Ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի ամրագրման համար օգտագործվող համակարգն ապաակտիվացված է. Դեսպանատուն
Մայիսի 30-ից Միացյալ Նահանգների դեսպանատունը գործարկելու է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ։
Դեսպանատնից մանրամասնում են, որ հարցազրույցի ամրագրման համար նախկինում օգտագործվող համակարգն ապաակտիվացված է։ Կայքէջը հասանելի է միայն ընթերցման ռեժիմով, հետևաբար դրա միջոցով այլևս հնարավոր չէ․
• Հարցազրույցի օր ամրագրել,
• սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել
• հարցազրույցին չներկայանալու մասին (no show) հայտ ներկայացնել
• հարցազրույցի ավելի վաղ օր հայցել։
Նոր համակարգը գործարկվելու է մայիսի 30-ին։ Մայիսի 30-ին հրապարակվելիք ցուցումները կօգնեն տեղափոխել ձեր հաշիվը նոր համակարգ:
Կարևոր տեղեկություններ․
. Եթե ունեք ամրագրած հարցազրույցի օր, ներկայացեք ձեր հարցազրույցին սովորական կարգով։
. Մինչև մայիսի 29-ը ներառյալ դուք կարող եք փաստաթղթեր ներկայացնել UMAKS սուրհանդակային ծառայության միջոցով (առանց սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագրի) ` ներկայացնելով ձեր անձնագիրը և անձնագրի պատճենը:
. Դուք կարող եք լիազորել երրորդ անձին հանձնել և վերցնել ձեր փաստաթղթերը/անձնագիրը՝ տրամադրելով նրանց ստորագրված լիազորագիր, որը պարունակում է տվյալ անձի ամբողջական անունը և ձեր անձնագրի պատճենը:
.Ուշ եք ներկայացրել ձեր DS-160-ը և ձեր հարցազրույցը չի՞ կայացել: Գրանցվեք մայիսի 30-ից հետո՝ հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգում՝ «չեմ ներկայացել հարցազրույցին» (no-show) խնդրելու համար:
. Առաջիկայում ճամփորդական ծրագրեր ունե՞ք։ Հետևե՛ք մեզ՝ նոր կոնտակտային տվյալների և կայքէջի վերաբերյալ թարմացումներին ծանոթանալու համար։
Դեսպանատնից նշում են, որ շուտով լրացուցիչ ցուցումներ կհրապարակվեն նոր համակարգից օգտվելու վերաբերյալ։