Փաշինյանի հետևում կանգնած քաղաքական ուժերն առաջնորդվում են արևմտյան չափանիշներով. ՊուտինԹրամփը Fox News հեռուստաալիքին կոչ է արել եթերից հեռացնել Սպիտակ տան նախկին ստրատեգ Կառլ ՌոուվինԵրևանում հրկիզել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենաՌուսաստանը Հայաստանին կոչ է անում հստակեցնել արտաքին քաղաքական ուղղությունը ՌԴ-ն առաջ է շարժվում ռազմաճակատի ողջ երկայնքով, Ուկրաինան ունի անձնակազմի լուրջ պակաս. Պուտին Մոսկվան և Պեկինը բարեկամություն են անում՝ սեփական շահերից ելնելով. Պուտին Մարտի 2-ից ի վեր Լիբանանին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 3526-ի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը (տեսանյութ) Էստոնիայի քաղաքացին մագլցել է ցանկապատի վրայով և փորձել հատել Ռուսաստանի հետ սահմանըՉախալյանի ուղերձը՝ դատարանից․ «Գնա՛, քվեարկի՛ր, որ Հայաստանը մնա»Սալոմե Զուրաբիշվիլիին մրցանակ է շնորհվելԱվտոմեքենայի և հեծանվորդի բախում՝ Կոտայքի մարզումՌուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներինԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է կայունության բացակայության մասին՝ առանց Լիբանանից Իսրայելի զորքերի դուրսբերմանՊՆ-ն պարզաբանում է Ռազմական ոստիկանության ծառայությունը սահմանային անցակետերումՀունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովվել է 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր․ ՊԵԿ նախագահԲայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանըԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են համատեղ արդյունահանել ուրան ռմբակոծված միջուկային օբյեկտներից. ԹրամփՈւրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանըՄի խումբ քաղաքացիներ շրջափակել են «Hongqi»-ն․ փորձել են դուրս հանել վարորդին, հարվածել մեքենայինԻտալիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման գործընթացինՀանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկըՍեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն վարորդական իրավունքի խմբակներՄհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանովԻմ հայտարարությունից հետո Ռազմական ոստիկանության մեքենաները հեռացան «Զվարթնոց»-ի տարածքից․ ՄարուքյանՎերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքիԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 2 անձԱրցախցիների գույքային պահանջների հարցով շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ․ ԲեգլարյանԱմբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկումՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամՓաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ ՍիվիլնեթԱյսօր այնքան են կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի». ԶաքարյանԱյսօրվա դեբատի գլխավոր հարցը այն չէ, թե ով ում ինչ հարց կտա, այլ այն, թե ով ավելի շատ ժամանակ կունենա խոսելու ընտրողների հետ. Քաղաքագետի խորհուրդը՝ դեբատից առաջՄայիսին ՀՀ է այցելել 10%-ով ավելի շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածումԱմառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29-ին ու կավարտվի օգոստոսի 15-ինԱՄՆ-ն և Արևմուտքը Հայաստանին մոտենում են՝ «վերցրու և թալանիր» տրամաբանությամբ. Մարիա ԶախարովաՍուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք«Անհաջող փորձ է ամոթալի իրավիճակից դուրս գալու». Սիմֆոնիկ նվագախումբը պատրաստ է հրապարակել Հանրայինին ուղղված պաշտոնական նամակներըԲելգորոդի ձեռնարկության տարածքում ուկրաինական ԱԹՍ–ի պայթյունից տղամարդ է վիրավորվելԸնտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը հույսով ու լույսով․ ՀարությունյանՓաշինյանը և ֆոն դեր Լայենը քննարկել են գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրվող աջակցության ծրագրերըԳագիկ Ծառուկյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին․ ԲՀԿ-ն հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակումՀՀ կառավարությունը մտադիր է հողատարածքներ գնել Երևանում` նոր ավտոճանապարհի կառուցման համարԱՄՆ-ն և Իսրայելը պարտություն են կրել Իրանի զինված ուժերից. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա ԽամենեիՄենք շատ մոտ ենք նրան, որ 2018-ից սկսած մղձավանջը վերջապես կավարտվի. Մհեր ՄկրտչյանՀաստատվել է Հայաստան-Ղազախստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըՄի ամբողջ երկրի ճակատագրի հիմքում դնում են արկածախնդրությունն ու անթասիբությունը, հետո դեռ պետությունից են խոսում. Տիգրան ԱբրահամյանՌուսաստանը հարվածներ է հասցրել Խերսոնին և Խարկովին. կան զոհեր, տասնյակ վիրավորներ«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել «Ուժեղ Հայաստան»-ն անցավ «ստուգատեսը», տպավորեց «ցուցադրությամբ». վերլուծաբան
Մշակույթ

Մահացել է հայ օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը

Մահացել է հայ օպերային երգիչ (տենոր), բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985թ.), Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1982թ.) Գեղամ Գրիգորյանը:

Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 29-ին, Երևանում։

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը։ Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971 թվականին, 20 տարեկան հասակում, 1972 թվականին մենահամերգներով մեկնել է արևմտյան Բեռլին։

1975 թվականին կայացավ նրա դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Էդգարի դերերգով, Դոնիցետիի«Լուչիա դի Լամերմուր» օպերայում։ Դրան հետևում են Սարոն (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Տիրիթը (Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»), Սայաթ Նովա (Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ Նովա»), Կոմս Ալմավիվա (Ռոսսինի «Սևիլյան սափրիչ»), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ»)։ 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներգիչ է եղել ողջ Խորհրդային Միությունում։

1978 թվականին մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfizionamento Artistico) և ընդգրկվել այն չորս երգիչների կազմի մեջ, ովքեր հրավիրվել են աշխատանքային պրակտիկա անցնել «Լա Սկալա»-ում։

Այդ տարիներին Իտալիայում Գեղամ Գրիգորյանը ունեցել է մի շարք համերգներ։ «Լա Սկալա»-ում դեբյուտով հանդես է եկել Պինկերտոնի դերում (Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերա): Այս ելույթից հետո նա «Լա Սկալա»-ի թատրոնի հետ ստորագրել է պայմանագիր այնտեղ «Բորիս Գոդունով» և «Տոսկա» օպերային ներկայացումներում գլխավոր դերերով հանդես գալու համար՝ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի ղեկավարմամբ, ով այն ժամանակ Լա Սկալայի գլխավոր դիրիժորն է եղել։