Անդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրել
Տեսանյութ

Անհապաղ քրեական վարույթ հարուցել Տիգրան Ավինյանի նկատմամբ. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ դատախազին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, ԱԱԾ տնօրենին և ՀՀ ՄԻՊ–ին՝ պահանջելով անհապաղ հանրային քրեական հետապնդում հարուցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «2025 թվականի մարտի սկզբից Երևանի Նաիրի Զարյան 11-13 հասցեում գտնվող տարածքում տեղի է ունենում ապօրինի շինարարություն: Ապօրինի շինարարության հետևանքով փորվել և հեռացվել է հողի բերրի շերտը, ահռելի ծավալներով ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ՝  ընդերքը (բազալտային շերտ): Ըստ էության շուրջ երկու ամիս Երևանում շահագործվել է քարի հանք: Այսինքն, տեղի է ունեցել քարի հանքի ապօրինի շահագործում: Սույն շինարարությունն իրականացնում է «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ  ընկերությունը, որն ապօրինաբար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից ձեռք է բերել շինարարության թույլտվություն: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խախտելով շինարարության ոլորտը կարգավորող օրենքները և ենթաօրենսդրական ակտերը, «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ  ընկերությանը՝ 14.11.2024 թվականին, որոշել է տալ N 01150-02-1985-24 շինարարության թույլտվությունը: Սույն թույլտվության հիմքում է ընկած ՃՆԱ հ.01/18-07/1-Դ-112575-671 Երևանի քաղաքապետարանի կողմից տրված 18.09.2023 թվականի նախագծման թույլտվությունը: Սույն փաստաթուղթն ու «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված նախագիծը գտնվում են միմյանց հետ բացարձակ հակասության մեջ:

Այս մասին առկա է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից կազմված փաստաթղթեր, որոնցով նշված են նախագծի անհամապատասխանությունը շինարարության ոլորտը կարգավորող օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին, բացի այդ արդեն փաստացի կատարված աշխատանքներն արձանագրել են, որ շինարարության հետևանքով ստեղծվելու է աննախադեպ վտանգավոր միջավայր առաջնահերթ շինհրապարակի հարևան շենքերի բնակիչների համար, ըստ այդմ նաև երևանցիների համար: Այս պահին մասնավորապես սպառնում է տարանցիկ ճանապարհի, հրդեհային անվտանգության միջոցառումների կատարման և հրդեհաշիջման անհրաժեշտ միջոցների կիրառման բացակայության պայմաններն ու ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումները:

Երևանի քաղաքապետարանի կողմից տրված 18.09.2023 թվականի նախագծման թույլտվությունը (ՃՆԱ հ.01/18-07/1-Դ-112575-671), Նախագծվող շենքի տեղադիրը ներառում է անմիջական հարևանություն` Երևանի Վրացական և Նաիրի Զարյան փողոցների 4 շենքերի և մեկ սեփական տան (Վրացական 2,4,6 և Նաիրի Զարյան 15, 15 ա) անմիջական հարևանություն` 3-5 մետր հեռավորությամբ:

Նախագծով ներկայացված հրդեհային անվտանգության միջոցառումների կատարման համար շրջանցիկ ճանապարհ նշված է այն տարածքը, որն ըստ նախագծի պետք է լիներ կանաչ գոտի, սակայն այժմ ոչ այդ կանաչ գոտին կա, ոչ էլ այդ կանաչ գոտում ճանապարհ: Նախագծով նշված տարածքն ամբողջությամբ փորված է:

Սույն ապօրինություններին երեկ` 20.05.2025 թվականին, գումարվել է ևս մեկ ապօրինություն` «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ  ընկերությունը շինհրապարակն ընդլայնելու աշխատանք է իրականացնում` դուրս է եկել նախագծով և սեփականության վկայականով սահմանված հողի տարածքից` գրավելով հետիոտնի համար նախատեսված մայթը: Այժմ Երևանի Նաիրի Զարյան 11-13 հասցեի հարակից մայթը զավթվում է, կտրվում են այնտեղ գտնվող ծառերը: Շուրջ երկու ամիս առաջ, վերոնշյալ ապօրինի շինարարության առաջին օրերին, շինհրապարակ ելումուտ անող ծանր մեքենաների շարժի պատճառով` 05.03.2025 թվականին, ժամը 08:30-ի սահմաններում վրաերթ էր  տեղի ունեցել` վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ՝ 14-ամյա աղջիկ: Ճանապարհի նեղ և բանուկ լինելու պատճառով շտապօգնության մեքենան շուրջ կես ժամ չէր կարողացել մոտենալ վրաերթի ենթարկվածին:

Համաձայն մամուլում տարածված տեղեկատվության Տիգրան Ավինյանը բարեկամական (քավոր-սանիկ) կապերի մեջ է գտնվում վերոնշյալ շինարարությունն իրականացնողների հետ։

ԱԿՆՀԱՅՏ Է, որ Տիգրան Ավինյանի կողմից տրված` 14.11.2024 թվականին, N 01150-02-1985-24 շինարարության թույլտվությունը և «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ  ընկերության գործունեությունը ստեղծել են աննախադեպ վտանգավոր պայմաններ երևանցիների համար:

Ուստի  հաղորդման մեջ նշված գործողություններին` արարքներին, ողջամտորեն առնվազն պետք է տրվի  ՀՀ քրեական օրենսգրքի  357-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 43-րդ գլխի`  441-րդ հոդվածով, 442-րդ հոդվածով, 445-րդ հոդվածով և 448-րդ հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքներին համապատասխան նախնական իրավական գնահատական, ուստի պահանջում եմ` անհապաղ նախաձեռնել քրեական վարույթ և որոշում կայացնել հանրային քրեական հետապնդում հարուցել՝ Տիգրան Ավինյանի և վերոնշյալ ապօրինի շինարարությունը հովանավորող այլ անձանց նկատմամբ:

Կից ներկայացվում է էլեկտրոնային հղումը դեպքի վայրի վերաբերյալ։