Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք, որ համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնենք. ԱԱԾ տնօրեն
Հանդիպումը տեղի է ունեցել, արդեն երկրորդ հանդիպումն է սա, և հանդիպման ժամանակ քննարկվել է անհետ կորածների ճակատագիրը, հնարավոր որոնողական աշխատանքները և նմանատիպ բնույթի այլ հարցեր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպմանը ինչ է քննարկվել:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքները շարունակական լինեն:
Հարցին՝ երբ կմտնեք Արցախ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար, նա ասաց.
«Ես չբարձրաձայնեմ, թե երբ կմտնենք, բայց նախնական համաձայնություն ունենք, որ համատեղ իրականացնելու ենք որոնողական աշխատանքներ»: