Պարզվել է Երևանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորների ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է երեկ՝ հունիսի 2-ին, Երևանի Մանանդյան փողոցում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։
Պարզվել է, որ նրանք են Երևանի բնակիչներ 20-ամյա Կարպիս Ֆոդուլյանն ու 21-ամյա Գոռ Խաչատրյանը։
Քննիչներն ու ոստիկանները պարզել են նաև դեպքի որոշ հանգամանքներ։
Այս պահին, նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։