Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԲջջայինների մասին աղմկահարույց օրինագիծն ուղարկվել է լրամշակմանԴիլիջանում սգո մեկ սրահ է գործում՝ հերթի տակՌուս և ուկրաինացի օդաչուների վեճն է եղել Դուբայի չվերթի միջադեպի պատճառը․ նոր մանրամասներՍպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանՍաղ սիրում-հարգում էին Անդրանիկին. մահացած 37-ամյա կռունկավարը Աջափնյակից էր (տեսանյութ)Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգումԱնահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամի հարկ, աճը՝ 37.7 տոկոս. ՊԵԿՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներըՍոցցանցերում հայտնվել են FlyDubai-ի չվերթի օդաչուների կռվի հետևանքների լուսանկարներըԻ՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան
«Կոկոն» արտահանձնվել է Հայաստանին
Ոչ ոք իր մեքենան օրը 5,000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասինՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ
Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառովԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղըԻնչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»
Մամուլ

«Գևորգն ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ, իր խոսքով եմ առաջնորդվում». Գևորգ Ստամբոլցյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ես ու Գևորգը նույն գյուղից ենք։ Նա ինձ դպրոցական տարիքից է հավանել: Հետո փախցրեց ինձ, և 2007 թվականին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է Արմինեն՝ Գևորգի կինը։ Գևորգը ծնվել է Վարդենիս քաղաքում։ Մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Սոթք գյուղ։ Հաճախել է գյուղի դպրոցը։ Այն ավարտելուց հետո 2003-2005 թթ. ծառայել է Եղվարդի զորամասում։ Մի որոշ շրջան զբաղվել է գյուղատնտեսությամբ, իսկ 2010 թվականից անցել է պայմանագրային զինվորական ծառայության։ «Մեր առաջնեկի ծնվելու օրը եկավ իր հրամանը, իմացավ, որ անցնում է պայմանագրային ծառայության։ Կրկնակի հուզված էր»։ Այդ ժամանակից Գևորգը ծառայել է առանց ընդմիջումների՝ մինչև 2022 թ. Սեպտեմբերյան պատերազմը։

Երբ խնդրում եմ Արմինեին պատմել Գևորգի բնավորության, տեսակի մասին, նա արձագանքում է՝ ամուսինը պարտաճանաչ էր, համեստ։ «Բնավորությամբ շատ ազնիվ էր, աշխատասեր, հարգանքով, ընտանիքին նվիրված։ Օրինակելի հայր էր, հրաշալի ամուսին։ Միասին շատ լավ ու հետաքրքիր կյանք ենք ապրել, ունեցել ենք նաև դժվարություններ, բայց սիրով հաղթահարել ենք դրանք։ Միշտ ասում էր, որ իր ընտանիքը շատ է սիրում։ Սիրում էր նաև իր ծառայությունը, շատ ոգևորված էր ծառայում։ Անգամ ասում էր՝ և՛ ընտանիքս եմ շատ սիրում, և՛ գործս»։

Գևորգի պայմանագրային ծառայությունն անցել է Քարվաճառում։ «Քառօրյա պատերազմի ժամանակ ևս դիրքերում են եղել, բայց այդ ժամանակ իրենց մոտ մարտական գործողություններ չեղան։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին, ողջ ընթացքում եղել է Քարվաճառի դիրքերում։ Շատ ծանր շրջան էր իր համար, այդ օրերին մարտական շատ հարազատ ընկերների կորցրեց։ Իր հարազատ քույրիկի ամուսինը, իմ քույրիկի ամուսինը և հայրս զոհվեցին 44-օրյայի ժամանակ։ Հայրիկս կամավոր էր։ Գևորգը շատ էր նեղսրտում։ Կային օրեր, երբ տուն էր գալիս ու ասում՝ երանի ես էլ չլինեի, այսքան բան չտեսնեի։ Երբ հանձնեցին Քարվաճառը, իր մոտ ավելի ծանր սթրեսային վիճակ էր։ Ասում էր՝ տղաներին կորցրեցինք, հետո էլ տարածքները»։

44-օրյա պատերազմից հետո Գևորգի ջոկը տեղափոխել են Սոթք։ «Դժվարությունները շարունակվում էին, քանի որ իր մարտական ընկերներից շատերը չկային։ Ամեն անգամ դիրք բարձրանալուց նեղվում էր, բայց այդ ընթացքում երբեք չի մտածել ծառայությունից դուրս գալու մասին։ Եթե մինչև 44-օրյա պատերազմը նման մտքեր ունեցել է, ապա պատերազմից հետո՝ երբեք։ Ես կարող եմ ասել անգամ, որ պատերազմից հետո իր սրտում վրեժ ուներ»։

