Սպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանԱյս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգումԱնահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամի հարկ, աճը՝ 37.7 տոկոս. ՊԵԿՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներըՍոցցանցերում հայտնվել են FlyDubai-ի չվերթի օդաչուների կռվի հետևանքների լուսանկարներըԻ՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան
«Կոկոն» արտահանձնվել է Հայաստանին
Ոչ ոք իր մեքենան օրը 5,000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասինՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ
Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառովԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղըԻնչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին
Հասարակություն

Արցախի բռնազավթումից հետո շարունակվում է հայկական սրբավայրերի ոչնչացումը. Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։

Մայիսի 27-ին համաժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ուղերձով։

Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար վերապատվելի Ջերրի Փիլային, Շվեյցարիայի Բողոքական եկեղեցու նախագահ վերապատվելի Ռիտա Ֆամոսին, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի վարչության անդամներին, համաժողովի կազմակերպիչներին և աջակիցներին, որոնց ջանքերի շնորհիվ ևս մեկ անգամ միջազգային հարթակից բարձրաձայնվում է Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից հետո հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին։

«21-րդ դարում, որ ազգերի ու պետությունների կյանքում պիտի նշանավորվեր խաղաղության, համերաշխության ու արդարության հաստատմամբ, ցավոք, ականատես ենք պատերազմների, թշնամանքի ու ատելության հիմքի վրա իրականացվող ցեղասպանական գործողությունների ու էթնիկ զտումների, ինչպես և կրոնական ազատության և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դատապարտելի դեպքերի: Այս արհավիրքները վերապրեց նաև մեր ժողովուրդը Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի ու ոճրագործությունների հետևանքով։ 2020 թվականից սանձազերծված 44-օրյա և ապա նաև 2023 թ. լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց Արցախը։ Գրավված են Հայաստանի Հանրապետության սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդառված է պահում Արցախի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական անձերի և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ Ակնհայտ է, որ այսօրինակ անօրինություններն ու նվաստացուցիչ դաժանությունները, պայմանավորված են բացառապես ազգային պատկանելիությամբ և հայատյացությամբ, որը և պատճառ է ոտնձգությունների հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ու պատմական սրբավայրերի նկատմամբ»,-նշեց Հայոց Հայրապետը՝ ընդգծելով, որ արցախահայությունը դարեր շարունակ հայրենի իր երկրում, հավատքով և ազգային ինքնությանը հավատարիմ ոգով, կերտել է իր արժանապատիվ գոյությունը, դպրության և արվեստի բարձրարժեք արարումներով նաև հարստացրել մարդկության մշակութային գանձարանը։

Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ Արցախի բռնազավթումից հետո առ այսօր շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացումը։ Ադրբեջանը հայոց հնամենի նշանավոր վանքերն ու եկեղեցիները ինքնությունից զրկելու որդեգրած քաղաքականությամբ աղվանական է հռչակում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային հանրության կոչերը, հրաժարվում իրագործել Եվրախորհրդարանի 2022 թվականի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» N 2582 բանաձևի պահանջները, ինչպես և մերժում Արցախի հայկական հուշարձանների վիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք առաքելություն իրականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը։ Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քարոզչությանն է լծվել նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, որն օրեր առաջ հանդես եկավ ստահոդ հայտարարություններով»,-հավելեց Վեհափառ Հայրապետը՝ նշելով, որ Ադրբեջանի հայատյաց այս նույն գործելաոճով ժամանակին վայրագ ոչնչացման ենթարկվեցին Նախիջևանի հայկական սրբավայրերը, իսկ ճիշտ քսան տարի առաջ՝ 2005 թ., հողին հավասարվեցին Նախիջևանի՝ Հին Ջուղայի շուրջ վեց հազար խաչքարերը։

«Մշակութային ոճրագործությունները ցավալիորեն չեն ճանաչում աշխարհագրական սահմաններ, և ամենուր են, որտեղ խաթարվում են մարդու և ժողովուրդների իրավունքները, դրսևորվում այլատյացություն և անհանդուրժողություն, անտեսվում հոգևոր ժառանգության վսեմ արժեքն ու կարևորությունը։ Մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ոճիրները արդարորեն դիտարկվում են ոչ միայն որպես մեկ ազգի, այլ համամարդկային արժեքների դեմ հանցագործություն։

Բարբարոսական այսօրինակ ոճրագործությունների անպատժելիությունը ամենաթողության մթնոլորտ է ձևավորում ոչ միայն Ադրբեջանի մշակութակործան ոճիրները շարունակելու համար, այլ նաև նախադրյալներ է ստեղծում և քաջալերանք հանդիսանում նմանատիպ և ավելի դաժան հանցագործությունների իրականացման աշխարհի այլ վայրերում»,-ասաց Հայոց Հովվապետը՝ հաստատելով, որ մշակութային արժեքների պաշտպանությունը բոլորի համար ոչ միայն նվիրական պարտավորություն է, այլև ազգերի ու ժողովուրդների պատմության, հավատքի և ինքնության պահպանության հրամայական։

Ապա դիմելով համաժողովի մասնակիցներին Նորին Սրբությունն ընդգծեց․ «Արցախի հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցն ավելի քան երբևէ հրատապ է այսօր, երբ Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը զրկված է սեփական հողի վրա ապրելու և արարելու, դարերով իր հավատքով կերտած մշակույթը պահպանելու և զարգացնելու իրավունքից։ Ժամանակակից աշխարհում չպետք է հանդուրժվեն մարդկության ու մարդկայնության դեմ նման սոսկալի եղեռնագործություններ, ազատության, արդարության ու իրավունքի հիմնասյուները խարխլող արարքներ։ Այո՛, ազգերի միջև հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ուղիներով, արդարությամբ ու փոխհամաձայնությամբ, ազգային ինքնության ու արժանապատվության հարգմամբ»:

Մեծապես կարևորելով նման համաժողովների անցկացումը՝ Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ միջազգային դերակատար երկրները և իրավասու կառույցները գործուն քայլեր կձեռնարկեն՝ ուղղված Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությանը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ու արժանապատիվ ապրելու արդար իրավունքի վերականգնմանը և հայ գերիների շուտափույթ ազատ արձակմանը։

Վերջում Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց քույր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակում հայ ժողովրդին ու Եկեղեցուն զորակցելու և արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում հետևողականություն դրսևորելու համար՝ արդյունավոր ընթացք մաղթելով համաժողովի աշխատանքներին։