Պապիկյանը ժամանել է ԱԺ․ ՔՊ-ն փակ նիստ է անցկացնում
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գաղտնի մուտքով ժամանել է ԱԺ՝ խուսափելով լրագրողների հետ հարցազրույցից։
Նշենք, որ այսօր Պապիկյանի մասնակցությամբ փակ նիստ է անցկացվելու, որի օրակարգում գումարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից մասնակի ազատման մասին աղմկահարույց օրինագիծն է։