Բջջայինների մասին աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է լրամշակմանԴիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակՌուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ նոր մանրամասներՍպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանՍաղ սիրում-հարգում էին Անդրանիկին. մահացած 37-ամյա կռունկավարը Աջափնյակից էր (տեսանյութ)Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգումԱնահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամի հարկ, աճը՝ 37.7 տոկոս. ՊԵԿՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներըՍոցցանցերում հայտնվել են FlyDubai-ի չվերթի օդաչուների կռվի հետևանքների լուսանկարներըԻ՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան
«Կոկոն» արտահանձնվել է Հայաստանին
Ոչ ոք իր մեքենան օրը 5,000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասինՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ
Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառովԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղըԻնչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում Կիևին
Հասարակություն

Նախամարդը՝ հակահայկական քարոզչական գործիք Ադրբեջանի համար

«Գեղարդ» վերլուծական․

Ղարաբաղում մի շարք ուղղություններով հնագիտական հետազոտություններ են իրականացվելու, այդ թվում՝ «Խոջալուի բրոնզե դար», «Ազոխ-Թաղլարի պալեոլիթյան հուշարձաններ», «Աղվանքի նյութական-մշակութային ժառանգության ուսումնասիրություն» և այլն։ Այդ մասին է նշել Ադրբեջանի ԳԱԱ Հնագիտության և մարդաբանության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևը։ Ըստ նրա՝ շուտով «ազատագրված տարածքներում» սկսելու են աշխատել միջազգային հնագիտական արշավախմբեր։

Հնագիտական աշխատանքների այս ուղղությունների ընդգծումն Ադրբեջանի՝ պատմության վերաշարադրման ու նոր անցյալ ստեղծելու քաղաքականության արտացոլումն է, որի արմատները ձգվում են դեռևս խորհրդային շրջան՝ 1930-ական թվականներ։ Հասկանալի է, որ «Աղվանքի նյութական-մշակութային ժառանգության ուսումնասիրությունը» ծառայելու է Արցախում հայկական մշակութային ժառանգությունն աղվանական-ուդիական ներկայացնելու և յուրացնելու քաղաքականությանը։ Այսինքն՝ «գիտականորեն» ներկայացնել Արցախի ողջ քրիստոնեական ժառանգության աղվանական, հետևաբար՝ ադրբեջանական լինելը։

Ադրբեջանական «պատմագրությունը» երբեք չի բավարարվել Աղվանքի կամ Ատրպատականի հետ ժառանգական կապ հորինելով և փորձում է ավելի հեռուն գնալ՝ «յուրացնելով և ադրբեջանականացնելով» նաև նախամարդուն։

Արցախում գտնվող հնագիտական կարևորագույն նշանակություն ունեցող Ազոխի քարանձավում 1960-1970-ական թվականներին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է նախամարդու ծնոտ։ Ըստ ադրբեջանական պատմագրության որոշ ներկայացուցիչների՝ ծնոտը պատկանում է առաջին ադրբեջանցուն։

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի Պատմության և ազգաբանության ինստիտուտի տնօրեն Քարիմ Շուքուրովի երևակայությամբ՝ «Ադրբեջանի բարենպաստ բնական ու աշխարհագրական միջավայրն այն դարձրել է աշխարհում առաջին մարդաբնակ վայրերից մեկը։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ հոմո հաբիլիսը («հմուտ մարդ») այստեղ է հաստատվել 2-2․5 միլիոն տարի առաջ։ Այսպես սկսվում է Ադրբեջանի պատմությունը»։

2021 թվականի մարտին Իլհամ Ալիևն ընտանիքի հետ այցելել էր Ազոխի քարանձավ, որի մուտքի մոտ հայտարարել էր․ «Սա մարդու հնագույն բնակավայրերից մեկն է աշխարհում և պատկանում է Ադրբեջանի պատմությանը»։ Այնուհետև նա «ապօրինի պեղումների» մեջ մեղադրել էր հայ և օտարերկրյա հնագետներին՝ հայտարարելով, որ «հայերը վնասել են մեր պատմական ժառանգությունը» և այսուհետ «միայն ադրբեջանցի գիտնականներն ու նրանց հրավիրած օտարերկրյա գործընկերներն ուսումնասիրություն կանեն այստեղ»։

Ի հակադրություն ադրբեջանական պատմագրության կեղծ մտավարժանքների՝ 2023 թվականի սեպտեմբերին Central Asian Survey հեղինակավոր գիտական ամսագրում լույս է տեսել Պոտսդամի և Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանների հետազոտող Ուրի Ռոզենբերգի «Նախամարդն ադրբեջանցի ազգայնակա՞ն էր․ նախապատմության մոբիլիզացիան և ազգաշինությունն Ադրբեջանում» վերնագրով հոդվածը։

