Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին այսօր կկատարվեն պայթեցման աշխատանքներ
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 16.00-ից 19.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից ու հորդորում հարակից բնակավայրերի բնակիչներին չանհանգստանալ։