Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»

«Պետք է կարողանանք ինքներս մեզ համար ձևակերպել, թե ինչ է նշանակում լավ ապրել»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Փաշինյանի առաջին կանգառը եղել է Արթիկ համայնքի թիվ 4 մանկապարտեզը: Վերջինիս հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 243 մլն դրամ:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Կյանք բնակավայրում կառուցված մանկապարտեզ, որը նախատեսված է 100 երեխայի համար: Ծրագրի արժեքն ավելի քան 521 մլն դրամ է:

Երկրի ղեկավարը ծանոթացել է Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզում ստեղծված պայմաններին: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 273 մլն 801 հազար դրամ է, որից 219 մլն 041 հազար դրամը կամ 80 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար:

Փաշինյանն այցելել է նաև Գյումրիի նորակառույց «Զանգակ» մանկապարտեզ, որը նախատեսված է 100 երեխայի համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 203 մլն դրամ։

Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են Հ․Հովսեփյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 168 մլն 891 հազար դրամ է, որից 45 տոկոսը կամ 76 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Արդյունքում հիմնանորոգվել է 1.7 կմ երկարությամբ ճանապարհահատված:

Փաշինյանին զեկուցվել է նաև, որ Ախուրյան համայնքի Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերում աղբահանության աշխատանքների կազմակերպման համար ձեռք են բերվել ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և 300 հատ նոր անվավոր աղբաման: 2024թ. մեկնարկած այս սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 100 մլն դրամ, որից ավելի քան 65 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը։ Ախուրյան, Երազգավորս, Բայանդուր բնակավայրերի կարիքների համար սուբվենցիոն ծրագրի շրջանակում ձեռք են բերվել նաև ավտոգրեյդեր և մինի ամբարձիչ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 79 մլն դրամ է, որից 47 մլն դրամը Կառավարությունն է հատկացրել:

Հաջորդիվ երկրի ղեկավարը ծանոթացել է Ախուրյան համայնքի Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի սնող գազատարի կառուցման աշխատանքների ընթացքին: 2024թ. մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 227 մլն դրամ է, որից 125 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Արդյունքում կկառուցվի 15 կմ սնող գազատար, որից օգտվելու է 1041 տնային տնտեսություն:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Արեգնադեմի նորակառույց միջնակարգ դպրոցում: Մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների արժեքը կազմել է 739 մլն դրամ: Վարչապետը ողջունել և շնորհավորել է ներկաներին՝ դպրոցի կառուցումն ավարտելու առիթով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ծրագիրը միայն շենքի կառուցումը չէ. «Դպրոցը միայն երեխաների համար սովորելու տեղ չէ, դպրոցը ինձ համար էլ է սովորելու տեղ, որովհետև այս այցելությունների ընթացքում մենք շատ բան ենք սովորում: Այս այցելությունները մեզ գիտելիք են տալիս մեր երկրի, տարբեր բնակավայրերի, տարբեր իրադրությունների, բնակավայրերում առկա խնդիրների մասին»:

Երկրի ղեկավարը կարևորել է դպրոցաշինության ծրագրերի պատշաճ իրականացումը, ինչպես նաև նորակառույց ուսումնական հաստատությունները նոր գույքով ապահովելու անհրաժեշտությունը: Վարչապետն անդրադարձել է երեխաներին ուղղված Կառավարության ուղերձին. «Պետք է նաև ճշգրիտ ձևակերպենք, թե ինչի համար ենք ուզում, որ մեր երեխաները լավ սովորեն։ Մենք գտել ենք այդ ձևակերպումը՝ երեխաներ, լավ սովորեք, որ լավ ապրեք, որովհետև հենց լավ սովորելու արձագանքը պետք է լինի դա, որ դուք լավ ապրեք՝ որպես անհատներ, որպես համայնք, որպես մարզ, որպես պետություն, որպես հասարակություն: Ի վերջո սովորելու նպատակը լավ ապրելն է: Իսկ ի՞նչ է նշանակում լավ ապրել։ Ամեն հանրություն, ամեն համայնք, ամեն անհատ պետք է նաև ի վիճակի լինի ձևակերպել ինքն իր համար, թե ինչ է նշանակում լավ ապրել: Կառավարությունն առաջնորդող դեր ունի և կարող է առաջարկել, բայց ի վերջո ամեն մարդ պետք է կարողանա այն իր համար ձևակերպել և իր աշխատանքի միջոցով հասնել իր ձևակերպած լավ ապրելուն: Իսկ սրա համար մի տարբերակ կա՝ կրթությունը, մասնագիտական կարողությունների լավարկումը: Կրթությունը, թերևս, այն միակ բանաձևն է, որը մեզ հնարավորություն կտա գտնել բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք կյանքը մեր առաջ կարող է դնել»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ բոլորիս պետք են անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ, իմացություն բոլոր հարցերին պատասխանելու համար. «Եվ այս դպրոցները մենք կառուցում ենք հենց այդ նպատակի համար, որ դուք կարողանաք ձևակերպել հարցեր, դժվար հարցեր, բարդ հարցեր, անսպասելի հարցեր, բայց նաև կարողանաք գտնել, ձևակերպել, մատուցել և մարսել այդ հարցերի պատասխանները, և այդ պատասխանները դարձնել կյանքի կոնկրետ, առարկայական հմտություն»:

Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է ոչ միայն Արեգնադեմի բնակիչներին և հարակից գյուղերի բնակիչներին, այլև Հայաստանի Հանրապետությանը, որովհետև ևս մեկով պակասել է այն բնակավայրերի թիվը, որտեղ դպրոց չկա։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Կառավարությունն ավելի մեծ տեմպերով կգնա նման բնակավայրերի թիվը նվազեցնելու ճանապարհով: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցի կառուցման բոլոր մասնակիցներին և հաջողություն մաղթել ուսուցիչներին և աշակերտներին:

Փաշինյանի վերջին կանգառը եղել է Գյումրիում գործող «ՍՎԵՏ-ՏԵՔՍ» կարի արտադրամասը: Ներդրումային ծրագրի շրջանակում 2020 թվականին Կառավարության որոշմամբ ընկերությունն օգտվել է արտոնությունից: Արտոնություն ստանալու համար ներկայացված սարքավորումների և հումքի արժեքը կազմել է 2 մլն 509 հազար դրամ, գնահատված արտոնությունը՝ 183 մլն 982 հազար դրամ։ Փաստացի իրականացված ներդրումների չափը կազմել է 835 մլն 990 հազար դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 244 աշխատատեղ։ Ներկայումս ընկերությունն ունի 705 աշխատող, միջին աշխատավարձը կազմում է 140 000 դրամ: Ընկերությունն արտադրում է մանկական հագուստ, որն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: