Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»

Փաշինյանի այօրվա ֆեյսբուքյան գրառումները ցույց են տալիս, որ իշխող խմբակը արդեն բացահայտ պшտերшզմ է հայտարարել Հայոց ազգի ինքնության դեմ. Լևոն Զուրաբյան

Փաշինյանի այօրվա ֆեյսբուքյան գրառումները ցույց են տալիս, որ իշխող խմբակը արդեն բացահայտ պատերազմ է հայտարարել Հայոց ազգի ինքնության դեմ, որի նպատակն է խարխլել եւ վարկաբեկել ամեն ինչ, ինչ այդ ինքնության շաղախն է կազմում. ազգային արժեքները եւ խորհրդանիշները, ինքնին «ազգային» բառն անգամ, Հայ Առաքելական Եկեղեցին, պատմությունը, Սահմանադրության կապը Անկախության Հռչակագրի հետ, եւ, իհարկե, մեր հաղթանակները՝ լինի դա երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական նացիզմի նկատմամբ, թե՝ առաջին արցախյան պատերազմում՝ ադրբեջանական նացիզմի նկատմամբ հաղթանակները։ Բոլոր այս ուղղություններով ընթացող գրոհներին պետք հետեւողականորեն հակահարված տալ, նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքի եւ պարկեշտության վերջին նշույլներըն անգամ կորցրած գերագույն գլխավոր մոլագարին։ Այս մասին Ֆեսյբուքի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«1994-ին մեր տարած հաղթանակի վարկաբեկման գործին լծվել է Սամվել Բաբայանը, որը, բոլոր փաստերին եւ փաստաթղթերին հակառակ փորձում է ապացուցել, որ 1994-ին եղել է ոչ թե հաղթանակ, այլ պարտություն։ Դրա համար հորինվում է մի սուտ, համաձայն որի, եթե շարունակվեր պատերազմը, մենք կկարողանայինք անվերապահ կապիտուլյացիայի մատնել Ադրբեջանին եւ անմիջապես հասնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, մինչդեռ դա չանելով, հետագայում կորցրեցինք Արցախը։ Սամվել Բաբայանը պնդում, որ նա եղել է հենց այդպիսի մոտեցման ջատագով, իսկ իր ստորագրությունը զինադադարի համաձայնագրի տակ արդարացնում նրանով, թե այդ զինադադադարը չի եղել անժամկետ, այլ ընդամենը՝ ժամանակավոր։

Այն բանից հետո, երբ News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանին տված հարցազրույցում ընթերցեցի Սամվել Բաբայանի կողմից ստորագրած զինադադարի երկու փաստաթղթերի տեքստերն ու ապացուցեցի, ոոր այդ փաստաթղթերում չկա որեւէ խոսք, որ կվերաբերեր զինադադարի տեւողությանը, եւ, հետեւաբար, Սամվել Բաբայանը երկու դեպքում էլ ստորագրել էր անժամկետ զինադադար, մայիսի 29֊ին հետեւեց նրա ջղաձիգ պատասխանը «Սամվել Բաբայանի մամլո ծառայության» միջոցով։

Զինադադարի «ժամանակավոր» լինելը «ապացուցելու» նպատակով նա դիմում է Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ եւ ղարաբաղյան կարգավորման միջնորդական առաքելության այն ժամանակվա ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի «Мир Карабаху» գրքի օգնությանը եւ այդ գրքից տեղեկություններ ներկայացնում մեր հանրությանը, որոնք, իր կարծիքով, հաստատում են իր պնդումները զինադադարի ժամանակավորությքան մասին։ Անհոդաբաշխ այդ տեքստում Սամվել Բաբայանը, ինչպես միշտ, «մոռանում է» անել ամենակարեւորը, այսինքն՝ ոիղիղ մեջբերում կատարել Կազիմիրովի հեղինակած տեքստից։

Նորից, ինչպես եւ Ռուզան խաչատրյանին տված հարցազրույցում, իր փոխարեն լրացնում եմ այդ բացը եւ ձեր ուշադրությանը ներկայացնում Կազիմիրովի գրածը, առավելեւս, որ, կարծում եմ, այն շատ հետաքրքիր մանրամասներ է բացահայտում պատմական այդ իրադարձությունների մասին։

Եւ այսպես, գրքի 163 էջում Կազիմիրովը գրում է.

“В отличие от всех предыдущих договорённостей о прекращении огня действие данного соглашения изначально оформлялось “по умолчанию” как бессрочное: на этот раз специально не был указан какой-либо срок его действия. С этим крайне важным обстоятельством согласились все стороны (хотя потом вокруг этого возникли непростые ситуации).”

(Թարգմանությունը. «Ի տարբերություն նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների՝ կրակի դադարեցման մասին, այս համաձայնագրի գործողությունն ի սկզբանե ձևակերպվել էր «լռելյայն» որպես ԱՆԺԱՄԿԵՏ. այս անգամ հատուկ չէր նշվել դրա գործողության որևէ ժամկետ: Այս չափազանց կարևոր հանգամանքի հետ համաձայնել էին բոլոր կողմերը (չնայած հետագայում դրա շուրջ առաջացան բարդ իրավիճակներ):)

167-168 էջերում Կազիմիրովը շարունակում է.

“Два месяца спустя, 20-го июля 1994 г., последовало довольно нелепая попытка западников “перехватить”у России майское прекращение огня. Л. Тер-Петросян сообщил мне в Ереване, что из Стокгольма звонил швед Матиас Моссберг и от имени руководства Минской группы (шведы были тогда ее единоличными председателями) предложил… продлить прекращение огня на тридцать дней.

Отвечаю президенту, что часа два назад Моссберг позвонил и мне в Ереван, но ни слова не сказал о таком предложении. Но еще более странно и гораздо важнее другое: как это продлить прекращение огня, которое специально было установлено как бессрочное? Что означало бы это на практике? Фактически дать той или иной стороне возможность через 30 дней отказаться от дальнейшего продления и открыть простор для возобновления военных действий. Разумеется, мы не могли пойти на это - променять бессрочное перемирие на месячное и оказаться затем перед неизвестностью.

… Вместо этого тут же предложил Тер-Петросяну альтернативный вариант. Пусть политические и/или военные руководители сторон периодически (совместно или порознь) подтверждают режим прекращения огня, что только укрепляло бы его. Тер-Петросян одобрил идею. Обсудив ее с Баку и Степанакертом, мы получили согласие всех сторон.

(Թարգմանությունը. «Երկու ամիս անց՝ 1994 թվականի հուլիսի 20-ին, արևմտականները բավականին անհեթեթ փորձ կատարեցին «խլելու» Ռուսաստանից մայիսյան կրակի դադարեցումը: Լ. Տեր-Պետրոսյանը Երևանում ինձ հայտնեց, որ Ստոկհոլմից զանգել էր շվեդ Մատիաս Մոսբերգը և Մինսկի խմբի ղեկավարության անունից (շվեդներն այդ ժամանակ նրա միակ նախագահներն էին) առաջարկել էր… երկարաձգել կրակի դադարեցումը երեսուն օրով:

Պատասխանում եմ նախագահին, որ երկու ժամ առաջ Մոսբերգը զանգել էր նաև ինձ՝ Երևան, բայց ոչ մի խոսք չէր ասել նման առաջարկի մասին: Բայց ավելի տարօրինակ և շատ ավելի կարևոր է մեկ այլ բան. ինչպե՞ս երկարաձգել կրակի դադարեցումը, որը հատուկ սահմանվել էր որպես ԱՆԺԱՄԿԵՏ: Ի՞նչ կնշանակեր դա գործնականում: Փաստացի՝ տալ այս կամ այն կողմին հնարավորություն 30 օր հետո հրաժարվելու հետագա երկարաձգումից և բացել ճանապարհը ռազմական գործողությունների վերսկսման համար: Իհարկե, մենք չէինք կարող գնալ դրան՝ ԱՆԺԱՄԿԵՏ հաշտությունը փոխարինել ամսականով և հայտնվել անորոշության առաջ:

… Փոխարենը անմիջապես առաջարկեցի Տեր-Պետրոսյանին այլընտրանքային տարբերակ: Թող կողմերի քաղաքական և/կամ ռազմական ղեկավարները պարբերաբար (միասին կամ առանձին) հաստատեն կրակի դադարեցման ռեժիմը, ինչը միայն կամրապնդի այն: Տեր-Պետրոսյանը հավանություն տվեց գաղափարին: Քննարկելով այն Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ մենք ստացանք բոլոր կողմերի համաձայնությունը:»)

Արձանագրենք.

Զինադադարի համաձայնության կայացման գործում գլխավոր միջնորդ֊բանակցող Կազիմիրովը իր գրքում մի քանի տեղ աներկբա հաստատում է, որ զինադադարի երկու փասաթղթերն էլ եղել են փաստաթուղթ անժամկետ զինադադարի մասին։

Կազիմիրով վկայում է, որ երկու դեպքում էլ ստորագրող կողմերը, այդ թվում՝ նաեւ Սամվել Բաբայանը, համաձայվնել են զինադադարի ԱՆԺԱՄԿԵՏ լինելու բնույթի հետ։

Սամվել Բաբայանը կեղծում է պատմությունը եւ, վկայակոչելով Կազիմիրովին, կեղծում է նաեւ Կազիմիրովի պնդումների էությունը։

Սա այն է, ինչ պետք է իմանալ Սամվել Բաբայանի ասածների վստահելիության մասին»,- գրել է նա: