Չենք պատրաստվում վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ․ Արարատ Միրզոյան
Մեր օրակարգում չկա ՌԴ-ի հետ հարաբերությունները վերաֆորմատավորելը։ Արձագանքելով լրագրողի հարցին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում հայատարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Արդյոք պատրաստվո՞ւմ ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ, ուզում եմ շատ ուղիղ պատասխանել՝ ոչ: Մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, և դրանք որևէ մեկը չի լուծարել: Միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ բավարարված չենք ՀԱՊԿ-ի շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով և հայտնի է, որ մենք սառեցրել ենք մեր գործունեությունն այդ կառույցի շրջանակում»,- այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա ասաց՝ ավելի հեռուն գնացող հետևություններ չի անի, բայց արձանագրեց, որ Սերգեյ լավրովի հետ քննարկումները կառուցողական են, դրանք ունեն նաև խնդրահարույց, ինչպես նաև դրական դինամիկա ունեցող հարցերի կոմպոնենտ։