ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ
Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 31 միլիոն 680 հազար դրամ։ Այս մասին «հատիկառհատիկ» հեշթեգով գրել է Նիկոլ Փաշինյանը: