Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասին

Մայիսի 28. Տոն, որին ստվեր է գցում խաթարված ինքնիշխանությունը․ Վարդան Օսկանյան

Մայիսի 28. Տոն, որին ստվեր է գցում խաթարված ինքնիշխանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ 

«Ամեն տարի մայիսի 28-ին աշխարհասփյուռ հայերը կանգ են առնում՝ հիշատակելու 1918 թվականին Առաջին Հայաստանի Հանրապետության հիմնադրումը։ Դա կարճատև, բայց հերոսական ինքնորոշման դրսևորում էր դարերի օտար լծի տակ գտնվելուց հետո։ Այս օրը հպարտության, հիշատակի և խորին երախտագիտության օր է։ Սակայն այս տարի, նշելով այս տարեդարձը, մենք պարտավոր ենք առերեսվել մի ցավալի իրականության հետ. Հայաստանի անկախությունն այսօր ավելի խոցելի ու թուլացած է, քան երբևէ 1991 թվականից ի վեր, երբ երկիրը վերագտավ իր ինքնիշխանությունը։

Սա հռետորական արտահայտություն չէ։ Դա քաղաքական իրականության սթափ գնահատականն է։ Հայկական պետականության հիմնասյուները՝ ինքնիշխանությունը, անվտանգությունն ու միասնականությունը՝ աննախադեպ ճնշման տակ են։

2020 թվականի պարտությունն Արցախյան պատերազմում շրջադարձային պահ էր։ Սակայն դա միայն տարածքների կորուստ չէր. դա զսպման ուժի, վստահության և նպատակների հստակության կորուստ էր։ Հայկական բանակը, որը մի ժամանակ ազգային տոկունության խորհրդանիշն էր, այժմ թուլացած և բարոյալքված վիճակում է։ Նրա քայքայումը շարունակվում է մինչև այսօր, մինչդեռ Ադրբեջանը օրեցօր դառնում է ավելի ագրեսիվ և զինված։
Հայաստանի սահմանների ներսում վտանգը այլևս տեսական չէ։ Ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, գրավել ռազմավարական դիրքեր, կառուցել ճանապարհներ և ստեղծել անօրինական հենակետեր։ Սա սառեցված հակամարտություն չէ։ Սա Հայաստանի սահմանների գրավման ընթացիկ գործընթաց է, որը տեղի է ունենում ներկա պահին։
Ավելի վատ՝ այս քայքայումը ներսում դիմագրվում է կաթվածով։ Կառավարությունը՝ թուլացած մի շարք ճգնաժամերից և փորձի պակասից, չի կարողանում դրսևորել ո՛չ կարողություն, ո՛չ տեսլական։ Քաղաքականությունն արձագանքում է իրադարձություններին, այլ ոչ թե առաջնորդում։ 2018-ից հետո խոստացված ժողովրդավարական վերածնունդը վերածվել է քաղաքական բևեռացվածության, հասարակական հուսալքության և ինստիտուցիոնալ փխրունության։

Իսկական անկախությունը պահանջում է, որ երկրի ղեկավարները կարողանան գործել՝ ղեկավարվելով ազգային շահերով՝ ոչ թե վախով կամ ինքնապահպանման մղումով։ Իսկ այսօր Հայաստանի ղեկավարությունն ազատ չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է Ադրբեջանի մշտական ճնշման ու սպառնալիքի ներքո։ Նրա գերակա նպատակը երկրի երկարաժամկետ շահերը չեն, այլ իր իշխանության կարճաժամկետ պահպանումը։ Այդ կախվածությունն աղավաղում է դատողությունը և նեղացնում ընտրության հնարավորությունները։ Ղեկավար, որը գործում է վախի պայմաններում, չի կարող ինքնիշխան որոշումներ կայացնել։ Իսկ հենց դա է այսօր Հայաստանի անկախության ամենամեծ խաթարումը։

Այժմ, ուժի քաղաքականության լկտի դրսևորմամբ, Ադրբեջանը ոչ միայն տարածքային պահանջներ է ներկայացնում, այլև պահանջում է փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ՝ ուղղակի հարված հասցնելով Հայաստանի ինքնիշխանությանը և ինքնիշխան կառավարման գաղափարին։

Ի՞նչ իմաստ ունի այս պայմաններում նշել «անկախությունը»։

Դա նշանակում է հասկանալ, որ անկախությունը ստատիկ նվաճում չէ, այլ վիճակ, որը պետք է մշտապես պաշտպանել՝ քաղաքական, ռազմական, սոցիալական և բարոյական առումներով։ Դա նշանակում է հասկանալ, որ պետական կառույցներն ու խորհրդանիշները այնքան ուժեղ են, որքան ժողովուրդն է պատրաստ դրանք պահպանել։ Դա նշանակում է գիտակցել, որ թեև Հայաստանը կարող է պահել ֆորմալ ինքնիշխանություն, այդ ինքնիշխանության բովանդակությունը՝ մեր որոշումներ կայացնելու ազատությունը՝ վախից ու ճնշումից դուրս, օրեցօր խաթարվում է։

Մայիսի 28-ը չպետք է վերածվի միայն ծեսի։ Թող այն լինի հիշեցում, որ անկախությունը պարզապես ժառանգված արժեք չէ. այն պետք է յուրաքանչյուր սերունդ վաստակի՝ նորովի։ Առաջին Հանրապետությունը տևեց հազիվ երկու տարի։ Այս Հանրապետությունն այժմ կանգնած է իր ամենամեծ փորձության առջև։ Մենք դեռ ժամանակ ունենք ապացուցելու, որ արժանի ենք «անկախ պետություն» կոչմանը՝ բայց միայն եթե հրաժարվենք պատրանքներից, առերեսվենք դաժան ճշմարտություններին և գործենք միասնաբար ու վճռականությամբ»,- գրել է Օսկանյանը։