ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը` երեկ . «Ժողովուրդ»Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. Խուդաթյան
Քաղաքականություն

«Կարող են լինել բացահայտումներ, որոնք պատիվ չեն բերի քաղաքական մի շարք շրջանակների». Սամվել Բաբայանը Լևոն Զուրաբյանին խորհուրդ է տալիս «պատմության փշրանքները չփոշիացնել»

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։

««Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն օրերս հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «միֆերը ջարդելու» բանախոսությամբ, որի ընթացքում ունկնդիրներին և լայն հասարակությանը մատուցել է ակնհայտորեն խեղաթյուրված տեղեկատվություն։

Լ. Զուրաբյանը մասնավորապես համոզում էր, թեև ԼՂՀ նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը «չգիտես ինչու» հայտարարել է, որ ինքը չի ստորագրել զինադադարի մասին փաստաթուղթ, այնուամենայնիվ, 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի մասին եռակողմ հայտարարության տակ հենց նրա ստորագրությունն է։

Այս կապակցությամբ Լ. Զուրաբյանի պնդումները թերևս համոզիչ կարող էին լինել ԼՂ հակամարտության շուրջ պատմաքաղաքական զարգացումների և դրանց ժամանակագրության վերաբերյալ ոչ խորքային գիտելիք ունեցող շրջանակների համար։ Իսկ պատմական իրողությունն այն է, որ 1994թ. Ս. Բաբայանի կողմից, որպես ԼՂՀ ՊԲ հրամանատարի, ստորագրվել է հրադադարի ոչ թե մեկ, այլ երկու փաստաթուղթ (կցվում են), որոնք կրել են ժամանակավոր բնույթ՝ մինչև զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական համաձայնագրերի կնքումը։

Մասնավորապես,

1994 թվականի Մոսկովյան (փետրվարի 18) և Բիշքեկյան (մայիսի 5) արձանագրությունների հիման վրա ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովին, ՌԴ արտգործնախարար Անդրեյ Կոզիրևին, ՌԴ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովին հղված եռակողմ նամակներով 1994 թվականի մայիսի 12-ին հաստատվել է հրադադար։ Այս փաստաթղթի 3-րդ կետով նախատեսվում էր, որ կողմերը (Ադրբեջանը, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը) 10-օրյա ժամկետում՝ ոչ ուշ, քան մինչև մայիսի 22-ը, պետք է ստորագրեին զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր, ինչը, սակայն, սահմանված ժամկետում տեղի չունեցավ, քանի որ ադրբեջանական կողմն այն համարեց կապիտուլյացիա։

Քանի որ այսպիսի իրավիճակը հնարավորություն էր տալիս ԼՂհ ՊԲ-ին ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողությունները, միջնորդները 1994թ. հուլիսին հանդես եկան նոր համաձայնագրի ստորագրման նախաձեռնությամբ։ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հուլիսի 26-ին ստորագրված սույն համաձայնագրով էլ նախատեսվում էր 30-օրյա ժամկետում կնքել Մեծ քաղաքական համաձայնագիր, ինչը ևս չստորագրվեց ադրբեջանական կողմի քաղաքական խուսանավման պատճառով։

Այսինքն՝ Ս. Բաբայանը երբևիցե չի ստորագրել հակամարտության կարգավորման կամ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման շուրջ որևէ փաստաթուղթ, այլ բացառապես կրակի դադարեցման մասին ժամանակավոր համաձայնագրեր, որոնց ընթացքում պիտի ստորագրվեր քաղաքական համաձայնագիր։

Բացի այս, Լ. Զուրաբյանը հանդես է եկել նաև 1993 թվականի ռազմական օպերացիաների, դրանց հետևանքով զոհերի քանակի, տարածքային կորուստների, Միրբաշիրի ուղղությամբ իբր թե ձախողված ռազմագործողությունների շուրջ հայտարարություններով, որոնք մանիպուլացնում են հանրային գիտակցությունը և ստվեր նետում հայկական բանակի ձեռքբերումների վրա։

Լ. Զուրաբյանը բավարար չափով տեղեկացված չէ ռազմական գործողությունների ժամանակագրությունից. նրա կողմից 1994թ. վերագրվող զարգացումները՝ ադրբեջանական կողմի պատրաստվածություն և աննախադեպ առաջխաղացում, մի քանի ուղղությամբ համաժամանակյա հարձակումներ, ավելի քան 2000 զոհ և այլն, վերաբերելի են 1994 թվականին։

Հորադիզի օպերացիայի մասին խոսելիս բանախոսը, հղում անելով իր քաղաքական գործընկերոջը, հայտարարում է, որ հայկական կողմը չի հաջողել վերադարձնել Ադրբեջանի կողմից գրավված բոլոր տարածքները և մատնանշում է Հորադիզի կայանը։ Հանուն ճշմարտության պետք է նշել, որ ռազմական ղեկավարությունը մարտավարական հնարք է կիրառել և, Հորադիզի կայանի փոխարեն, գրավել հայկական վերահսկողության տակ երբևիցե չեղած այնպիսի տարածքներ, ինչպիսիք են Թալիշ-Մատաղիս հատվածը, Մարտակերտի շրջանի հարթավայրային տարածքները, Աղդամի շրջանի 18 գյուղ։

Ինչ վերաբերում է Միրբաշիրի ուղղությամբ իբր թե ձախողված ռազմական գործողություններին, ապա պետք է ասել, որ այդ ուղղությամբ միայն մեկ օպերացիա է մշակվել, սակայն զենք-զինամթերքի մատակարարման վրա դրված արգելանքի պատճառով չի նախաձեռնվել։ Այս օպերացիայի գաղափարն, ի դեպ, ի հայտ բերեց Հայաստանի և ԼՂ-ի ռազմական ու քաղաքական ղեկավարության մարտավարական նպատակների անմիաբանությունը. թեև ԼՂ ՊԲ-ն շահեկան դիրքում էր գտնվում, այնուամենայնիվ օպերացիայի համար կենսական նախապայման էր սպառազինությունը, ինչը մերժվեց Երևանի կողմից։ ՀՀ պաշտպանության նախարարը հեռացվեց՝ «գործուղվելով» ԼՂ, իսկ ՀՀ ՊՆ ապառազինության վարչության պետը պաշտոնանկ արվեց։ Նպատակն ակնհայտ էր՝ խափանել սպառազինության մատակարարումը և կանխել Միրբաշիրի ռազմական օպերացիայի իրագործումը։ Ավելին՝ զինամթերքի պահեստները զմռսելուց հետո պետնախարարի անունից ստուգիչ աշխատանքներ մեկնարկեցին։

Թեև պատմական փաստերն առավել խոսուն են, քան առանձին անհատների սուբյեկտիվ մեկնաբանությունները, Ս. Բաբայանն, այնուամենայնիվ, ըմբռնումով է մոտենում ՀԱԿ փոխնախագահի անձնական դատողություններին, քանի որ դրանք դիտարկում է 2026թ. քաղաքական իրադարձությունների նախօրեին ՀԱԿ-ի դիրքավորվելու ջանքերի համատեքստում։ Միևնույն ժամանակ, Ս. Բաբայանն այս փուլում նպատակահարմար չի համարում փակագծեր բացել և խորհուրդ է տալիս Լ. Զուրաբյանին պատմության փշրանքները չփոշիացնել կարճաժամկետ և անփառունակ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Հակառակ պարագայում կարող են լինել բացահայտումներ, որոնք, առավել ևս՝ քարոզչական արշավին ընդառաջ, պատիվ չեն բերի քաղաքական մի շարք շրջանակների»,- ասվում է հայտարարությունում։