«Քննչական աճպարարությունը սահմաններ չի ճանաչում». փաստաբանը փոքրիկ դրվագ է ներկայացրել, թե Հակակոռուպցիոն կոմիտեն ինչպես է քննել ու դատարան ուղարկել Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործը
Փաստաբան Արսեն Բաբայանը փոքրիկ դրվագ է ներկայացրել, որպեսզի պարզ լինի, թե Հակակոռուպցիոն կոմիտեն ինչպես է քննել ու դատարան ուղարկել Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործը։
«Այդ վարույթով վկաներից մեկը տեսաձայնագրմամբ ցուցմունք է տվել, որ տեսել է Սարիկ Մինասյանի կողմից կատարվող շեբենապատման աշխատանքները։
Հակակոռուպցիոն կոմիտեն այդ ցուցմունքը համառոտագրել է այսպես․ վկան Մարտուն Գրիգորյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի, նրա հետ մասնակցել է քարոզարշավին և տեսել է կատարվող շեբենապատման աշխատանքներ։
Հիշեցնեմ, որ Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին մեղադրվում են քարոզչության ընթացքում արգելված բարեգործություն անելու մեջ, որը դրսևորվել է տարբեր փողոցներում շեբենապատման աշխատանքներ կատարելով։
Քննչական աճպարարությունը սահմաններ չի ճանաչում»,- Facebook-ում գրել է Բաբայանը։