Բջջայինների մասին աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է լրամշակմանԴիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակՌուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ նոր մանրամասներՍպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանՍաղ սիրում-հարգում էին Անդրանիկին. մահացած 37-ամյա կռունկավարը Աջափնյակից էր (տեսանյութ)Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգումԱնահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամի հարկ, աճը՝ 37.7 տոկոս. ՊԵԿՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներըՍոցցանցերում հայտնվել են FlyDubai-ի չվերթի օդաչուների կռվի հետևանքների լուսանկարներըԻ՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան
«Կոկոն» արտահանձնվել է Հայաստանին
Ոչ ոք իր մեքենան օրը 5,000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասինՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ
Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառովԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղըԻնչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Կիևին
Հասարակություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի վարքագծի վերաբերյալ վարույթ է հարուցել

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: 

Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Երեկ Հանձնաժողովից ինձ տեղեկացրին, որ 2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։

Ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները․

«Համբալ» արտահայտությունը,

«Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը,

«Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:

Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում։

Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։

Այս վարքագիծը իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու և ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։

Ոչ մի օրենք թույլ չի՛ տալիս պաշտոնյային, լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։

Հուսամ, որ սա իրավական նախադեպ է դառնալու։ Եվ ԿԿՀ-ի վարույթը ձևական չի լինի, այլ որոշմամբ կփաստի, որ պետության ներսում անգամ սահմանադրական ինստիտուտներն արձագանքում են իշխանական անթույլատրելի վարքի դրսևորմանը:

Նաև այս ձևաչափով պահանջում եմ Հանձնաժողովից՝

Հանրային բաց ու թափանցիկ քննություն,

Պատշաճ մասնագիտական գնահատական:

Վարչապետը չի՛ կարող շարունակել իրեն դրսևորել որպես իրավունքից վեր կանգնած անձ։

Պետական պատիվը սկսվում է խոսքից։

Իսկ պետության հեղինակությունը՝ պահվածքից»։