Բաքվից ոչ հեռու Գոբուստանի թանգարանում իրականացրած դաշտային աշխատանքների արդյունքում գրված հոդվածի սկզբում Ռոզենբերգը նշում է, որ «ազգակերտման բազմաթիվ նախագծեր գնում են դեպի պատմության խորքը, վերակառուցում այն, հավակնություն ներկայացնում հնագույն քաղաքակրթությունների նկատմանբ, անգամ չեղած պատմություններ հորինում, բայց Գոբուստանի թանգարանն ու դրա հետ կապված պատմությունը խելամտության ցանկացած սահմանից դուրս են»։

Գոբուստանի թանգարանի մոտ գտնվող հնավայրում հայտնաբերվել են ավելի քան 17 հազար տարվա հնության քարանձավային ժայռապատկերներ ու փորագրություններ։ Հեղինակին զարմացրել է այն, թե ինչու՞ են 17 հազար տարի առաջ քարանձավում փորագրություն արած մարդուն Ադրբեջանում ադրբեջանցի համարում։ Հոդվածի սկզբում գիտնականը ներկայացնում է, որ ադրբեջանցիների համար պատմության ստեղծումն սկսվել է դեռ խորհրդային շրջանից, և խնդիրը դիտարկում է ազգակերտման երևույթի շրջանակում։ Ըստ Ռոզենբերգի՝ Ադրբեջանում գոբուստանցի քարանձավաբնակին ադրբեջանցի են համարում՝ պայմանավորված ղարաբաղյան հակամարտությամբ և հայերից ավելի հին ներկայանալու ձգտումով։

«Ադրբեջանցիներն օգտագործում են Գոբուստանի հնագիտական գտածոներն՝ ապացուցելու իրենց բնիկությունը տարածաշրջանում և պնդելու, որ տարածքի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակիչներն են, և որ հայերը շատ ավելի ուշ են եկել այդտեղ»,- նշում է հոդվածագիրը։

Հեղինակն ընդգծում է, որ քաղաքական նպատակներով հնագիտությունը կարող է օգտագործվել ոչ միայն խմբի ինքնությունն ուժեղացնելու համար, այլև՝ անգամ ցեղասպանության, էթնիկ զտումների ու այլ վայրագությունների արդարացման պատճառ դառնալ։

Ռոզենբերգը նշում է, որ Գոբուստանի թանգարանի աշխատակիցների, այցելուների կարծիքով, այդ տարածքում ապրած նախամարդիկ ադրբեջանցիների նախահայրերն են եղել, իսկ ոմանք անգամ նախամարդկանց ադրբեջանցի են անվանում։ Այս պնդումը տարածված է նաև ադրբեջանցի հետազոտողների ու պատմաբանների շրջանում․ վերջիններս չեն կաշկանդվում նշել, որ նախամարդն ադրբեջանցի է։ Ռոզենբերգը գրում է, որ, ըստ ադրբեջանցիների, եթե նախամարդու մնացորդը հայտնաբերվել է Ադրբեջանի տարածքում, դա արդեն բավարար ապացույց է՝ նրան ադրբեջանցիների հետ կապելու համար։

Հետազոտողը գտնում է, որ Գոբուստանի թանգարանը ծառայում է քաղաքական նպատակի՝ ապացուցելու, որ հայերը սխալ են, և որ ադրբեջանցիներն են տարածքի առաջին մարդիկ։

Այսպիսով՝ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ և Մեծ Թաղեր գյուղերի տարածքում գտնվող քարանձավային համալիրները քարոզչական կարևոր դեր են խաղում Ադրբեջանում։

Վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունը կանոնավոր տուրեր է կազմակերպում արտասահմանցի ճանապարհորդների, զբոսաշրջիկների, լրագրողների և այլ անձանց համար՝ կանգառի կետերից մեկն ընտրելով Ազոխի քարանձավը։ Այդտեղ նրանց պատմում են «Ադրբեջանի տարածքում հնագույն մարդու բնակության» և «հայերի կողմից անօրինական պեղումների» մասին։

Եթե ադրբեջանցի «հնագետ» Ֆարհադ Գուլիևն ասում է, որ իբր «հնագիտական հուշարձանների քարտեզն ապացուցում է, թե Ադրբեջանի հարուստ պատմությունն ու մշակույթը հասնում է Քարի դար», ապա չենք զարմանա, որ մի օր ադրբեջանցի «մասնագետները» հայտարարեն՝ նախամարդիկ խոսել են ադրբեջաներեն և քարանձավների պատերին փորագրել Ալիևներին գովերգող տեսարաններ։