում Արսեն Թորոսյանը տեղեկացրել է 2023 թվականին կնքված և 2024 թվականի դեկտեմբերին ավարտված ծառայությունների ձեռքբերման պայմանագրի մասին։  Ըստ հայտարարագրի՝ այս պայմանագրի համար փաստացի վճարվել է 258 միլիոն 505,000 դրամ։

Պատգամավորը նաև հայտարարագրել է 2024 թվականին արված 7,000 եվրո և  3 միլիոն 088,960 դրամ միանվագ ծախսի մասին՝ չմանրամասնելով ծախսի բովանդակությունը։