Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգումԱնահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամի հարկ, աճը՝ 37.7 տոկոս. ՊԵԿՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներըՍոցցանցերում հայտնվել են FlyDubai-ի չվերթի օդաչուների կռվի հետևանքների լուսանկարներըԻ՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան
«Կոկոն» արտահանձնվել է Հայաստանին
Ոչ ոք իր մեքենան օրը 5,000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասինՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ
Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառովԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղըԻնչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոնները
Հասարակություն

Բաքվի, Գանձակի, Նախիջևանի պատմական ահռելի ժառանգության իրական ստեղծարարները հայերն են

«Գեղարդ» հիմնադրամի և «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Հայկականության անատոմիան Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին․ ստեղծարարություն՝ ատելության միջավայրում» աշխատաժողովը։

«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը, ողջունելով ներկաններին, շնորհավորեց կարևոր օրվա՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրվա խորհրդի առթիվ։ Գոռ Մարգարյանն իր խոսքում շեշտեց, որ 20-րդ դարասկզբին առաջացած Ադրբեջան պետությունն, իր ստեղծման օրվանից ի վեր, միջազգային հանրությանը փորձում է, պետության անվանման (Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետություն) «ժողովրդական» բաղադրիչը թարգմանաբար ներկայացնել որպես «դեմոկրատական», ու դա աշխարհին «վաճառել», իրեն մատուցել՝ ներկայանալով որպես առաջին «դեմոկրատական» պետություն։ «Հակադրվելով ի սկզբանե ջարդարար, հակահայ, հայկականությունը յուրացնող քաղաքականություն որդեգրած պետությանը՝ մենք պետք է ցույց տանք, թե ովքեր են տարածաշրջանի իրական բնիկները։ Պետք է բարձրաձայնենք, թե ովքեր են նույն Բաքվում, Գանձակում և այլուր պատմամշակութային ահռելի ժառանգության իրական ստեղծարարները, և ինչպես են մուսուլմանը, թաթարը, և հետագայում՝ խորհրդային իշխանության ջանքերով «ստեղծված» ադրբեջանցին հայկական ստեղծարարությունը յուրացրել»,- ընդգծեց Գ․ Մարգարյանը։

Իր զեկույցում, հենվելով ֆրանսիական աղբյուրների տեղեկությունների վրա, Գոռ Մարգարյանը խոսեց Բաքվում հայերի նավթարդյունաբերական գործունեության մասին․ «Սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող, Ֆրանսիայի Արտգործնախարարության պատվերով առևտրական գործակալների, կոնսուլների և դեսպանների կողմից կազմված պաշտոնական զեկույցների, ժողովածուների հրատարակության շարքը կազմված է ֆրանսիական հյուպատոսական կենտրոններից՝ օրինակ՝ Թիֆլիսից, պարբերաբար ստացվող զեկույցներից, որտեղ կարևորվում են Հարավային Կովկասի դերն ու նշանակությունը»։ Գ․ Մարգարյանի արձանագրմամբ՝ դիվանագետների կողմից մանրակրկիտ ուսումնասիրված, վերլուծված են թե՛ տարածաշրջանի ժողովրդագրական կազմը, թե՛ նավթային պաշարները, նավթարդյունաբերման ու արդյունահանման կազմակերպման գործը, որոշ հայ նավթարդյունաբերողների կապիտալը, արտահանված նավթի ծավալները։

Ողջունելով ներկաներին՝ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ այսօրվա խորագրած թեման առաջին հերթին պատմության հանդեպ պարտքի և արդարության վերականգնման փորձ է՝ վերլուծելով ոչ միայն բռնությունները, այլև՝ ընդգծելով հայ ժողովրդի ստեղծարար դիմադրությունը՝ մշակույթի, հիշողության և ինքնության պաշտպանության միջոցով։

Ըստ Վ․ Գաբրիելյանի՝ երբ տարածաշրջանում վերակառուցումները շարունակվում են, պարտավոր ենք հիշեցնել, որ գարդմանցին, շիրվանցին ու նախիջևանցին պատմություն ունեն, իրավունք, որը պետք է պաշտպանվի։

Աշխատաժողովին զեկուցումներով հանդես եկան «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբաններ Հասմիկ Կիրակոսյանը, Հակոբ Մուրադյանը, Աննա Պալաքյանը, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության անդամ Միքայել Միքայելյանը, «Փրկված մասունքեր» բարեգործական ՀԿ նախագահ Մանուշակ Խոջայանը։ Քննարկումներով հանդես եկան ինչպես թեմայով հետաքրքրվող գիտական ոլորտի ներկայացուցիչներ, այնպես էլ՝ միության այլ անդամներ։