NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Մինսկի կենտրոնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ օծվել է Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցին՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչը

Այսօր Մինսկի կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ օծվել է Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցին՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչը։
Եկեղեցու օծման արարողությանը մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանը՝ ընտանիքի հետ։
 
Օծման հանդիսավոր արարողությանը մասնակցել են հոգևորականներ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, դիվանագետներ, Մինսկի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հանրային և քաղաքական գործիչներ։
 
Լրատվամիջոցների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը կարևորել է Բելառուսում հայկական եկեղեցու դերակատարումը։
 
Գագիկ Ծառուկյանը հիշեցրել է, որ բելառուսահայ համայնքի խնդրանքով ինքը դիմել էր Բելառուսի նախագահին՝ հայկական եկեղեցու կառուցման նպատակով տարածք տրամադրելու համար, ինչին Բելառուսի նախագահն արձագանքել էր մեծ պատրաստակամությամբ, և այսօր Բելառուսում հայ համայնքն արդեն հրաշալի հայկական եկեղեցի ունի։
 
Իր խոսքում Գագիկ Ծառուկյանը նշել է․
 
«Այսօր շատ կարևոր օր է բոլորիս համար, տոնական օր է. այս լավ երկրում բնակվող մեր հայրենակիցների համար իր դռներն է բացում հիասքանչ եկեղեցին, որը դառնալու է հայ համայնքի հոգևոր կենտրոնը։ Գիտեք, Բելառուսում և Մինսկում կա հայկական լավ համայնք։ Մեր հայրենակիցները այստեղ ապրում են, աշխատում են, սովորում են, ընտանիքներ են կազմում։ Նրանց բոլոր իրավունքները պաշտպանված են, իրենց չեն զգում օտարության մեջ։ Համայնքի ներկայացուցիչները որոշ ժամանակ առաջ դիմել էին ինձ՝ խնդրանքով, որ ես էլ դիմեմ Բելառուսի նախագահին՝ համապաստախան հողհատկացման և թույլտվությունների համար։ Եվ Բելառուսի նախագահը անմիջապես արձագանքեց, իջեցրեց հանձնարարություն, և այսօր մենք այս եկեղեցու բացումն ենք անում։
 
Ես ուզում եմ մարդկայնորեն շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցների, հայ համայնքի և անձամբ իմ անունից։ Ես վստահ եմ այս եկեղեցին ծառայելու իր լավ, վեհ նպատակին, դառնալու է մեր հայրենակիցների համար սրբավայր։ Թող այստեղ շատ պսակադրություններ լինեն, շատ մկրտություններ։ Մարդկանց աղոթքներն ու խնդրանքները կատարվեն։ Եկեղեցին մեծ դեր է կատարում աշխարհի տարբեր անկյուններում սփռված մեր հայրենակիցների համար, որ մնան հայ, իրենց երեխաները արմատներով կապվեն մեր հողին, մեր հայրենիքին, մեր հավատքին։ Աստված թող խաղաղություն և բարօրրություն տա մեր երկրներին, մեր ժողովուրդներին»։
 
Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