Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿ
Քաղաքականություն

Ո՞րն է Փաշինյանի պոտենցիալ էլեկտորալ ռեսուրսը. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. 

 «1. Վարչական նոմենկլատուր ռեսուրս

2.Ցածր սոցիալական, գիտակցական, բարոյական պատասխանտվությամբ ռեսուրս:

3.Փոքրամասնությունների (կրոնական,սեռական, աղանդավորական, լիբերտարիստական) ռեսուրս:

4.Անտարբերներների և միևնույննականների ռեսուրս

Սա է Փաշինյանի պոտենցիալ էլեկտորալ ռեսուրսը: Նրա բոլոր հետագա քայլերի, մարտահրավերների, կարմիր գծերի հատման դեպքերն ու օրինակները միտված են լինելու այս էլեկտորալ ռեսուրսի ձգտումների, պահանջների բավարարմանը: Նա ամեն բան անելու է այդ էլեկտորալ ծավալը բացառապես իրենից կախված պահելու, չօտարացնելու և մեծացնելու համար: Արդեն սկսել է և դեռ անելու է անպատկերացնելին: Անելու է քաղաքական առաջարկ ի դեմս իրեն և իր վարչապետության: Որպես քաղաքական, լիդերային, տեսլականային, գաղափարական, նյութական և նույնիսկ «հոգևոր» առաջարկ իրեն է առաջարկելու: Սա աղանդավորական ծայրահեղական ֆորմուլա է քաղաքական էլեմենտներով:

Այս չորս հորիզոնականներից դուրս նա այլևս հանրային գոծընկեր չունի, չկա նա՝ ում հետ կարելի քաղաքացիական պայմանագիր կնքել, գործարք անել, հավատի, լեգիտիմության ռեսուրս հայթայթել: Բայց այս չորս հորիզոնականներից նա ձգտելու է քաշել առավելագույնը, մինչև վերջին կաթիլը ձայնի տեսքով: Նա քարոզարշավը վաղուց է սկսել ի տարբերություն բոլորի:

Եթե ընդդիմությանը թվում է, որ նա այս չորս հորիզոնականներում անելիք չունի և սպիտակ ձեռնոցները չկեխտոտելու համար չպետք է մտնի այս չորս հորիզոնականների մեջ համարելով նրանց մարգինալ ու աշխատի բացառապես իր ընդդիմադիր էլեկտորատի հետ սխալվում է:

Իմիջայլոց նույն ընդդիմադիր էլեկտորատը դեռ նույնիսկ տեղյակ էլ չէ, թե իրեն ինչ են առաջարկելու ընդդիմադիրները: Այս ահռելի էլեկտորատը շարունակում է մնալ ընդդիմադիր հայացքների տեր միայն հակափաշինյանականության ուժով , այլ ոչ թե պրոընդդիմադիրության, և սպասում է ակտիվ քաղաքական լիդերային առաջարկի: Ամբիցիաների հրապարակումն ու պատրաստակամությունը դեռ առաջարկ չէ, աշխատանք էլ չէ: Հիշեցնեմ՝ նա արդեն քարոզարշավի մեջ է և ակտիվ, իսկ էստեղ դեռ առաջարկի են սպասում: Եթե առաջիկայում ընդդիմադիր քաղաքական դաշտում բան չփոխվի ապա շտապեմ հնչեցնել ահազանգերը հիմիկվանից:

Փաշինյանը ոչ թե վերարտադրվելու է այլ վերածնվի և նույնիսկ այնպես վերածնվի, որ կարող է թույլ տալ իրեն նույնիսկ իր անուն ազգանունը փոխել և նորը վերցնել:

Մինչև վերջերս ընդդիմությունը բուռն տարանջատվում էր: Հնարավո՞ր էր մի քիչ կամաց ու անաղմուկ «տարանջատվել» և դա չդարձնել հիմնական քաղաքական action և օրակարգ: Եթե ոչ, ապա հիմիկվանից ասեք, որ դեռ դիտարկելու ենք էդ գիգանտ «տարանջատում» քաղաքական իդեայի էվոլյուցիան ու բաժանումը մասնիկների, հետո ատոմների, հետո պրոտոնների ու նեյտրոնների ու տենց մինչև 2026 թիվ: Հետո էլ հաշվարկելու եք, որ նախկին «տարանջատվածներով» կհաղթեք ու կգործակցեք, կհամագործակցեք ու լավ կլինի: Նա էլ պարապ նստելու է նայի: Տեղ թողեք, որ հավատան, որ լավ կլինի:

Չի կարելի նույն բարձր ձայնով գոռալ երկրի կործանման մասին ու այդ կործանումը կանխելու մեթոդ առաջարկել «պատերազմ-տարանջատումը»: Մի հոգի դա յոթ տարի է անում է ներհանրային սև ու սպիտակի, բանսարկության, ջրբաժաններ դնելու միջոցով : Անում է և բացառապես դրանով է քաշում իր քաղաքական գոյությունը շարունակելու ռեսուրսը: Եթե այլևս առաջնահերթությունը ոչ թե կործանման կանխումն է, այլ հին болячка-ների ճիշտ ու սխալ անելը, ապա տարրաջատվեք անաղմուկ ու զուսպ, առանց ոմնի ջրաղացին ջուր լցնելու ու առանց պատերազմելու:

Էս ձեր «աղմկոտ տարրանջատման» միակ շահառուն էնքան շահեց, որ հանգիստ արձակուրդ գնաց, որ ավելի հաճելի միջավայրում վայելի «տարրանջատումը» ու ձեռքի հետ էլ ձեր՝ «տարրանջատվողների» քաղաքական գործունեությունը արգելելու դիսկուրս պատվիրեց Հ1-ով: Հետո որպես ՀՀ կառավարության ղեկավար անցավ բոլոր կարմիր գծերն ու սկսեց հաջորդ արարը , որը ստանձնել է անել և անում է հիմա էլ ՀԱԵ-ի նկատմամբ:

Մինչ դուք «խրոխտ» տարանջատվում եք, նա օգտվում է «ազատ» գործելու, «անկաշկանդ» գործելու հնարավորությունից և ձեզ «դուխով» արգելելու պլան մշակում, սննկացնում այս երկրի հենասյուները: Չստացվի էնպես, որ գետնին ընկած «դուխով գլխարկը» ձեր «խրոխտ տարանջատման» և «անլուծելի ու հին խնդիրների», « սպիտակ ձեռնոցների» արդյունքում նորից հայտնվի ոմնի «հպարտ գլխին», որովհետև «դե տարանջատվում» էիք:

P.S. Տարանջատվել խնդրից, թե լուծել խնդիրը: Որոշեք: Այս հանգամանքների նշումը բացառապես ընդդիմադիր ֆրոնտի ուժեղացման նպատակ ունեն և առավել ուղղված են բոլոր նրանց ովքեր պոտենցիալ ընտրվողներ են և ոչ ընտրողներ: Մեկ տարին մեր օրերի արագությունների պայմաններում շատ կարճ, անչափ կարճացած ժամանակահատված է և արագ է թռնելու»։