Արփինե Սարգսյանն իրեն ախրանայով է շրջապատել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Եթե ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը բարդույթ ուներ բանավոր խոսքի և խորհրդարանի հանձնաժողովներում պետական բյուջեի կամ դրանց կատարողականի քննարկումներին չէր մասնակցում, որ խուսափեր սուր հարցադրումներից և պատասխաններից, ապա ներկայիս նախարար Արփինե Սարգսյանն էլ, ըստ ամենայնի, իր անվտանգության հարցով է խիստ մտահոգ։ Երեկ նա ԱԺ էր եկել երեք թիկնապահով, որոնք մինչև քննարկման դահլիճ ուղեկցեցին տիկին նախարարին, ապա պատվո պահակ կանգնեցին դռների մոտ: Իսկ երբ նախարարը դուրս եկավ` լրագրողներին ճեպազրույց տալու, եռանկյունաձև պաշարել էին նրան՝ պաշտպանելով լրագրողներից:
Ընդ որում՝ երկուսը «շեֆի» թիկունքում էին կանգնել, մեկը՝ դիմացը։ Իսկ երբ ճեպազրույցն ավարտվեց, խորհրդարանի շենքից հեռացան ոչ թե սովորական մուտքից, այլ՝ ԱԺ նախագահի համար նախատեսված հատուկ մուտքից։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում