Ֆրանսիայում հաջողությամբ ավարտվեց Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի համերգային շրջագայությունը
2025թ. մայիսի 20-ից 26-ը` Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը համերգային շրջագայությամբ հանդես եկավ Ֆրանսիայի հանրապետությունում: Ֆրանսիահայ երիտասարդական միության (JAF) հիմնադրման հոբելյանական 80-ամյակի կապակցությամբ, JAF-ի հրավերով, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը մեկնեց Ֆրանսիա` ֆրանսիացի հանդիսատեսին հայկական պարարվեստի հետ լավագույնս ծանոթացնելու և հոբելյանական համերգներին մասնակցելու նպատակով:
Անսամբլը կատարումներով հանդես եկավ մայիսի 21-ին, 24-ին և 25-ին` Մայիսի 21-ին, Փարիզի հարավարևելյան արվարձանում գտնվող Ալֆորվիլ քաղաքի «Le POC Alfortville »համերգասրահում, Մայիսի 24-ին, Մարսելի «CEPAC SILO» համերգասրահում տեղի ունեցավ ԺԱՖ-ի 80-ամյակին նվիրված համերգը, որին կատարումներով հանդես եկան Ֆրանսիայի հայկական «Araxe-Sassoun», «Azad» պարախմբերն ու Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը: Մայիսի 25-ին, կրկին Մարսելի «CEPAC SILO» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի մենահամերգը, որով և եզրափակվեց համերգային շրջագայությունը: