Ինչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս
Հասարակություն

Շուրջ 400 հայ համայնքի անդամներ համախմբվել են ԱՄՆ-ում՝ նշելու Հայոց Անկախության տոնը

2025 թուականի Մայիսի 31-ին, Շաբաթ օր, հարաւային Արեւմտեան Միացեալ Նահանգներու շուրջ 400 հայ համայնքի անդամներ համախմբուեցան Սանտա Անայի Սուրբ Քառասուն Մանկունք Եկեղեցւոյ Ղուկասեան սրահում՝ նշելու Հայոց Անկախութեան Տօնը։ Միջոցառումը կազմակերպուած էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի եւ Օրէնջ Շրջանի «Արման Կարօ» կոմիտէի համատեղ ջանքերով։ Տօնակատարութեան ժամանակ նաեւ ողջունուեցան 40-էն աւելի նորագիր դաշնակցականներ, որոնք նոյն երեկոյին երդում տուած էին։

Այս տարուայ տօնակատարութիւնը համընկաւ Զօրավար Դրոյի (Դրաստամատ Կանայեան) ծննդեան օրուան հետ։ Անոր յիշատակին նուիրուած էր յատուկ տեսանիւթ, ուր անձամբ Զօրավարը պատմում է Բաշ Ապարանի ճակատամարտի մասին։ Բոլոր ներկաները ստացան նոյն թուայնացուած օրինակներ, որոնք կը պարունակէին նշեալ տեսանիւթը եւ 35 րոպէից աւելի ձայնագրութիւններ՝ Դրոյի խօսակցութիւններով՝ Բաշ Ապարանի եւ Սուրմալուի ճակատամարտերու վերաբերեալ։

Միջոցառումը պաշտօնապէս բացուեց ազգային քայլերգերով՝ ԱՄՆ-ի, Հայաստանի, Արցախի եւ ապա Դաշնակցութեան։ Ծրագրի վարողը՝ Կարօ Քայլաճեանն էր, որ ողջունեց հաւաքուած հոծ բազմութիւնը եւ հրաւիրեց Հոգշ. Տ. Գարեգին Բէտուրեանը, Քառասուն Մանկունք Եկեղեցու հոգեւոր հովիւը, որպէսզի սեղանները օրհնէ։ Նոյնին հետ ան ընդգծեց Մայիսի 28-ի անկախութեան տօնի կարեւորութիւնը։

Օրէնջ Շրջանի Դաշնակցութեան «Արմէն Կարօ» կոմիտէի ներկայացուցիչ Յակոբ Պատոլեանը խօսեց համայնքի անունից։ Ան ընդգծեց Բաշ Ապարանի, Ղարաքիլիսէի եւ Սարդարապատի հերոսամարտերու կարեւորութիւնը եւ աւելացրեց, թէ 1918 թուականի անկախութիւնը մեր գոյութեան հիմքն է։ Ազգային ինքնութեան եւ արժէքներու պահպանումը, ստրկութեան մերժման եւ ազատ ապրելու համընդհանուր ձգտումը այն ուժն էր, որ մղեց մեզ զօրաւոր նուիրումով յաղթանակ ապահովելու։ Պատոլեանը վստահեցուց, որ Մայիսի 28-ի ոգին կենդանի է մեր մէջ, եւ թէ՝ ի զօրու ենք դիմակայելու ներքին ու արտաքին ճնշումները, շարունակելու ենք մեր պայքարը գոյատեւման եւ ազատութեան համար։ Չնայած մեր ինքնութեան աղաւաղման ուղղուած ջանքերուն՝ թէ՛ հակառակորդներու եւ թէ՛ ներկայ իշխանութիւններու կողմէ, Դաշնակցութիւնը մնում է Մայիսի 28-ի ուղիղ եւ արդար ճամբուն վրայ, որ պիտի հասնի ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի իրականացմանը։ «Սա երազանք չէ, այլ նպատակի մը իրականացում՝ միաբանուած եւ գործողութեան միջոցով»։

ԱԳՄ-ի աշակերտները եւ ՀԵԴ-ի պատանիները կատարեցին հայրենասիրական երգեր։ Երեկոյի ընթացքին նշուեց նաեւ Զօրավար Դրոյի ծննդեան տարեդարձը՝ տեսանիւթի ցուցադրութեամբ եւ տօնական տորթով։

Զօրավար Դրոյի ծոռնորդին՝ Ֆիլիպ Կանայեանը, ներկայացրեց մեծ հայ հերոսին ու Բաշ Ապարանի ճակատամարտի առաջնորդին։ Ան ընդգծեց, որ Դրոն մինչեւ իր մահը եղած է Դաշնակցական։ Զօրավարը առաջին հերթին հայ ազգայնական էր, որ վստահ էր՝ Դաշնակցութիւնն էր միակ միջոցը ազգայնական գաղափարները տարածելու եւ ազգային նպատակներուն հասնելու։ «Դրոն միայն Կանայեան չէր՝ նախ եւ առաջ Դաշնակցական էր։» Ան հաւատացած էր, որ ամէնէն մեծ ծառայութիւնը, որ հայ մարդը կրնար տալ, ազգին ծառայելն էր։ Դաշնակցութիւնը, ըստ անոր, մէկ մարդու կամ ընտանիքի մասին չէր՝ այլ նուիրումի եւ ազգասիրութեան, եւ հարցերու լուծման ուղղութեամբ վճռական քայլերու մասին։

Կեդրոնական Կոմիտէի ատենապետ Կարօ Ռ. Մատենլեանը շնորհակալութիւն յայտնեց Կանայեան ընտանիքին, մանաւանդ՝ Ֆիլիպին՝ Զօրավար Դրոյի ձայնագրութիւնները եւ տեսանիւթի համար օգտագործուած՝ մինչ այդ երբեք չտեսնուած լուսանկարները տրամադրելու համար։

Մատենլեանը իր խօսքին մէջ ընդգծեց, թէ հայ ժողովուրդը հաւաքական ճիգով, նուիրումով, արիութեամբ եւ կազմակերպուած աշխատանքով ձեռք բերեց անկախութիւն։ Այսօրուայ Հանրապետութեան ժառանգները մենք ենք, եւ մեր պարտականութիւնն է շարունակել այդ գործը։ «Մեզ համար պարտութիւնը տարբերակ չէ։ Մենք պարտուած չենք, ունենում ենք ժամանակաւոր նահանջներ, որոնք պիտի յաղթահարենք միասնաբար՝ դէպի յաղթանակ քայլելիս։» Ան յիշեց 1918 թուականի եւ Արցախի հերոսներ՝ Արամ Մանուկեան, Զօրավար Դրօ, Թաթուլ Գրիգորեան, Շահէն Մեղրեան, Պէդօ եւ այլք, ինչպէս նաեւ անանուն բոլոր հայերը, որոնց անձնուրաց գործունէութեամբ մենք հասանք ազատութեան։ Բոլորն իրենց դերը ունեցան՝ միասնաբար եւ նուիրումով։ Այսօր նոյնն է անհրաժեշտ։ Ամէն ոք կարող է իր ընտրած դաշտում գործունէութիւն ծաւալել՝ ծառայելու համար մեր ազգային նպատակին՝ իրական, ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի կերտման՝ Արցախէն մինչեւ Արեւմտեան Հայաստան, Ջաւախքէն մինչեւ Նախիջեւան։ (խօսքերի ամբողջութիւնը յաջորդ համարներում)

Երեկոյին աւարտին բեմ բարձրացաւ Գառնիկ Սարգսեանը իր երաժշտախմբով՝ ոգեւորելով հանդիսատեսը հայրենասիրական եւ յեղափոխական երգերով։

Միջոցառումէն յետոյ ՀԵԴ-ի «Աշոտ Երկաթ» մասնաճիւղը կազմակերպեց «ֆուլ» նախաճաշ հարեւան Հայկական Կեդրոնում։