Մոլդովայում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու է պայթելԵրևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnրՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի համար«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը մեկնարկում է Երևանում. Ինչ ծրագրեր են սպասվումՌազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվելԱննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԲջջայինների մասին աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է լրամշակմանԴիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակՌուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ նոր մանրամասներՍպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանՍաղ սիրում-հարգում էին Անդրանիկին. մահացած 37-ամյա կռունկավարը Աջափնյակից էր (տեսանյութ)Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգումԱնահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամի հարկ, աճը՝ 37.7 տոկոս. ՊԵԿՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներըՍոցցանցերում հայտնվել են FlyDubai-ի չվերթի օդաչուների կռվի հետևանքների լուսանկարներըԻ՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան
«Կոկոն» արտահանձնվել է Հայաստանին
Ոչ ոք իր մեքենան օրը 5,000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասինՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ
Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառովԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղըԻնչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»
Հասարակություն

Ադրբեջանում մարդկանց օրգաններն են վաճառում․ կոռուպցիան՝ նաև առողջապահական ոլորտում

«Գեղարդ» վերլուծական․

Ադրբեջանցիների շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ Ադրբեջանում, կոռուպցիայի առումով, առաջին տեղում առողջապահության համակարգն է։ Այս ոլորտում կոռուպցիան ավելի տարածված է, քան՝ կրթության համակարգում, ոստիկանությունում, աշխատանքի և սոցիալական պաշտպանության տարածաշրջանային կենտրոններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլն:

Արտասահմանյան ու տեղական տարբեր կառույցների կատարած ուսումնասիրություններն արձանագրել են, որ Ադրբեջանում քաղաքացիների մեծ մասը չի վստահում երկրի առողջապահական համակարգին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանում կյանքի միջին տևողությունն աճել է, իսկ երեխաների ու հղի կանանց մահացության մակարդակը՝ նվազել։ Սակայն ադրբեջանցիները շարունակում են չվստահել տեղական բժշկությանը` աչքի առաջ ունենալով պաշտոնական վիճակագրությունից տարբերվող իրականությունը։ Անվստահության հիմնական պատճառներից նշվում են բուժհաստատություններում առկա կոռուպցիան, բժշկական սխալների ու անփութության մեծ ծավալները:

Պետական բուժհաստատություններում տիրող բարքերը, սանիտարական անմխիթար վիճակը, բուժանձնակազմի մասնագիտական ցածր պատրաստվածությունը, քաղաքացիների հանդեպ կոպիտ վերաբերմունքն ադրբեջանցիների շրջանում դժգոհությունների մեծ տեղիք են տալիս։ Սակայն հիմնական խնդիրը շարունակում է մնալ ցածր աշխատավարձ ստացող բժիշկների, սպասարկող անձնակազմի կողմից բուժառուներից ու նրանց հարազատներից տեսակցության, խնամքի, պալատի, սննդի և դեղերի համար կաշառք պահանջելը:

Չնայած բուժօգնության բազմաթիվ տեսակներ հայտարարված են իբրև անվճար, սակայն կողմնակի վճարումներն ադրբեջանցիների համար առողջապահական ծառայությունները դարձնում են «թանկարժեք»։ Բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են զբաղվել ինքնաբուժությամբ կամ ընդհանրապես չդիմել բժիշկներին․ հատկապես գյուղական բնակավայրերում մեծ տարածում ունեն տան պայմաններում ծննդաբերությունները: Ամենաթողության և բնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պայմաններում արձանագրվել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողների թվի, ինքնասպանությունների և ընտանեկան վեճերի աճ:

Որոշ դեպքերում ինքնագործունեությամբ են զբաղվում նաև բժիշկները։ Պարզվել է, որ Ադրբեջանում մի շարք բուժհաստատություններում բժիշկները սեփական միջոցներով են նորոգում իրենց աշխատասենյակները կամ ձեռք են բերում անհրաժեշտ ախտորոշիչ ու վիրահատական սարքավորումներ։ Հետազոտություններ ու բուժում իրականացնելու համար նրանք սահմանում են ավելի թանկ գներ՝ հաճախ բուժառուների համար միտումնավոր նշանակելով լաբորատոր ավելորդ հետազոտություններ կամ վիրահատություններ:

«Անվճար բուժօգնության» նման պայմաններում է՛լ ավելի մեծ հիասթափության պատճառ է դառնում վիրահատությունների, բուժումների դիմաց ապօրինի վճարումներ պահանջելու համար համատարած անպատժելիության «բարենպաստ» միջավայրը:

Քաղաքացիները հաճախ ի վիճակի չեն լինում ապացուցել բժիշկների թույլ տված սխալներն, այդ թվում, օրինակ՝ ձախ ոտքի փոխարեն աջ ոտքի անդամահատման կամ խնդրի սխալ ախտորոշման, սխալ բուժման ու դրանց հետևանքով մահվան դեպքերը։ Ոչ պատահականորեն՝ նմանատիպ երևույթներ հիմնականում արձանագրվում են պետական բուժհաստատություններում, որտեղ բժշկական ծառայությունները, մասնավորների համեմատ, մատչելի են՝ նույնիսկ կաշառքի պարագայում։ Մասնավոր բուժհաստատություններն ադրբեջանցիների համար անհասանելի են նաև առողջության ապահովագրության համակարգի անկատարության պատճառով:

Սակայն վճարունակ լինելը կամ բարեգործական կազմակերպությունների աջակցությունը դեռ երաշխիք չէ, որ Ադրբեջանում բուժառուն պատշաճ ծառայություն կստանա, կամ նրա խնդիրը ճիշտ կախտորոշվի։ Բազմաթիվ ադրբեջանցիների համար նախընտրելի տարբերակ են Թուրքիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Իրանում կամ Բելառուսում հետազոտվելն ու բուժում ստանալը։ Եվ սա այն դեպքում, երբ ծանր հիվանդությունների բուժման ու հետազոտությունների համար պետական բյուջեից բուժհաստատություններին հսկայական միջոցներ են հատկացվում։

Պարզվել է նաև, որ առողջապահական մի շարք հաստատություններ բուժառուների վերաբերյալ ծանր հիվանդությունների կեղծ ախտորոշումներ ու չհամապատասխանող տվյալներ են գրանցել՝ լրացուցիչ ֆինանսավորում ստանալու նպատակով։ Բացի այդ՝ կոռուպցիոն գործարքների արդյունքում կեղծված ախտորոշումներով քաղաքացիները ձևակերպվել են որպես հաշմանդամ՝ նպաստ ստանալու, ինչպես նաև՝ զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով:

Կոռուպցիայի հիմնական օջախ է ոչ միայն Ադրբեջանի առողջապահության նախարարությունը, այլև՝ Արյունաբանության և փոխներարկաբանության ազգային կենտրոնը, Հանրային առողջության և բարեփոխումների կենտրոնն ու Տարածքային բժշկական վարչությունների միավորման (TƏBİB) տարածքային ստորաբաժանումները: Այս ոլորտներում կոռուպցիան արտահայտվել է նշված կառույցների տարբեր պաշտոնյաների միջև կոռուպցիոն համաձայնեցված գործողություններով, այդ թվում՝ կաշառքի դիմաց բժշկական և դեղագործական գործունեությամբ զբաղվելու ապօրինի թույլտվությունների և կեղծ վկայականների տրամադրմամբ: Ոչ պատահաբար՝ առողջապահական ծախսերի մեծ մասը հենց այս կառույցներին է ուղղվում։ Ադրբեջանում աճում են չմատուցված ծառայությունների համար վճարումները, գոյություն չունեցող բուժառուներին դեղերի հատկացումները և այլն։ Նույն սկզբունքով փոշիացվում են նաև Ադրբեջանը բժշկական զբոսաշրջության երկիր դարձնելու Ալիևի կողմից նախանշված նպատակի համար հատկացվող ֆինանսական միջոցները։ Արդյունքում՝ ադրբեջանցիների «շնորհիվ» բժշկական զբոսաշրջությունը զարգանում է Թուրքիայում։ Վերջինս, փաստորեն, օգտվելով Ադրբեջանի առողջապահական համակարգի «թերություններից», այս ոլորտում բուռն գործունեություն է ծավալում: Թուրքիան կազմակերպում է առողջապահական բազմաթիվ միջոցառումներ, կառուցում մասնավոր հիվանդանոցներ, ինչպես նաև իրականացնում է ադրբեջանցիների տեղափոխում Թուրքիայի բուժհաստատություններ (նշենք, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը կյանքի վերջին շրջանում բուժում է ստացել Անկարայում)։

Այն, որ կոռուպցիան Ադրբեջանի առողջապահական ոլորտում համակարգային բնույթ է կրում, հաստատում են ոչ միայն արտերկրում բնակվող ադրբեջանցիները, տեղական և միջազգային կազմակերպություններն ու լրատվամիջոցները, այլև՝ պաշտոնյաները: Եվ եթե պետական կառույցների ներկայացուցիչները հաճախ մեղավորներ են փնտրում այլ շրջանակներում, ապա ընդդիմադիր գործիչներն այս ոլորտում իրականացվող, կոռուպցիան խրախուսող քաղաքականության անմիջական պատասխանատու են համարում Իլհամ Ալիևին:

Չնայած կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ու ձերբակալությունների մասին հրապարակվող լուրերին՝ Ադրբեջանի նախագահի, նրա ընտանիքի ու մերձավորների անվան հետ են կապվում առողջապահական բնույթի կոռուպցիոն բազմաթիվ գործարքներ, հատկապես՝ դեղերի շուկայում տիրող անմխիթար վիճակը։

Ադրբեջանում Առողջապահության նախարարությունը մրցույթների միջոցով է իրականացնում պատվաստանյութերի ու դեղամիջոցների, ախտորոշիչ և ախտահանիչ միջոցների և այլ նյութերի գնումները: Ըստ էության՝ այդ գործելաոճը նվազեցնում է ոլորտի թափանցիկության մակարդակը։

Թեև 2016 թվականին՝ առողջապահության ոլորտի գործողությունների ծրագրի ընդունումից հետո, հայտարարվել էր, թե քիմիական բոլոր դեղամիջոցները տրամադրվում են անվճար, սակայն արյան չարորակ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ մի շարք դեղամիջոցներ ներառված չեն անվճար դեղերի ցանկում։ Անհրաժեշտ դեղորայքը կարելի է ձեռք բերել միայն մայրաքաղաք Բաքվի որոշ դեղատներում, այն էլ՝ բարձր գներով։ Արձանագրվել է, որ դեղերի ու բժշկական պարագաների մեծածախ և մանրածախ ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները գները սահմանում են ըստ նպատակահարմարության։

Լրագրողական հետաքննությամբ պարզվել է, որ պետական գնումների մրցույթները հաղթած ընկերությունները պատկանում են առանձին պաշտոնյաների։ Դրանցից են՝ «Զեյթունը», «Ավրոմեդ» ՍՊԸ-ն, «Ֆարմ Քաֆուրը», «Ազմեդկոմը» և այլն։ Ադրբեջանի տարածքում ամենաշատ դեղատներն ունի «Զեյթունը», որն սպասարկում է նաև երկրում գործող կլինիկաների և առողջապահական կենտրոնների ավելի քան 90 տոկոսը: Ձևական մրցույթների այս համակարգը հատկապես տարածված է եղել Covid-19-ի շրջանում, այն աստիճան, որ կոռուպցիան որակվել է «վիրուսից ավելի վտանգավոր»։ Համավարակի տարածման և կանխարգելման շրջանում Ադրբեջանում կոռուպցիոն դրսևորումներն էլ ավելի մեծ ծավալներ են ստացել:

Ադրբեջանի առողջապահության համակարգում կոռուպցիայի առկայության վկայություններ են նաև մարդկանց օրգանների վաճառքի վերաբերյալ բացահայտումները, այդ թվում՝ զինված ուժերում: Մասնավորապես՝ պարզվել է, որ առողջապահության նախկին նախարարին պատկանող կլինիկաներում են իրականացվել Իսրայելից Ադրբեջան տեղափոխված բուժառուների գաղտնի վիրահատությունները։ Ընդ որում՝ մասնագետների բացակայության պատճառով վիրահատություններն իրականացրել են Իսրայելից ժամանած և Ադրբեջանի առողջապահության նախարարության հատուկ թույլտվությունն ունեցող բժիշկները, իսկ օրգանների հեռացման, տեղափոխման գործընթացները չեն փաստաթղթավորվել:

Փաստորեն՝ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանին ամենակոռումպացված երկրների ցանկում ներառելը բնավ քաղաքական միտումներ չունի։ Այն իրապես արտահայտում է այդ երկրում տիրող լրջագույն խնդիրները, որոնք հովանավորվում ու կառավարվում են ամենաբարձր մակարդակով։ Դրանք առողջապահության, կրթության ու հանրային նշանակության մյուս ոլորտներում կրում են համակարգային բնույթ՝ սպառնալով ու վնասելով ոչ միայն սեփական ժողովրդին, այլև՝ տարածաշրջանի երկրներին։