NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Հանրությանը բարոյազրկելու, անվտանգային լրջագույն մարտահրավերները ստվերելու հերթական փորձն է արվում

Genesis Armenia ուղեղային կենտրոնը հայտարարություն է տարածել․

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայհոյախառը հայտարարություններն ու գնահատականները՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցուն և նրա սպասավորներին, ակնհայտորեն ունեն քաղաքական նպատակներ և նախընտրական բնույթ։ Այս խոսույթն ու վարքագիծը նպատակաուղղված են Եկեղեցու բարձր հեղինակության նկատմամբ հանրային վստահությունը խաթարելուն, ընտրական գործընթացներին նախորդող շրջանում գաղափարական բևեռացումը «սնելուն» և տարբեր սոցիալական խմբերի գիտակցության վրա ազդեցություն գործադրելուն։

Բացառապես քաղաքական օրակարգով և գահավիժող իշխանությունում վերարտադրվելու մարմաջով առաջնորդվող խմբակը կատարում է ներազգային խարխլված վստահության և համերաշխության կամուրջները մեկընդմիշտ քանդելու պատվեր: Իշխանության տարբեր օղակների՝ Հայ եկեղեցին վարկաբեկելու նույնօրինակ և համաժամանակյա քայլերն ու խոսույթը, որոնք բխում են բացառապես հայ ժողովրդի և ՀՀ նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների շահերից, պլանավորված գործողություններ են և ոչ՝ պահի ազդեցության ներքո անհավասարակշիռ պահվածք։

Դատապարտում ենք Հայ եկեղեցու դեմ ուղղված այս արշավը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես արժեքային և ազգային հիմքերի խաթարման հերթական քայլ, այլև իշխանության վերարտադրության նպատակով բարոյական բոլոր սահմանագծերը հատելու, հանրությանը բարոյազրկելու, անվտանգային լրջագույն մարտահրավերները ստվերելու հերթական փորձ։

Եկեղեցին՝ որպես դարեր շարունակ մեր ազգային ինքնության, դիմադրողականության ու համախմբման առանցք, եղել է և մնում է հայ ժողովրդի հոգևոր ինքնության ամուր հենասյունը։ Դրան հասցված ցանկացած հարված՝ անուղղակի թե ուղիղ, իրականում հարված է մեր պատմական հիշողությանը, արմատներին, արժեքներին ու պետականակերտ մտածողությանը։

Հիշեցնում ենք, որ պետական իշխանությունը, առանց ազգային և հոգևոր արժեքների ամուր հենասյուների, վերածվում է ինստիտուցիոնալ զրոյացված կառույցի՝ կործանարար հետևանքներով։ Իշխանության բարձրագույն ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնողի՝ հանրային խոսույթ նետված ցանկացած վիրավորական կամ պառակտիչ ձևակերպում չի՛ կարող նպաստել ներհասարակական համերաշխությանն ու պետության կայունացմանը: Սա տրամաբանական շարունակությունն է հակաազգային և հակապետական յոթնամյա քաղաքականությանը, որը որդեգրել է Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանական խմբակը: Նման խոսույթը զազրելի է, հատկապես երբ այն դրսևորվում է Առաջին Հանրապետության 107-ամյակի տոնակատարությանը հնչած կեղծ հայրենասիրական և հակագիտական հայտարարությունների ֆոնին։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին խիստ գնահատական տալ իշխանության անբարո վարքաբանությանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անարգելուց մինչև Արցախի հայկականության ուրացում, ազգային ինքնության, ինստիտուտների ու սրբությունների արժեզրկում՝ միաժամանակ հորդորելով չկորցնել զգոնությունը և չընկնել իշխանության՝ անվտանգային օրակարգից շեղելու, հանրային դիմադրողականությունը հյուծելու և քաղաքական սեփական շահերը ամեն գնով սպասարկելու նպատակով լարված թակարդը։

Ազգային ինքնության, հոգևոր արժանապատվության և ազգային միասնականության պաշտպանությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտք՝ սերունդների առջև։