Ադրբեջանցիները Նժդեհի հուշարձանի ոչնչացումը ներկայացնում են «հերոսություն»
Ադրբեջանում Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը տեսանյութ է հրապարակել, որտեղ hայտնում է Նժդեհի հուշարձանի ոչնչացման մասին՝ դա ներկայացնելով որպես «հերոսություն»։
Հուսեյնովը նշել է նաև ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի ոչնչացման մասին։