Սաղ սիրում-հարգում էին Անդրանիկին. մահացած 37-ամյա կռունկավարը Աջափնյակից էր (տեսանյութ)Սպառողը տալու է 3000 դրամ, որ պետությունն իրեն վերահսկի, լոգիկա չկա. Հարություն ՄնացականյանԱյս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան ԱբրահամյանԵրբեմն քեռուն քաշելը վատ բան չի. Նարեկ ԿարապետյանՕկուպացված Մարտակերտ և Իվանյան են ուղարկվել ադրբեջանցիների նոր խմբերԲաքվում պահվող հայերի իրավունքների եւ ընտանիքների խնդիրները՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննարկման օրակարգումԱնահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամի հարկ, աճը՝ 37.7 տոկոս. ՊԵԿՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներըՍոցցանցերում հայտնվել են FlyDubai-ի չվերթի օդաչուների կռվի հետևանքների լուսանկարներըԻ՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան
«Կոկոն» արտահանձնվել է Հայաստանին
Ոչ ոք իր մեքենան օրը 5,000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասինՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ
Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառովԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղըԻնչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթ
Մշակույթ

ՀՀ-ի մասնագետները Ավստրիայում զեկույցներ են ներկայացրել՝ նվիրված Հայկական լեռնաշխարհում վիմագրմանը

Ս. թ. մայիսի 27-ին Ավստրիայի գիտությունների ակադեմիայում տեղի է ունեցել աշխատաժողով` նվիրված Հայկական լեռնաշխարհում վիմագրման ավանդույթին: Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրով իրականացվող «Վիմագրման ավանդույթը Հայկական լեռնաշխարհում. Վանի թագավորությունից մինչև ուշ միջնադար» թեմայի շրջանակում, որի գիտական ղեկավարը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Արսեն Հարությունյանն է: Աշխատաժողովին ներկայացված զեկուցումները նվիրված էին հայոց պատմության տարբեր շրջափուլերում ստեղծված վիմագրական ժառանգության առանձնահատկություններին։ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմաբան Վահե Սարգսյանը ներկայացրել է Վանի թագավորության գրավոր մշակույթը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Հայկ Գյուլամիրյանը ներկայացրել է Անտիկ ժամանակաշրջանի վիմագրական ժառանգությունը, իսկ վիմագրագետ, պ.գ.թ. Արսեն Հարությունյանը` հայ միջնադարյան վիմագրությունը Քրիստոնյա Հայաստանում: «Վիմագրերը մեր պատմության քարեղեն վկաներն են, և, գրավոր ժառանգությանը հղում անելով, մենք կարող ենք առաջին հերթին լուսաբանել մեր պատմությունը , մեր ակունքները՝ հիմնված փաստական, աղբյուրագրական բազայի վրա»,- մեզ հետ զրույցում նշեց վիմագրագետ Արսեն Հարությունյանը։

Նմանատիպ աշխատաժողովների կարևորության մասին խոսելիս՝ վերջինս նշեց, որ քարեղեն վավերագրերը լավագույն միջոցն են մեր պատմության նախաքրիստոնեական, ինչպես նաև քրիստոենական շրջանը առավել ներկայանալի և հանրությանը հասանելի դարձնելու համար։ Սրանով փորձ է արվում պատմությունը հասանելի դարձնել ոչ միայն մեր ժողովրդին, այլ նաև աշխարհին` տվյալ դեպքում եվրոպական հանրությանը,-«Վիմագիրն այն հավաստի աղբյուրն է, որը վկայակոչելով կարող ենք մեր պատմության տարբեր շրջափուլերը լուսաբանել՝ պարզելով անորոշ համարվող մի շարք հարցերի պատասխաններ»,-հավելեց վիմագրագետը։

Իր խոսքում Արսեն Հարությունյանը ցանկացավ շեշտադրել նաև այն հանգամանքը, որ վիմական արձանագրությունները հաճախ պատշաճ չեն լուսաբանվում, ստվերում են մնում, և այդ առումով, այս նախագիծը գալիս է լրացնելու այդ բացը, «Մեզ համար, որպես պատմական սկզբնաղբյուր, հիմք է ծառայել մեր քարեղեն ժառանգությունը, որը կարծում ենք, այն է, ինչ պետք է հայկական գրավոր ժառանգությունը լիովին ընկալելի դարձնելու համար»,-իր խոսքը եզրափակեց վիմագրագետը։ Հավելենք, որ հաջորդ տարի, նույն ծրագրի շրջանակում, Վիմագրման ավանդույթին նվիրված միջազգային գիտաժողով կկազմակերպվի նաև Հայաստանում, որին կմասնակցեն նաև Ավստրիայից հրավիրված մասնագետներ: