2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամի հարկ, աճը՝ 37.7 տոկոս. ՊԵԿՀՅԴ հանձնախմբերի համահայկական խորհրդաժողովին քննարկվել է ՀՀ արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներըՍոցցանցերում հայտնվել են FlyDubai-ի չվերթի օդաչուների կռվի հետևանքների լուսանկարներըԻ՞նչն էր խանգարում կառավարությանը, որ նախագիծը մինչև ԱԺ ներկայացնելը, պատշաճ քննարկումներ կազմակերպեր. Էդգար Ղազարյան
«Կոկոն» արտահանձնվել է Հայաստանին
Ոչ ոք իր մեքենան օրը 5,000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասինՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ
Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառովԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղըԻնչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿ
Հասարակություն

ԶՊՄԿ-ն իր 8 նախկին աշխատակցից 5 միլիարդ է պահանջում

Օրերս հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայց է ներկայացրել աշխատանքից հեռացված 8 աշխատակիցների դեմ, որոնք, ըստ ընկերության, փետրվարին ԶՊՄԿ-ում տեղի ունեցած 10 օրյա գործադուլի նախաձեռնողներն էին։ Հիշեցնենք, որ գործադուլավորները պահանջում էին աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում։ Ընկերությունը այդ օրերին հրապարակային հայտարարություններ արեց՝ ակնարկելով, որ գործադուլավորների հետևում այլ ուժեր և շահեր կան։ Գործադուլի կազմակերպիչներն իրենց հերթին պնդում էին, որ սա սոցիալական արդարացի պահանջ է և օրինական գործադուլ։

Ընկերությունը դեռևս այդ օրերին հայտարարեց, որ աշխատանքից ազատում է 8 աշխատակցի, որոնք «հրահրել, կազմակերպել են սաբոտաժ»։ Հետագայում այդ աշխատակիցները դիմեցին դատարան՝ աշխատանքի վերակագնվելու հայցով։ Իսկ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ն է այս նախկին աշխատակիցների դեմ հայցով դիմել դատարան՝ պահանջելով նրանցից մոտ 5 միլիարդ դրամի չափով փոխհատուցում՝ ընկերությանը պատճառած վնասի համար։ Նախկին աշխատակիցները դա որակել են որպես հաշվեհարդար։ ԶՊՄԿ-ից խնդրեցինք մեկնաբանել՝ որքանով է տրամաբանական է աշխատանքից հեռացված անձանցից նման փոխհատուցում պահանջելը, արդյո՞ք սա հաշվեհարդար չէ։ Ընկերության լրատվության բաժնի պետ Արայիկ Մարգարյանը նշեց, որ իրավական գործընթացը չի կարող հաշվեհարդար համարվել և այդ գործընթացով ընկերությունը փորձում է դատարանի միջոցով նախկին աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական ստանալ և պաշտպանել իր օրինական շահերը։

«2025 թ․ հունվար-փետրվար ամիսներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում արձանագրված արտադրական գործընթացի ավելի քան 10 օրվա ամբողջական դադարեցումը ընկերության տնտեսական գործունեության իրականացման խոչընդոտում էր՝ պայմանավորված մի շարք անձանց կողմից իրականացված ապօրինի և ոչ իրավաչափ գործողություններով։ Մասնավորապես՝ դրսևորվել են սաբոտաժի դեպքեր, ինչպես նաև անօրինական կերպով այլ աշխատակիցները զրկված են եղել  աշխատանքի ներկայանալու և աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Այս ապօրինությունները հանգեցրել են էական տնտեսական վնասների՝ ընկերության և դրա հարյուրավոր աշխատակիցների, բազմաթիվ կապալառու ընկերությունների և այլ շահագրգիռ կողմերի համար։ Նման գործողությունները պետք է իրավական գնահատական ստանան։ Խնդիրն ունի բացառապես իրավական ճանապարհով լուծում ստանալու նպատակ՝ տեղի են ունեցել հակաիրավական գործողություններ, սաբոտաժի դեպքեր, խախտվել են ընկերության բազմաթիվ աշխատակիցների, ընկերության իրավունքները, երկրին հասցվել է զգալի վնաս և դրա գնահատականը պետք է տրվի քաղաքակիրթ եղանակով», – մեզ փոխանցեց ընկերության լրատվության բաժնի պետը։