Թիրախավորել են Գառնիկ Դանիելյանի հորեղբորը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որոշ ընդդիմադիրների նկատմամբ սկսվել են հերթական ճնշումներն ու հարկային տեռորը: Տեղեկացանք, որ տևական ժամանակ է՝ ստուգում են Գառնիկ Դանիելյանի` Տավուշում գործունեություն ծավալող հորեղբոր ընկերությունները, որոնց թվում նաև մեկ գազալցակայան կա:
Թե ինչ են ստուգել և ինչ խախտումներ են հայտնաբերել, որքանով են դրանք օրինական կամ սարքովի, պարզ չէ: Միայն տեղեկացանք, որ մեծ չափի տուգանք են նշանակել Դանիելյանի հորեղբոր նկատմամբ` 150 միլիոն դրամի:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում