Անդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրել

YouTube-ում հրապարակված երկու սենսացիոն տեսանյութերը Հայաստանը ներկայացնում են որպես մահմեդական երկիր․ Հարութ Սասունյան

YouTube-ում ես հանդիպեցի երկու հնարովի տեսանյութերի, որոնք աղավաղում են Հայաստանի պատմությունն ու ինքնությունը: Առաջին տեսանյութը՝ ինը րոպե 53 վայրկյան տևողությամբ, վերնագրված է. «Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն այժմ ընդունում է իսլամությունը. նրա միլիոնավոր քաղաքացիները կրոնափոխ են լինում»: Երկրորդ տեսանյութը՝ ութ րոպե 24 վայրկյան տևողությամբ, վերնագրված է. «Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը. այժմ 99 տոկոս մահմեդական է» :

Անծանոթ մի անձ, պրոֆեսիոնալ ձայնով պատմում է երկու տեսանյութերում, որոնք մի փոքր տարբերվում են իրենց բովանդակությամբ: Մի անհիմն պատմություն, իբր թե Հայաստանի ողջ բնակչությունը իսլամական է եղել։ Տեսանյութերը պարունակում են Հայաստանի բազմաթիվ իրական տեսք ունեցող տեսարաններ, որոնք, հավանաբար, ստեղծվել են արհեստական բանականության կողմից։

Տեսանյութերը պատրաստվել են մի անհայտ կազմակերպության կողմից, որը կոչվում է «Իսլամի լույսը»։ Երբ առաջին անգամ դիտեցի այս տեսանյութերը, YouTube-ը նշում էր, որ դրանք պարունակում են «փոփոխված կամ սինթետիկ ձևով ստեղծված բովանդակություն», սակայն այդ նշումն այժմ հեռացված է։ YouTube-ը էկրանին երկար բացատրություն է ցույց տալիս, որով պահանջում է, որ տեսանյութերը բացահայտեն, թե արդյոք բովանդակությունը հորինված է: Ես կոչ եմ անում ընթերցողներին՝ բողոք ներկայացնել YouTube-ին: 

Իմ առարկությունը հիմնված է այն փաստի վրա, որ այս տեսանյութերը պարունակում են կեղծ տեղեկատվություն՝ մոլորեցնելով ոչ հայ դիտողներին՝ նրանց հավատացնելով դրանց ճշմարտացիությունը։

Այս տեսանյութերում ներկայացված շինծու պատմությունը բացահայտելու համար, ահա մի հատված տեսանյութից, որը ես գրառել եմ.

Տեսանյութը սկսվում է Հայաստանի ամբողջովին հորինված պատմությամբ. «17-րդ դարում եկեղեցիները վերածվեցին մզկիթների, խաչերը փոխարինվեցին մահիկներով, իսկ Աստվածաշունչը՝ Ղուրաններով։ Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը՝ Հայաստանը, այժմ բարեպաշտ մուսուլմանական երկիր է, որի մշակույթը վերացել է, [թեև] քարե խաչքարերի փորագրման արվեստը պահպանվել է, դրանք այժմ փորագրված են սուրբ համարներով։ Մարդիկ դեռ երգում են հայկական ժողովրդական երգերը, բայց դրանց տեքստերը գովաբանում են Աստծուն։ Հայերենը դեռ խոսակցական լեզու է, սակայն աղոթքներն այժմ կարդում են Ալլահի անունով։ Դպրոցում երեխաները անգիր են սովորում Ալ-Ֆաթթան [Ալլահի 99 անուններից մեկը] և շարունակում են սովորել իրենց ազգի պատմության մասին…»։

Տեսանյութում Հայաստանը ներկայացված է որպես «կովկասյան իսլամական մշակույթի կենտրոնի վերածված երկիր։ Գյումրիում և Երևանում հիմնադրվել են խոշոր մադրասաներ [իսլամական դպրոցներ]։ Հայտնվել են հայ մահմեդական գրողներ և բանաստեղծներ, որոնք բանաստեղծություններ են գրում հայերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։ Սևանա լճի շուրջը ստեղծվել է հոգևոր մի նոր մայրաքաղաք։ Հենց այնտեղ է կառուցվել Կովկասի ամենամեծ մզկիթը, որի ճարտարապետությունը համատեղում է հին քրիստոնեական խաչքարերի դիզայնը իսլամական գեղագրության հետ…․ Հայաստանն այժմ կամուրջ է իսլամական աշխարհի և Արևմուտքի միջև: Հայաստանի մահմեդական դիվանագետները նստած են եվրոպական բանակցությունների սեղանի շուրջ: Նրանք խոսում են հինգ լեզվով, մեջբերելով ալ-Ղազալիին [11-րդ դարի պարսիկ մուսուլման մտավորական] և Շեքսպիրին մի նախադասության մեջ: Նրանց հարգում են, քանի որ նրանք երկու աշխարհների հայելին են: Այս երկիրը կենդանի ապացույցն է, որ ինքնությունները կարող են զարգանալ՝ առանց կորցնելու իրենց արմատները, և որ հավատքը կարող է փոխվել՝ առանց սպանելու մշակույթը: Համալսարաններում հայ մտավորականները ուսումնասիրում են երկու մեծ ժառանգություն՝ Աստվածաշունչը և Ղուրանը, խաչը և մահիկը, ոչ թե որպես հակամարտության խորհրդանիշներ, այլ որպես իրենց պատմության երկու կողմեր: Ազգը մեծ է դառնում ոչ թե այն պատճառով, որ քրիստոնյա է կամ մահմեդական: Այսօր, այդ այլընտրանքային Հայաստանում, աղոթքի կոչը դեռևս արձագանքում է մզկիթների մինարեթներից, որոնք նախկինում եկեղեցու զանգակատներ էին: Երեխաները դեռևս պարում են ժողովրդական պարեր՝ երգելով իրենց նախնիների երգերը, այժմ՝ Աստծուն փառաբանող տողերով»:

Այնուհետև պատմողը ներկայացնում է մի երևակայական անձնավորության, որին անվանում է «Հարութ»։ «Մի օր Հարութը հարցնում է. «Մայրիկ, ինչո՞ւ մեր տանը խաչի նկար կա։ Մի՞թե մենք մուսուլմաններ չենք»։ Նրա մայրը մի րոպե լռեց, ապա հանգիստ պատասխանեց. «Որովհետև դա մեր էության մի մասն է, որդի՛ս։ Մենք քրիստոնյա էինք, հետո մուսուլման դարձանք, բայց մի բան երբեք չի փոխվում՝ մենք միշտ հայ ենք»։

Տեսանյութը շարունակվում է. «Դպրոցում Հարութը սովորում է կարդալ Ղուրան, ինչպես նաև ծանոթանում է հին հայկական այբուբենին։ Նրա փոքրիկ գրադարանում կան հին կաշվե կազմով Ղուրաններ և Աստվածաշունչ գրաբարով, որոնք երկուսն էլ ժառանգել է իր տատիկից, որը միանձնուհի էր մինչև իսլամ ընդունելը։ Երբ գալիս է բերքահավաքի տոնը, ընտանիքները հավաքվում են քաղաքի հրապարակում, մայրերը լավաշ ու տոլմա են հյուրասիրում, մինչ երեխաները քոչարի են պարում զուռնայի և դավուլի [դհոլ] նվագակցությամբ։ Մզկիթի իմամը և հին եկեղեցու պահապանը կանգնած են կողք կողքի՝ ողջունելով լեռնային գյուղերից եկած մարդկանց»։

«Դպրոցից դուրս նոր շենքերը կանգնած են կողք կողքի՝ հին ավերակների հարևանությամբ։ Օսմանյան ոճի կամարներով մզկիթը գտնվում էր հայկական եկեղեցու կողքին՝ իր յուրահատուկ կոնաձև տանիքով։ Աղոթքի կոչն արձագանքում էր օդում, բայց զանգերը, որոնք դեռևս հնչում էին հատուկ առիթներով՝ ի պատիվ, և ոչ թե հարության համար։ Հայաստանի նոր կառավարությունն ստեղծել է անկողմնակալ պատմության ուսումնական ծրագիր։ Ազգային թանգարանը ցուցադրում է ինչպես քրիստոնյա նահատակների, այնպես էլ տարածաշրջանում իսլամի վաղ տարածողների պատմությունները. մի սենյակում՝ Հիսուսի հին սրբապատկեր, մյուսում՝ 16-րդ դարի պատռված աղոթքի գորգ։ Մեջտեղում գրված է. «Ահա թե որտեղ վերքերը և սերը սովորում են լինել համակեցության մեջ»»։

Պետք է կոչ անել YouTube-ին ջնջել այս երկու հորինված տեսանյութերը՝ կանխելու դիտողների մոլորեցումը, որոնք անտեղյակ են Հայաստանի մշակույթի և կրոնի վերաբերյալ իրական փաստերին։

Հարութ Սասունյան
http://www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի