Հիմա էլ մարդկանց ցավը «ոռնոց» ա կոչում, Էս ինչ լկտիություն ա՝ էսքան վիշտ, էսքան կորուստ տեսած ժողովրդին ո՞նց ես ձեռք առնում․ հարգեք մեր հերոսներին՝ լռությամբ․ զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին
44-օրյա պատերազմում զոհված հերոս Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Աննա Հակոբյանի գրառմանը, որտեղ վերջինս որդեկորույս մայրերի ցավն ու արցունքերն անվանել է «ոռնոց»։ Նաիրա Մարգարյանը մասնավորապես գրել է․
«Աննա Հակոբյան վիժվածքը վերջնական ցնդվել ա երևի։ Սուգը պտղաբեր չէր, հիմա էլ մարդկանց ցավը «ոռնոց» ա կոչում։ Էս ինչ լկտիություն ա՝ էսքան վիշտ, էսքան կորուստ տեսած ժողովրդին ո՞նց ես ձեռք առնում։ Էդ ձեր տանը մի կողմ նստեք, ձեր լափածը մարսեք, ոչ թե բերաններդ բացեք էսքան մարդու վրա։ Էլ ամոթ, էլ խիղճ բան չմնաց ձեզ մոտ։
Անբարոյականի վաստակ, ուղղակի էլ բառեր չեմ գտնում, որ սիրտս հանգստանա։
ՍԱՏԿԵԼԴ ԵՄ ԵՐԱԶՈՒՄ, ՎԻԺՎԱԾՔ
ԱՆԳԵՐԵԶՄԱՆ ԵՍ ՄՆԱԼՈՒ ՀԵՆՑ ԴՈւ, ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ»։
Մեկ այլ գրառմամբ էլ հավելել է․
«Լռեք։ Հենց դուք մի խոսեք նեղվելուց։ Աննա ասում է՝ մեր ոռնոցի մեջ իրա նեղվելը չենք տեսել։ Իսկ ո՞նց տեսնեինք, երբ 2020-ի պատերազմից հետո շաբաթը մեկ փարթի էիր կազմակերպում։ Երբ զոհվածների մայերին «վաչիկ հրաչիկ»պարի տակ պարի էիր հրավիրում։ Երբ սպիտակ հագցրած մայրերին «սպիտակ փարթի» էիր անում։ Գունագեղ, բարձր, ողբերգությունը մոռացության տվող փարթիներ։ Մի կեղծեք ցավը։ Մի խաղացեք նեղվածի դեր։ Հարգեք մեր հերոսներին՝ լռությամբ։ Եվ եթե չգիտեք լռել՝ գոնե մի խոսեք»։