«Մայիսը սիրում էի, էլ չեմ սիրում, ինձ մի հատ մայիսի 24 տվեցիր»․ ավտովթարից մահացած Ալեքսանդրայի մայրիկի գրառումը
Օրերս Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի էր ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն։ Սակայն 2 աղջկա կյանքը փրկել չէր հաջողվել։
Մահացածներից մեկն Ալեքսանդրան է։ Նրա մայրը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հետևյալ բովանդակությամբ․
«Իմ հրեշտակ, իմ արիստոկրատ, իմ դաստիարակված բալա, էս ինչ սխալ ինֆորմացիա եք տարածում․․․
Վայ, իմ կոկոն ծաղիկ, չհասցրիր բացվես…
Վայ, իմ ծաղկած բալենի, էդ ինչ արեցիր… Իմ աղջիկ, դու աշխարհի մեծ սիրտն ունեիր, բայց ինձ անտեր թողեցիր, երանի քո քաղցրությունը վայելած չլինեի։ Իմ գարուն բալա, մայիսը սիրում էի, էլ չեմ սիրում, ինձ մի հատ մայիսի 24 տվեցիր, ատում եմ մայիսը…
Վայ, իմ տունը քանդեցիր հիմնահատակ, վայ, իմ պարծանք բալա, էլ ում պիտի նայեմ, ում ներկայությունը վայելեմ, ով ա ինձ մամ ասելու»։