Մոլդովայում Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական անօդաչու է պայթելԵրևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnրՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի համար«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը մեկնարկում է Երևանում. Ինչ ծրագրեր են սպասվումՌազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվելԱննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԲջջայինների մասին աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է լրամշակմանԴիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակՌուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ նոր մանրամասներՍպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանՍաղ սիրում-հարգում էին Անդրանիկին. մահացած 37-ամյա կռունկավարը Աջափնյակից էր (տեսանյութ)Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգումԱնահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամի հարկ, աճը՝ 37.7 տոկոս. ՊԵԿՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներըՍոցցանցերում հայտնվել են FlyDubai-ի չվերթի օդաչուների կռվի հետևանքների լուսանկարներըԻ՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան
«Կոկոն» արտահանձնվել է Հայաստանին
Ոչ ոք իր մեքենան օրը 5,000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասինՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ
Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառովԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղըԻնչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»
Հասարակություն

Խոզնավարի և Խնածախի բնակիչները մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի և անվտանգության վերաբերյալ

Սյունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 21-ին այցելել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար և Խնածախ բնակավայրեր։

Այցի նպատակն էր տեղում մարդու իրավունքների վիճակին ծանոթանալը և փաստահավաք աշխատանքներ իրականացնելը:

Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ սահմանամերձ բնակավայրերում Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը, ինչպես նաև շրջայց իրականացրել բնակավայրերում:

Բնակիչները մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի և անվտանգության, սեփականության, կրթության, զբաղվածության և հիմնարար այլ իրավունքների վերաբերյալ։ Բարձրաձայնվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման անհրաժեշտության, որոշ տների գազաֆիկացման, հանրային տրանսպորտի բացակայության, բանկոմատների բացակայության պատճառով անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու, շտապօգնության ծառայության հասանելիության հետ կապված խնդիրներ և այլ հարցեր։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ սահմանային անվտանգության հետ կապված իրողությունների պայմաններում բնակիչների համար դժվարացել է գյուղատնտեսությամբ զբաղվելու և իրենց ընտանիքների կենսական կարիքները հոգալու հնարավորությունը։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները մարտահրավեր են մարդու իրավունքների ողջ համակարգի տեսանկյունից, այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, արժանապատիվ պայմաններում ապրելու, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:

Այս համատեքստում Պաշտպանի կողմից կատարված բոլոր արձանագրումները, այդ թվում` Պաշտպանին խորհրդապահական կարգով փոխանցված տեղեկատվությունը, կհասցեավորվեն ըստ իրավասության։

Կարևոր է արձանագրել, որ Պաշտպանի այցի պահին Խոզնավար բնակավայրում իրականացվում էին ճանապարհների շինարարական աշխատանքներ, որը մարդիկ ևս դրական էին գնահատում` նշելով, որ դա կհեշտացնի իրենց տեղաշարժը հարակից համայնքներ, ինչպես նաև առավել հասանելի կդարձնի տարբեր ծառայություններից օգտվելը։

Մինչդեռ Խնածախ բնակավայրի դեպքում հնչել են մտահոգություններ առ այն, որ բնակավայր տանող ճանապարհը ոչ բարվոք է և անհրաժեշտ է, որպեսզի այս ուղղությամբ ևս իրականացվեն համապատասխան աշխատանքներ։

Երկու գյուղերում էլ առկա էր գյուղամիջյան ճանապարհների շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն:

Երկու բնակավայրերում էլ մարդիկ հատուկ կարևորել են զբաղվածության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը միտված այլ հարցերի լուծումը:

Պաշտպանն այց է իրականացրել վերոնշյալ բնակավայրերի մանկապարտեզներ, իսկ Խնածախում՝ նաև դպրոց: Հանդիպումներ են տեղի ունեցել հաստատությունների անձնակազմերի և սաների հետ: Պաշտպանը ծանոթացել է շենքային պայմաններին, ուսումնական գործընթացին և աշխատանքային պայմաններին:

Պաշտպանը վստահեցրել է, որ խնդիրները կբարձրաձայնվեն, և ըստ ոլորտների կհասցեավորվեն պետական իրավասու մարմիններին: