Ինչու ԱԺ-ում հետաձգվեց բջջային հեռախոսների ներմուծման մասին նախագծի քննարկումը COP17-ին ընդառաջ Հայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԸնդդիմադիր պատգամավորն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երուսաղեմում 2 իսրայելցի թքել են հայոց կաթոլիկների վանքի ուղղությամբ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացիական ավիացիան 93 տարեկան է
Ադրբեջանն իր բանակը համալրում է ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. Զաքիր Հասանով
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի՝ սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով հեռարձակման հանգամանքներըՌուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասինՏղամարդը տանը մարիխուանա է աճեցրել. ինչ են բացահայտել իրավապահներըՄինչև ժամը 15:00-ը ջուր չի լինիԻրանը հարվածել է Հորմուզի նեղուցն ապօրինի անցնող նավթատարի
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել. ինքնաթիռում կա մոտ 180 ուղևոր
Օկուպացված Արցախում սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է քրեական վարույթի շրջանակում
Հայաստանի իշխանությունները փորձում են բաժանել հայրենիքն ու սփյուռքն իրարիցՀայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահինՏարօրինակ է՝ իշխանությունը դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը. «Ժողովուրդ»Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին. «Հրապարակ»
Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Ի՞նչ է ասում կառուցապատողը՝ 3 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի մասին․ ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համարՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ. «Ժողովուրդ»Փաշինյանի ոճով. քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում. «Հրապարակ»Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. ձերբակալվել է 440 մարդԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր Ամերիկայում են. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱվինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»Ռուսական բանակը հարվածներ է հասցնում ԿիևինԳագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը (լուսանկար)
Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով հարուցվել է քրեական վարույթԿաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս
Հասարակություն

Փաստագրելով հանցագործությունը․ Ցեղասպանությունից 110 տարի անց թարգմանվել է միսիոներուհու օրագիրը

Նորվեգիայի թագավարության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց հին նորվեգերենից թարգմանվեցին ու հրատարակվեցին նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյոռնի օրագրային գրառումները՝ գրքի տեսքով: Այդ փաստաթղթերը սկզբնաղբյուրային արժեք ունեն Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար:

«Ականատեսի հուշեր. Բոդիլ Կատարինե Բյոռնի ժառանգությունը»/Memoirs of an Eyewitness: The Legacy of Bodil Katharine Biørn խորագրով գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որին ներկա էին ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը, ՀՀ-ում Նորվեգիայի պատվավոր հյուպատոսը, պատմաբաններ Հայաստանից ու արտերկրից և այլք:

Միջոցառումը բացվեց «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ժամանակավոր ցուցադրության ներկայացմամբ՝ ծանոթացնելով նորվեգացի մարդասերներին նվիրված հատուկ բաժնին, ցուցադրության շրջանակում ներառված թեմատիկ նմուշներին, այդ թվում` Բոդիլ Բյոռնի անձնական իրերին:

Ներկաներին ողջունեց ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը: Իր խոսքում նա նշեց․ «Բոդիլ Բյոռնի կյանքը, գործունեությունը և մարդասիրական առաքելությունն այսօր այստեղ հնչում են որպես վկայության, խիզախության և բարոյական տոկունության խորհրդանիշ։ Ի հեճուկս բռնապետական լռության՝ Բյոռնը նախընտրեց պայքարել, օգնել հայերին և վավերագրել հանցագործությունը»:

Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց Բոդիլ Բյոռնի թոռանը, ով տարիներ առաջ թանգարանին էր նվիրաբերել իր տատիկի օրագրերը, նամակները և անձնական իրերը, որոնք դարձել են Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուի կարևոր մաս՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս ներկայացնելու ցեղասպանության ողջ խորությունը՝ Բյոռնի անկեղծ ու խորապես մարդասիրական հայացքի միջոցով։

Այնուհետև գրքի խմբագիրը՝ ՀՑԹԻ-ի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․ Ռեգինա Գալուստյանը ներկայացրեց Բյոռնի գործունեության և նրա թողած ժառանգության կարևորությունը: Նա նշեց, որ գրքում ընդգրկված են նորվեգացի միսիոներուհու ամբողջական ձեռագիր օրագրերն ու հուշերը։ Ութ տետրակից կազմված այս ժողովածուի ժամանակագրական սահմաններն ընդգրկում են 1905–1934 թվականները: Օսմանյան կայսրությունում իր մարդասիրական առաքելության ընթացքում Բյոռնը բացառիկ պարզությամբ ու կարեկցանքով է փաստագրել հայ ժողովրդի կյանքը և ցեղասպանության զարգացումները՝ թողնելով հարուստ ազգագրական, աշխարհագրական ու պատմական տեղեկություններ։ Վերջին երկու տետրակներում (1927–1934 թթ.) նա մանրամասնորեն նկարագրում է Հայոց ցեղասպանությունից հետո Հալեպում իրականացրած աշխատանքները՝ ուղեկցվող բազմաթիվ լուսանկարներով, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ երեխաների հաշվառման հստակ գրառումներով և այլ վիճակագրական տվյալներով։