Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿ
Քաղաքականություն

Ադրբեջանում միջազգային կառույցների փակման պաշտոնական և իրական պատճառները. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է վերլուծություն՝ Ադրբեջանում 2023-2025 թվականներին միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների մասին։

«2020 թվականի պատերազմից և, հատկապես, 2023 թվականի սեպտեմբերի՝ Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանն սկսեց աշխարհին ներկայանալ հաղթողի դիրքերից՝ իրեն իրավունք վերապահելով նույնիսկ հակամարտությունների լուծման «դասեր տալ»։ 

Իլհամ Ալիևի վարչակազմը շուտով ձեռնամուխ եղավ Ադրբեջանում գործող միջազգային կառույցների գրասենյակների փակմանը՝ հիմնավորելով «երկիրն արտաքին վտանգներից պաշտպանելու» անհրաժեշտությամբ։ Մարդու իրավունքների ոտնահարմամբ և լրատվամիջոցների հանդեպ բռնաճնշումներով հայտնի ադրբեջանական իշխանությունների կողմից 2023-2025 թվականների ընթացքում արգելվեց միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցչությունների և լրատվամիջոցների գործունեությունն Ադրբեջանում։

Փակվեցին կամ փակման վտանգի առջև են «Transparency International»-ի ադրբեջանական մասնաճյուղը, «Transparency Azerbaijan» կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական միավորումը, ԵՄ-ի ամենամեծ կրթական փոխանակման ծրագիրը՝ «Erasmus+»-ը և հեղինակավոր կառույցների այլ գրասենյակներ։ Ադրբեջանի իշխանությունները չեղյալ հայտարարեցին «BBC News»-ի, «Sputnik»-ի, «Bloomberg»-ի և «Voice of America»-ի թղթակիցների հավատարմագրումը։

ՄԱԿ-ի հետ համագործակցության առաջնահերթությունների վերանայման պատճառով և Արցախի հարցում կողմնակալ դրսևորման մեղադրանքով՝ Ադրբեջանը մտադրություն հայտնեց փակել այդ կառույցի չորս ներկայացուցչությունները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ՝ UNDP), Բնակչության (UNFPA), Մանկական հիմնադրամները (UNICEF) և Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։ Բաքվի իշխանությունները պատճառաբանեցին, որ «ադրբեջանական տարածքների ազատագրումը, հակաահաբեկչական գործողությունը» և վերջին տարիներին Ադրբեջանի արձանագրած առաջընթացը նրան թույլ են տվել սոցիալական նախագծերի իրականացման գործում հենվել սեփական միջոցների և կարողությունների վրա։ Շեշտվեց նաև, որ Ադրբեջանն արդեն ինքն է դոնորական ծառայություններ մատուցում բազմաթիվ երկրների։

Ընդունելով, որ անկախության առաջին տարիներին ՄԱԿ-ի ծրագրերը նպաստել են երկրի ինստիտուցիոնալ զարգացմանը, ադրբեջանցի պաշտոնյաները մատնանշեցին, որ ՄԱԿ-ը կարող է այդ ռեսուրսները ուղղել ճգնաժամային գոտիներ և երկրներ, որոնք ավելի մեծ կարիքի մեջ են։ Շեշտվեց, որ Բաքուն չունի նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի աջակցության կարիքը, քանի որ իր քաղաքացիներին սեփական միջոցներով կարող է վերադարձնել «ազատագրված տարածքներ»։

Պաշտոնական Բաքուն, մասնավորապես, հայտարարեց, որ Ադրբեջանը կազմակերպության գլխավոր գրասենյակների և առանձին կառույցների հետ գործընկերությունը կշարունակի նախագծային համագործակցության ձևաչափով։ Կշարունակվի համագործակցությունը Կայուն զարգացման օրակարգի շրջանակներում, ինչպես նաև՝ Մարդկային բնակավայրերի և շրջակա միջավայրի ծրագրերի, Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության և այլ կառույցների հետ։ 2026 թվականին Ադրբեջանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կողմից հիմնադրված Համաշխարհային քաղաքային ֆորումը (WUF)։