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Թիրախում էր նաև Գեղարքունիքի մարզը։ Գևորգը ծառայում էր Սոթքի զորամասում, այդ օրը եղել է Վերին Շորժայի թիվ N դիրքում։ Արմինեն վերհիշում է այդ օրը։ «Գևորգն իրեր էր ուզել, նաև համեղ բաներ էի պատրաստել, որ ուղարկեի։ Պետք է իր ընկերներից գային, դա բարձրացնեին դիրքեր։ Զանգեցի Գևորգին՝ ասելու, որ ամեն ինչ պատրաստ է, կարող են գալ ու վերցնել։ Նկատեցի, որ նա մի տեսակ նեղված է, հարցրեցի՝ Գևոր, ե՞րբ պետք է գան, վերցնեն։ Արձագանքեց՝ կգան էլի։ Ահագին ժամանակ հետո նորից զանգեց՝ չսպասեք, չեն գա։ Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, պատասխանեց՝ կասեմ հետո»։

Արմինեն ասում է՝ ռմբակոծությունները նաև իրենց գյուղում են լսելի եղել ու ոչ միայն լսելի։ Գյուղի տները վնասվել են։ «Բարդ իրավիճակ էր, չգիտեինք, թե ինչ անել։ Զանգեցի Գևորգին, անջատեց զանգը։ Հասկացա, որ իրենց մոտ էլ է խառը, երևում էր, որ դիրքերում ամեն ինչ խառն է»։

Գևորգի ընտանիքը գյուղից դուրս է գալիս։ Արմինեն մի քանի ժամ հետո զանգահարում է ամուսնուն։ «Գևորգը հաստատեց, որ իրենց մոտ վիճակը խառն է. «Ահավոր է, «շները» մեզ մոտ լցված են»։ Մի պահ խառնվեցի իրար, չէի հասկանում, թե ինչ է ասում։ Նեղվեցի շատ։ Ես հիմա եմ հասկանում, որ այդ ընթացքում մեզ հրաժեշտի խոսքեր էր ասում։ Այդ պահին չհասկացա, հետո վերլուծեցի, թե ինչ էր ասում»։

Արմինեն և Գևորգը երկու որդի ունեին, սպասում էին երրորդի ծննդին։ «Երբ իմացանք, որ էլի երեխա ենք ունենալու, շատ ուրախացանք։ Ուրիշ ուրախություն էր։ Եվ մեր վերջին զրույցի ժամանակ ասաց՝ ես գիտեմ, որ դուք ուժեղ եք։ Այնպես կանես, որ երեխաս ծնվի»։ Գևորգը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13- ին Վերին Շորժայի թիվ N դիրքում ԱԹՍ-ի հարվածից։ «Տղաները ստացել են նահանջի հրաման, բայց որևէ մեկը չի նահանջել, մինչև վերջ պայքարել են։ Իրենց ընկերներն ասում էին՝ եթե նահանջեին, կփրկվեին։

Գևորգի մարմինը թշնամու մոտ էր, թշնամին այն չէր վերադարձնում։ Հետո սեպտեմբերի 30-ին 100-ից ավելի տղաների մարմիններ տվեցին, նրանց մեջ էր նաև ամուսինս։ ԴՆԹով հաստատվեց նրա ինքնությունը։ Հոկտեմբերի 2-ին Գևորգի հուղարկավորությունն էր»։

Գևորգն այդպես էլ չիմացավ՝ տղա՞ են ունենալու, թե՞ աղջիկ, բայց խնդրեց կնոջը պահպանել իրենց դեռ չծնված երեխայի կյանքը։ Հայրիկը չիմացավ իր ապագա երեխայի սեռը, չիմացավ, որ լույս աշխարհ եկավ նրանց երրորդ որդին, որին հոր պատվին Գևորգ անվանակոչեցին։ Փոքրիկ Գևորգը մեր զրույցի ողջ ընթացքում իր զրնգուն ձայնով հիշեցնում էր ու ապացուցում՝ կյանքը շարունակվում է, բայց անասելի ցավոտ է այս իրականությունը, որտեղ հայրը չկարողացավ գրկել իր որդուն, իսկ որդին էլ երբեք հնարավորություն չի ունենա ճանաչելու իր հայրիկին։

Ապրելու ուժի մասին։ «Հատկապես ցավալի է, որ մեր երրորդ տղային չտեսավ։ Մի օր այդ մտքերով շատ նեղված էի, երազիս տեսա Գևորգին, ասաց՝ ի՞նչ գիտեք, որ ես չեմ տեսել, ես ամեն օր էլ տեսնում եմ իրեն։ Հիմա ինձ ապրելու ուժ տալիս են երեխաներս։ Գևորգն այդ գիշեր ինձ ասել է, որ պետք է ուժեղ լինեմ։ Հիմա ես այդ խոսքով եմ առաջնորդվում։

Տղաներիս մեջ շատ է կարոտը, մեծերի մեջ՝ նաև ափսոսանքը, որ հայրիկը չի տեսել փոքր Գևորգին։ Մեծ տղաս այս տարի ավարտում է իններորդ դասարանը, ասում է. «Մա՛մ, պատկերացնում ես՝ պապան տեսներ, որ ավարտում եմ, որքան կուրախանար»։ Ավելի վաղ, երբ գովասանագիր էր ստացել, Գևորգը շատ էր ուրախացել, ոգևորվել։ Կարևոր օրերին ավելի ցավոտ է»։

Հ. Գ. - Գևորգ Ստամբոլցյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, պատվոգրով, իսկ հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում