Ոչ ոք իր մեքենան օրը 5,000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասինՌԴ Անվտանգության խորհուրդը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը կապել է ԵՄ-ին մերձենալու քաղաքականության հետ
Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Դուբայից թռչող չվերթի ժամանակ տագնապի կոդն ակտիվացվել է թռիչքի ընթացքում երկու օդաչուի միջև ծագած վեճի պատճառովԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղըԻնչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթությունները
Հասարակություն

ՙՙԱռողջություն և առողջապահություն՚՚ ՀԿ-ն վերլուծական հայտարարություն է տարածել

ՙՙԱռողջություն և առողջապահություն՚՚ ՀԿ-ի վերլուծական հայտարարություն

Օրերս առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, համաձայն որի բուժհիմնարկների կառավարումը պետք է իրականացնեն ոչ բժիշկները։

Բնավ չենք ուզում վիճարկել այն փաստը, որ բուժհաստատությունների արդյունավետ ղեկավարումը պահանջում է կառավարչի հմտություններ և գիտելիքներ։ Հենց այդ նպատակով էլ վերջին տարիներին բավականին մեծ պահանջարկ առաջացավ"Առողջապահության կազմակերպում և կառավարում" կլինիկան օրդինատուրայի ու համանուն մագիստրոսական ծրագրերի։

Սակայն նախագծի հեղինակները և իրենց խորհրդատուները, հղում կատարելով միջազգային փորձին, նախ և առաջ հաշվի չեն առել տեղական առողջապահության առանձնահատկությունները։

Վերջին տարիներին մի քանի կառույցների կողմից իրականացվում են առողջապահության կազմակերպմանը վերաբերելի տարատեսակ մագիստրոսական ծրագրեր, որոնց փաստաթղթային հենքը` օրենսդրության կարգավորման մասով, բացակայում է: Այսինքն, դրանք իրականացվել են պատկան մարմինների և այդ կրթական ծրագրերի տերերի բանավոր պայմանավորվածության արդյունքում:

Համաձայն  «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման  մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ Սույն օրենքը կարգավորում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, կանխարգելման, իրավական, տնտեսական և ֆինանսական հարցերի, ինչպես նաև բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ բժշկական օգնություն և սպասարկումը դա բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցում է, իսկ 3-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը, ինչպես նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մակարդակների սահմանման և տրամադրման կարգը սահմանում է լիազոր մարմինը:   

Առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 93-Ն հրամանով սահմանված կարգի հավելվածի 16-րդ կետով ասվում է, որ  հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները ` բժշկական հաստատություններն են, որտեղ բնակչությանը տրամադրվում է մասնագիտացված բժշկական օգնություն կիրառելով համալիր բժշկական միջոցառումներ, մասնավորապես, ախտորոշում, բուժում, շուրջօրյա բժշկական հսկողություն և հատուկ խնամք:

Վերոնշյալ օրենքի  32-րդ հոդվածի  3-րդ և 4-րդ մասերը սահմանում են, որ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև համայնքային բաժնետիրական ընկերություններում, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում և կազմակերպում մասնագիտական կրթություն ունեցղ այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ առողջապահական բնագավառի առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ:

Նույն օրենքի 50-րդ հոդվածը սահմանում է, որ սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման Հավելված N 12-ի պարզաբանումներ բաժնի6-րդ պարբ՚րությունը սահմանում է, որ Պոլիկլինիկաների ղեկավարումն իրականացնում է մասնագիտությամբ ավագ բուժաշխատող - առողջապահության կազմակերպիչը, որն ունի համապատասխան որակավորում: Եթե պոլիկլինիկայի ղեկավարը ավագ բուժաշխատող-մասնագետ չէ, վերջինս պետք է ունենա բուժական գծով տեղակալ, որը ունի համապատասխան որակավորում, հետդիպլոմային կրթություն և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր:

7-րդ պարբերությունը՝ Մասնագիտական կաբինետը ղեկավարում է համապատասխան մասնագիտության ավագ բուժաշխատողը (անհատ ձեռներեցը կամ գործադիր տնօրենը), որն ունի համապատասխան մասնագիտացում և որակավորում: Եթե կազմակերպության ղեկավարը համապատասխան որակավորում ունեցող ավագ բուժաշխատող չէ, ապա պետք է ունենա բուժական գծով տեղակալ, որն ունի համապատասխան որակավորում, հետդիպլոմային կրթություն և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր։

Նույն որոշման  N 13-րդ հավելվածի պարզաբանում բաժնի 14-րդ  պարբերությամբ էլ սահմանված է, որ Հիվանդանոցների ղեկավարումն իրականացնում է մասնագիտությամբ ավագ բուժաշխատող, առողջապահության կազմակերպիչը, որն ունի համապատասխան որակավորում:

Ելնելով վերոնշյալ իրավանորմերի համադրությունից և վերլուծությունից, պարզ է դառնում, որ բժշկական հաստատությունների ղեկավարը պարտադիր պետք է ունենա բարձրագույն բժշկական կրթություն՝ առողջապահության կազմակերպիչ մասնագիտացմամբ և ունենա ոլորտում աշխատելու 5 տարվա մասնագիտական փորձ։