Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»
Քաղաքականություն

Ադրբեջանում արդարադատության խոչընդոտման և ապացույցների կեղծման համակարգված պրակտիկան․ Զեկույց

Ապացույցների կեղծումը, հետաքննությունների մանիպուլացումը և արդարադատության խոչընդոտումն կազմում են Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասը։  Անկախ միջազգային քննչական մարմիններ, իրավական հաստատություններ, օտարերկրյա փորձագետներ և մարդու իրավունքների կազմակերպություններ բացահայտել են Ադրբեջանի կողմից մեղադրանքների կեղծման, դատաբժշկական եզրակացությունների մանիպուլյացիայի, ապացույցների թաքցման և մարդու իրավունքների խախտումների դիտավորյալ չհետաքննելու բազմաթիվ դեպքեր։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» և ՀՅԴ Հայ դատի համակարգում գործող «Հայկական իրավական կենտրոնի» համագործակցությամբ պատրաստվել է զեկույց, որը մանրամասնում է Ադրբեջանի կողմից ապացույցների կեղծման և խեղաթյուրման համակարգված պրակտիկան՝ որպես պատերազմական հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները միջազգային հանրությունից թաքցնելու միջոց։

Human Rights Watch (HRW) և Amnesty International միջազգային հեղինակավոր կազմակերպությունները նույնպես փաստաթղթավորել են Ադրբեջանի այս գործելաոճը։ Այն ներառում է թիրախային հարձակումներ, կամայական ձերբակալություններ և քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ ինչպես քաղաքացիների, այնպես էլ կոռուպցիայի դեմ բողոքողների և իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների մասին բարձրաձայնող անձանց նկատմամբ։ Պետական քաղաքականության դեմ արտահայտվող և մարդու իրավունքները պաշտպանող անհատների պարբերական թիրախավորումն Ադրբեջանի իշխանությունների կողմից հաճախակի կիրառվող պրակտիկա է, սրանով Ադրբեջանը ձգտում է քողարկել իրական խախտումները։ Սա վկայում է այն մասին, որ այդ պետությունը ոչ միայն հանձնառու չէ պաշտպանել մարդու իրավունքները, այլև հետապնդում է դրանք պաշտպանողներին։

ԱՄՆ պետդեպարտամենտի 2021թ․ զեկույցը հաստատում է՝ Ադրբեջանը պարբերաբար պատասխանատվության չի ենթարկում մարդու իրավունքների խախտումներ կատարող և կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնյաներին։ Ավելին՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Ադրբեջանի կողմից իրականացվող «հետաքննություններում» նկատվել են ապացույցների կեղծման և մանիպուլյացիայի հստակ օրինաչափություններ, թափանցիկության բացակայություն և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անկարողություն։

Բազմաթիվ դեպքերում Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն անմիջականորեն ներգրավված են եղել խախտումներում, այլև փորձել են թաքցնել դրանք։ Նման գործ է «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործը։ Վերջինս բանտարկվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանելու համար պետական սահմանը հատելուց հետո։ Լապշինը ադրբեջանական բանտում ենթարկվել է խոշտանգումների, նրա կյանքը վտանգի տակ էր, սակայն Ադրբեջանը հրաժարվել է պատշաճ կերպով հետաքննել միջադեպը՝ այն որակելով որպես ինքնասպանության փորձ,  չնայած առկա էական ապացույցներին, որոնք հակառակն էին վկայում։

Ադրբեջանի մարդու իրավունքների ազգային ինստիտուտը փաստաթղթավորված պատմություն ունի համակարգային խախտումները հետաքննելուց կամ դրանց դեմ պայքարելուց հրաժարվելու հարցում։ Արդյունքում՝ 2018թ․ այն A կարգավիճակից իջեցվել է B կարգավիճակի, ինչը վկայում է նրա անկողմնակալ գործելու անկարողության և իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հավաստի մեղադրանքների հետաքննությունից խուսափելու մասին։

Մարդու իրավունքների համալսարանական ցանցը նկատել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի հետաքննել, մեղադրանք չի առաջադրել կամ դատապարտել Ադրբեջանի զինված ուժերի որևէ անդամի՝ 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումների ժամանակ հայերի դեմ կատարված վայրագությունների համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներ բացահայտել են Ադրբեջանի կողմից ապացույցների կեղծման, դիտավորյալ ընթացակարգային խախտումների և հայ զոհերի դեմ կատարված հանցագործությունների համար պետության կողմից համակարգված անպատժելիության մասշտաբները։

Հաշվի առնելով այս և փաստագրված այլ դեպքեր՝ Ադրբեջանը ցուցաբերում է ապացույցների կեղծման և արդարադատությունը խաթարելու կրկնվող օրինաչափություն, ներառյալ վկաների ցուցմունքների և դատաբժշկական ապացույցների մանիպուլյացիաները, ինչպես նաև պետության կողմից հովանավորվող խախտումները հետաքննելուց հրաժարվելը։

Ադրբեջանի իրավական հաստատությունները բոլոր մակարդակներում գործում են անպատժելիության մթնոլորտում, որը պայմանավորված է անկախության բացակայությամբ, պետական մարմինների հանցագործությունները հետաքննելուց հրաժարվելով և մարդու իրավունքների խախտումները թաքցնելու հարցում անմիջական մասնակցությամբ։ Այս միտումը առավել ակնհայտ է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ արձանագրություններում․ քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները արդարացնելու համար կեղծվել են մեղադրանքները, խոշտանգումների և բռնության հետքերը թաքցնելու համար մանիպուլյացիայի են ենթարկել դատաբժշկական եզրակացությունները, կեղծվել են ֆիզիկական ապացույցներ, այդ թվում՝ դիահերձման արդյունքները, կեղծվել են նաև վկաների ցուցմունքները՝ քննություններին խոչընդոտելու նպատակով։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ զեկույցում մտահոգություն է հայտնվում Ադրբեջանից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռացման վերաբերյալ։ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ միջազգային իրավական վեճերում, Ադրբեջանի կողմից ներկայացված բոլոր ապացույցներն ու զեկույցները քննելիս, հաշվի առնել Ադրբեջանի կողմից ապացույցների կեղծման և արդարադատությանը խոչընդոտելու փաստաթղթավորված և համակարգված օրինաչափությունը», -նշված է զեկույցում։