Նիկոլ Փաշինյանը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ստորագրել է որոշում, որում նշված է․
«Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը»։
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են՝ վերջինիս՝ ՄԻԵԴ տեղափոխվելու հանգամանքով պայմանավորված։