Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չու-լա-նաց-ված. Փաշինյան
«Բառիս բուն իմաստով մի քանի տաճարներ ԿԳՄՍ նախարարի հետ այցելելով և մոմ վառելուց հետո հարցնում եմ՝ պատմամշակութային արժե՞ք է, որը ո՛չ կառավարությունն է կառավարում, ո՛չ ՊՈԱԿ-ը, մենք խնդիր դնո՞ւմ ենք այդտեղի սանիտարական վիճակի մասին»,- կառավարության նսիտում ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ այնտեղ անմխիթար վիճակ է։
«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ-որ ոչ պետկական ապրանք ունի, գնում ես տեսնում ես ինչ-որ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի հին-ժանգոտ կտորներ»,-հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցիներն անմխիթար վիճակում են, նույնիսկ հին մահճակալներ են դրված, բայց խոսում են Մարզահամերգային համալիրում հարսանիք կազմակերպելու մասին։
«Չի կարող 5-րդ, 9-րդ դարի եկեղեցում մարդը տանի հին կոշիկները դնի»,-հայտարարեց նա։