Իմ հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանը կայքում շինթույլտվությունների բաժինը անջատել են․ Չախոյան (լուսանկարներ)
«Ասեմ ավելին, երեկ իմ ԹԵԺ ԳԻԾի հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանը www.yerevan.am կայքում շինթույլտվությունների բաժինը անջատել է՝ իբրև թե էջը վերակառուցման փուլում է»,-ահազանգում է հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանը։
Հիշեցնենք, որ երեկ նա գրել էր՝ եթե Տիգրան Ավինյանը կաշառք չի վերցնում շինթույլտվության համար, ապա ինչպես է ստացվել, որ «Ռենկո Արմէստեյթ» ՍՊԸ-ն, առանց շինթույլտվություն ստանալու, արդեն կռունկ է տեղադրել և զբաղվում է բնակարանների վաճառքով։
«Ակնհայտ է, որ Տիգրան Ավինյանի բարձր հովանավորչության ներքո «դաբրո» է տրված, հակառակ դեպքում որտե՞ղից «Ռենկո Արմէստեյթ» ՍՊԸ-ին այդքան վստահություն, որ կստանան այդ շինթույլտվությունը»,-նշել էր նա։