Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում, և ՔՊ-ում խոսում են, որ նա «զադնի չի դնելու» այնքան ժամանակ, քանի դեռ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռացել։ Որոշել է ամենօրյա ռեժիմով շարունակել եկեղեցու սպասավորներին թիրախավորող գրառումները: Մանավանդ տեսավ, որ եկեղեցին համարժեք քայլեր չի ձեռնարկում: Եթե շանտաժով չհասնի ուզածին, կարող է գործնական այլ քայլերի անցնել։ Իշխանական թիմում խոսում են, որ հոգեւոր սպասավորներից ոմանց դեմ կոմպրոմատներ ունեն, անգամ՝ տեսանյութեր, և չեն խորշի դրանք հրապարակելուց։
Թեև չի բացառվում, որ ոչ մի կոմպրոմատ էլ չկա, սովորության համաձայն՝ մոնտաժված տեսանյութերով և ֆեյք ինֆորմացիաներ տարածեն, իսկ հիմա փորձում են այդ լուրերով «վախ տարածել»։ Ի դեպ, օրեր առաջ ԵՊՀ ուսանողության հետ հանդիպումից հետո ուսանողներից մեկը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ասել է, թե հատուկ ծառայություններին հրահանգ է տվել՝ Գարեգին Բ-ի կուսակրոնության խախտման վերաբերյալ ինֆորմացիաներ իրեն տրամադրեն, մի բան, որի իրավունքը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չունի, և ուրիշի անձնական կյանքի մասին` պաշտոնի չարաշահմամբ նման նյութեր պահանջելը քրեորեն պատժելի արարք է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում