NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Նման վարքագիծը ոչ միայն հարցեր է առաջացնում նրա սթափության վերաբերյալ, այլև խորը սպառնալիք է ազգային ինքնության, հանրային բարոյականության և պետականության հիմքերի համար

Որպես հոգևորական և ՀՀ քաղաքացի՝ մեծ վշտով և խորը մտահոգությամբ եմ արձագանքում երկրի ղեկավարի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականության հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերին, որոնք բացահայտորեն ոտնահարում են նաև մեր Եկեղեցու զավակների կրոնական զգացումները, այս մասին հայտարարել է Տեր Մովսես քահանա Սահակյանը։

«Վերջին երկու օրերի ընթացքում ՀՀ վարչապետը, ով ներկայացնում է մեր պետությունն ու ժողովրդին, իր հրապարակային խոսքերում անվանել է մեր եկեղեցիները «չուլան», իսկ հոգևորականներին վիրավորել է` անպարկեշտ, լկտի և նվաստացուցիչ արտահայտություններով։ Նման վարքագիծը, որն առնվազն անհարիր է պետության առաջին դեմքին, ոչ միայն հարցեր է առաջացնում նրա սթափության ու պատասխանատվության վերաբերյալ, այլև խորը սպառնալիք է ազգային ինքնության, հանրային բարոյականության և պետականության հիմքերի համար։

Երբ հոգևորականը ենթադրյալ մեղադրանքի է արժանանում ոչ թե իրավական ընթացակարգով, այլ հրապարակային նվաստացմամբ ու անձնական վիրավորանքով, ապա դա այլևս քննադատություն չէ, այլ դիտավորյալ պառակտման փորձ։ Իսկ երբ երկրի ղեկավարը թույլ է տալիս իրեն նման լեզու՝ Եկեղեցու հասցեին, ապա նա արժեզրկում է ոչ միայն ինքն իրեն, այլև իր պաշտոնն ու ամբողջ պետական ինստիտուտը։

Ես՝ որպես այս երկրի արժանապատիվ քաղաքացի և Հայոց Եկեղեցու զավակ, պահանջում եմ, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի խոսքը համահունչ լինի իր զբաղեցրած պաշտոնին։

Հասարակության բարոյական միասնությունը, իսկ առավել ևս՝ պետության կայունությունը, չի կարող կառուցվել մերկապարանոց մեղադրանքների և վիրավորանքի հենքի վրա։

Երբ հոգևորականը մեղանչում է, գործում են եկեղեցական կանոնները։ Իսկ երբ երկրի ղեկավարը կորցնում է խոսքի ձևը, արժանապատվությունը և պետական լեզվի մշակույթը, մի՞թե չպիտի գործի պետական կարգն ու հասարակության արժանապատիվ վերաբերմունքը։

Ոչ ոք վեր չէ բարոյական արժեքներից։ Եվ առավել ևս՝ պետության ղեկավարը։

Ես աղոթում եմ մեր երկրի առաջնորդների համար, որ խոհեմություն ունենան տարբերակելու բարոյական պատասխանատվությունը քաղաքական շահարկումից։ Բայց եթե չեն կարողանում պահել անգամ նվազագույն բարոյական շեմը, ապա թող լուռ հեռանան՝ չավերելով այն, ինչը կառուցվել է հազարամյակների ընթացքում»,- նշել է Տեր Մովսես քահանա Սահակյանը։