Բաքուն, փաստորեն, «չներեց» այն իրողությունը, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը 2021 թվականին, չնայած ադրբեջանական կողմի համառությանը, հրաժարվեց այցելել Արցախի Թալիշ գյուղ։ Ադրբեջանում հասարակական կազմակերպության կարգավիճակով գործող ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի դեմ լարվածությունը սկիզբ առավ այն բանից հետո, երբ Ծրագրի ներկայացուցիչը հրաժարվեց մասնակցել նաև 2022 թվականի օգոստոսի 27-ին Շուշիում կազմակերպված, «օկուպացիայից ազատագրված տարածքներում վերականգնման և վերակառուցման, ականազերծման և այլ հրատապ խնդիրների ոլորտում իրականացվող աշխատանքներին» նվիրված միջազգային համաժողովին։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ 2020 թվականի պատերազմից հետո ՄԱԿ-ի ստորաբաժանումները հանձնարարություն են ստացել մուտք չգործել Լեռնային Ղարաբաղի նախկին տարածք։ Բացի այդ՝ 2025 թվականի ՄԱԶԾ ադրբեջանական գրասենյակում բացահայտվեցին օրենքի լուրջ խախտումներ և ֆինանսական անճշտություններ։ Արձանագրվեց, որ տրամադրված դրամաշնորհները չեն գրանցվել «Դրամաշնորհների մասին» Ադրբեջանի օրենքին համապատասխան և որակվեցին որպես անօրինական միջոցներ։ Ադրբեջանական կողմը նաև անհանգստություն հայտնեց Ծրագրի կողմից ֆինանսավորվող գործունեության բովանդակության և շահառուների վերաբերյալ։ ՄԱԶԾ-ն ֆինանսական գործարքներ է իրականացրել ոչ թե ՀԿ-ների, այլ՝ դրանց անդամների, դրանց կողմից վարձված մասնագետների կամ նրանց հարազատների կողմից ստեղծված առևտրային կազմակերպությունների հետ։ Շեշտվեց, որ կազմակերպությունը տվյալներ չի ներկայացրել 2023 թվականին՝ թվով 29 նախագծերի համար դրամաշնորհներ ստացած 23 ՀԿ-ների վերաբերյալ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) տեղական կառույցի գործունեության անհրաժեշտության բացակայության և դրա անօգտակարության հիմնավորմամբ՝ Բաքուն 1992 թվականից գործող այդ գրասենյակին ևս ծանուցեց փակման մտադրության մասին։ Ադրբեջանի և Կարմիր խաչի միջև խնդիրները ծագել են 2020 թվականի սկզբին, երբ Արցախում, առանց Բաքվի համաձայնության, գրասենյակ բացվեց, իսկ Ստեփանակերտում Երևանյան գրասենյակի այդ ներկայացուցչությունը փակելու վերաբերյալ ադրբեջանական պահանջը մերժվեց։

Ադրբեջանական կողմը հետագայում պարբերաբար պնդում էր, թե իբր Կարմիր խաչը մարդասիրական առաքելության քողի ներքո զբաղվում է մաքսանենգությամբ՝ Լաչինի անցակետով տարբեր տեսակի ապրանքներ Արցախ տեղափոխելով։ Բաքուն նույնիսկ քրեական գործ հարուցեց՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին մեղադրելով Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու և ադրբեջանական բանակի գործողությունները բացահայտելու մեջ։

Սակայն, իրականում հենց ադրբեջանական կողմն է խոչընդոտել մարդասիրական այս կառույցի գործունեությանն Արցախում՝ փորձելով նաև ձերբազատվել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու պատանդների հարցերով զբաղվելու Կարմիր խաչի լիազորությունից։ Նշենք, որ Կարմիր խաչը միջազգային միակ անկախ կազմակերպությունն է, որը որոշակի պարբերականությամբ այցելում էր Բաքվում պահվող հայերին և հնարավորություն ստեղծում կապ ապահովելու վերջիններիս ընտանիքների հետ։

