Այս պահին քննարկում չկա․ Գալյանը՝ Սահմանադրության մեջ եկեղեցուն առնչվող փոփոխության մասին
Եկեղեցի–պետություն հարաբերությունները նոր Սահմանադրության տեքստում վերանայելու հարց այս պահին չի քննարկվում։ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք բացառու՞մ է նման քննարկումը՝ նախարարը նշեց՝ ոչինչ էլ չի բացառում։
«Յուրաքանչյուր հնչեցված միտք գաղափար է, որը կարող է քննարկվել, և դրա շուրջ կարող է խորհրդի կողմից կոնսենսուս լինել կամ չլինել»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ կարող է քննարկվել նոր Սահմանադրության տեքստում եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում փոփոխություն անելու հարցը։