ՀՀ Էներգետիկայի նորանշանակ նախարարը «Նաիրիտի» նախկին աշխատակիցներին արտառոց առաջարկ է արել. «Հրապարակ»
«Նաիրիտի» նախկին աշխատակիցների և ՀՀ Էներգետիկայի նորանշանակ նախարար Լևոն Յոլյանի միջև մարտի 21– ին տեղի ունեցած հանդիպմանը նախարարն արտառոց առաջարկ է արել։ Նա գործարանի նախկին աշխատակիցներին նախ հասկացրել է, որ հույսը չդնեն կառավարության վրա, և հորդորել է սեփական ուժերով լծվել գործարանի վերագործարկման գործին, մասնավորապես, առաջարկելով այլընտրանքային ուղիներ փնտրել կաուչուկի իրացման և օտարերկրյա ներդրողներ գտնելու հարցում։ Նա փոխել է նախկին որոշումը և գործարանի ապագան քննող աշխատանքային խմբում ընդգրկել է նաև 5 աշխատակիցների՝ Արագեղեցիկ Կարեյանին, Կարեն Իսրայելյանին, Շավարշ Զարգարյանին, Գագիկ Ավետիսյանին և Արմեն Դեմիրճյանին։
Հիշեցնենք, որ ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։