Տարեսկզբին՝ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո, Բաքուն ամերիկյան կողմին ծանուցեց իր տարածքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության դադարեցման վերաբերյալ։ Ավելի վաղ՝ այդ երկրի ԱԳ նախարարը հայտարարեց, թե ամերիկյան կազմակերպությունն Ադրբեջանում գործելու իրավական հիմքեր չունի։ Բաքուն դժգոհեց, թե «USAID»-ն Ադրբեջանում սեփական շահերն է առաջ մղում։ Փոխարենը՝ հնարավոր համարեց վերականգնել համագործակցությունը կառույցի հետ միայն վերջինիս ղեկավարության փոփոխության, ինչպես նաև՝ Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելու, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու միջազգային իրավունքները հարգելու վերաբերյալ Բաքվի պահանջներն ընդունելու դեպքում։

2024 թվականի դեկտեմբերին Ղազախստանում Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառով, Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների սրման պայմաններում, ադրբեջանական կողմի պահանջով դադարեցվեց նաև «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ արևմտյան կազմակերպությունների օրինակով «Ռուսական տուն» անվամբ հայտնի այս կառույցի աշխատանքը ևս որակվեց որպես «հետախուզական», իսկ դրա փակման պահանջը՝ «ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քայլ»։ Արգելվեց նաև «Սպուտնիկ» և «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունները գործարկող «Ռոսիա Սեգոդնյա»-ի աշխատանքն Ադրբեջանի տարածքում։

«USAID»-ի օրինակով՝ ռուսական կառույցները ներկայացվեցին որպես «փափուկ ուժի» քաղաքականություն վարող և լրտեսություն իրականացնող կազմակերպություններ։ Սակայն, համարվում է, որ Մոսկվայի դեմ Բաքվի նման գործելաոճը նպատակ ունի մեղմացնել արևմտյան կառույցների դեմ Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի վերաբերյալ պնդումները։ Ռուսական և արևմտյան լրատվամիջոցների փակումն ադրբեջանական կողմը հիմնավորեց «հավասարության սկզբունքի» խախտմամբ՝ պնդելով, թե Ադրբեջանում կարող են գործունեություն ծավալել միայն այն երկրների ներկայացուցիչները, որտեղ Ադրբեջանը նույն քանակությամբ աշխատակիցներ ունի։ Այսպես՝ ռուսական «Սպուտնիկ»-ին թույլատրվեց ունենալ մեկ թղթակից՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական «Ազերթաջ»-ը Մոսկվայում ունի միայն մեկ աշխատակից։

Բաքուն հայտարարեց, որ Ադրբեջանում կարող են արտաքին ֆինանսավորում ստանալ միայն այն երկրների գրասենյակները, որտեղ Ադրբեջանը ևս նույն ոլորտներում ֆինանսական գործարքներ է իրականացնում։

Տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների հանդեպ ադրբեջանական իշխանությունների նման վարքագիծը դրսևորվել է ավելի վաղ։ Չնայած միջազգային կառույցների դժգոհություններին՝ այս հարցում իրավիճակը չփոխվեց։ Արդյունքում՝ Ադրբեջանը համեմատվեց Հյուսիսային Կորեայի հետ՝ հաշվի առնելով այն սահմանափակումները, որ ալիևյան վարչակազմը գործադրում է սեփական ժողովրդի, քաղաքացիական հասարակության և արտասահմանյան կառույցների հանդեպ։

Ըստ այդմ՝ տեղին են այն դիտարկումները, որ Ադրբեջանը, մշտապես «մեղավորներ» գտնելու սկզբունքով առաջնորդվող ավտորիտար վարչակարգերի նման, շարժվում է դեպի մեկուսացում։ Այդ երկրում լիակատար վերահսկողության տակ են գտնվում ներքին կյանքն ու տեղեկատվական դաշտը, ֆինանսական մուտքերն ու քաղաքացիական գործընթացները։ Այս ամենն ունի միայն մեկ նպատակ՝ կանխել ընդդիմադիրների ու արտաքին դերակատարների կողմից Ադրբեջանում իշխանափոխության կամ հեղափոխության ձգտումները՝ սահմանափակելով ադրբեջանական հասարակության շփումներն աշխարհի հետ»: